Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար

Ծառի կեղեւի տակ շարունակվող Ռազմիկը. ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մշակութային

Այսօր Ռազմիկ Դավոյանը կդառնար 83 տարեկան: Սիրված բանաստեղծի մասին հիշողություններով մեզ հետ կիսվում է ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Տիկին Հովհաննիսյան, Ռազմիկ Դավոյանի հետ կապված ի՞նչ հիշողություններով կկիսվեք մեզ հետ:

— Ես հարուստ եմ իմ հիշողություններով։Հեռվից ինձ է նայում Ռազմիկ Դավոյանը` իր թախծախառն ժպիտով, ում պոեզիան ինձ համար եղավ հոգու թերապիա կամ լույսի ակունք։ Կան անհատներ, որոնց բացակայությունը նման է պոեզիայի հսկա սյունից սրբատաշ քարերի պակասի։ Դավոյանին գիտեմ, երբ ես դեռ պարմանուհի էի, իսկ նա` սեւսաթ մազերով մի ջահել։ Առաջին անգամ հանդիպեցինք «Գրական թերթում»։ Ինքը պոեզիայի բաժնի վարիչն էր, ես սկսնակ մի պոետ, ով վախվորած ուզում էր տպագրվել գրողական մի տարածքում, ուր միայն վարպետներ էին։ Ռազմիկը իմ համարձակությունից ժպտաց... Նստած էր դեղին թղթերի առաջ, ճկույթներով վերցնում էր մագաղաթատեսք, փշրվող թղթերից մեկը եւ զգուշորեն դնում էր գրասեղանին։ Չարենցի փրկված ձեռագրերն են։ Ես ապշահար էի։ Քարացումս զգաց եւ ասաց.«Նկարչուհի Ռեգինա Ղազարյանին կճուճով պահ է տվել Չարենցը էն դժվար տարիներին։ Ռեգինան թաքցրել է դրանք, խոնավությունից վնասվել են շատ գործեր։ Պիտի փրկել ձեռագրերը»։ Ես նայեցի բաց թանաքագույն, արդեն մաշվող տառերին եւ ցնցվեցի։ Մոռացա անգամ բանաստեղծություններս ներկայացնել։ Երբ տպագրվեց նրա «Իմ աշխարհը» բարալիկ ժողովածուն, արդեն համալսարանի ուսանող էի։ Բոլորը խոսում էին գրքի մասին։ Չկարողացա գնել, վաճառվել էր աննախադեպ արագությամբ։ Մի կերպ կարողացա ունենալ։ Նախանձելի ժամանակներ էին։ Մենք շատ հանդիպեցինք տարբեր առիթներով։ Ինձ միշտ զարմացնում էր դավոյանական ժպիտը, որը չգիտես թախիծ էր, թե՞ հոգեփայլություն։ Իր բնականության մեջ անգերազանցելի էր. բնական էր, չուներ պաթետիզմ։ Մի անգամ գնացել էինք հանդիպման։ Ես նայում էի` ինչպես էր լավաշը թաթախում ձկնաջրի մեջ եւ ախորժակով վայելում իշխանը։ Զրույցները տաք էին, չէր սիրում իր պոեզիայի մասին շատ խոսել։ Քիչ էր պատահում, որ արտասաներ իր գործերից։ Բայց կատարյալ էր արտասանում։ Հատկապես սիրով էր կարդում առաջին կնոջը` Հասմիկին նվիրված բանաստեղծությունները: Երբ տեսնում էր, որ ասմունքն այն չէ, իր նման էր հնչեցնում, իր զգացածով։ Ռազմիկը մեծ հայրենասեր էր։ Մեկ անգամ մեր տանը պատմեց, թե ինչպես է խնդրել, որ իրեն Տեր Զոր տանեն զրահապատ մեքենայով, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո։ Բոլորովին էլ զարմանալի չէր նրա «Ռեքվիեմի» երկու ծնունդները` մեկը ջահելության ավյունով գրված, տաքությամբ, պայքարողի ներքնաշերտերով, մյուսը` իմաստնության հասունությամբ, խորքային ընդվզումով, որը հաճախ վեճ ու կռիվ էր, զրույց էր Տիրոջ հետ։ Այնպես` ինչպես զավակն է խոսում իր հովանավորյալի անարդարության մասին, երբ Զորավորը չի տեսնում աղետի չափը... Դավոյանին ես զգացել եմ իր մեծ, անչափելի ցավի մեջ։ Նման չէր իրեն։ Մհերի հոգեհանգիստն էր, երբ մոտեցա ցավակցելու, գրկեց ինձ եւ ասաց. «Մի բան ասա։ Տեսա՞ր ինչ եղավ»։ Իմ քարացումը հիմա էլ եմ զգում։ Նա մեծ էր, ում դեռ պիտի գնահատեն եկվորները։ Դավոյանը զարկերակ էր, սրտի ճամփան հուշող։ Երբեւէ չհաշտվեց ներկա իշխանությունների հետ։ Տարակուսանքով էր նայում վաղվա օրվան։

— Հիշո՞ւմ եք Ձեր վերջին հանդիպումը:

 — Վերջին անգամ հանդիպեցինք իրենց տանը։ Նարինջ էր գնել, հոգածությամբ տվեց կնոջը։ Արմենուհին զարմանալի քնքշանքով էր նայում Ռազմիկին, նկատելի տաքությամբ։ Տպագրվել էր նրա վաղ տարիների բանաստեղծությունների ժողովածուն։ Ազդօրինակն էր ձեռքին։ Ասաց. «Երբ տիրաժը ունենամ` կնվիրեմ։ Կգաս, որ վերցնես»։ Ռազմիկը ինձ շատ տկար թվաց, գունատ էր, ոչ իր նման։ Չէր հավատում բժիշկների անհանգստությանը, ովքեր վիրահատություն էին սռաջարկում։ Հարցազրույցի պիտի գնար այդ վիճակում։ «Մի նայիր այդպես ( ասաց ժպիտախառն): Ես կհաղթեմ այս փուչ հիվանդությանը, ազգիս հո մենակ չեմ թողնելու»։ Արմենուհին նայեց աչքերիս խորքը։ Մենք հասկացանք իրար։ Երբ ուղեկցում էր ինձ, վերելակի մոտ հնչեցրեց. «Արմենուհին թանկություն է ինձ համար։ Սերը հրաշագործ է»։ Սա եղավ մեր վերջին հանդիպումը։ Ես տկար էի եւ չկարողացա նրան հրաժեշտ տալ։ Ռազմիկ Դավոյանը ժամանակի այն լավագույնն է, ով չի կարող բարձունքի խաչի պես իր շուրջը չհավաքել իր պոեզիայի ուխտավորներին։ Պատահական չէ, որ իր վերջին հանգրվանը եղավ եկեղեցու բակում, սրբադասվածների կողքին։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված