Մեզ փորձում են համոզել, որ մեր բոլոր տղամարդիկ դասալիքներ են, կանայք՝ դժբախտ․ Ռուբեն Վարդանյան
ՆերքաղաքականԱրցախում մենք շրջափակման մեջ բոլորս զինվորներ ենք, և պետք է մենք՝ մեզ, մեր հարազատներին, մեր ծննդավայրը պահպանենք»,- «Antituran» տելեգրամյան ալիքի եթերում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նշեց, որ այնքան վայրի են թվում իր համար քաղաքականությանը վերաբերող և այլ քննարկումներ, քանի որ իրենք ապրում են այլ իրականությունում։ Հարցին՝ երբ Ձեզ նշանակեցին Արցախի պետնախարար, դուք կասկածներ ունե՞իք, նա պատասխանեց․ «Ես ասել էի՝ ես զինվոր եմ, որտեղ ինձ նշանակեն, այնտեղ էլ կգործեմ։ Բայց ես թայմ աութ վերցրի ու Արցախի շրջաններով պտտվեցի։ Դա հեշտ որոշում չէր։ Բայց ես հասկացա, որ եթե դա ասել եմ, ուրեմն պիտի անեմ։ Հետո շրջափակումը սկսվեց, հեշտ փորձ չէր։ Գազ, լույս, ուտելիք չկար, մինչդեռ մարդկանց պետք էր կերակրել։ Երևում էր, որ մեծ ճնշում կա նախագահի վրա»։ Դիտարկմանը՝ բայց Ձեզ թույլ չտվեցին, որ մինչև վերջ Ձեր գործն անեք, դա ներքի՞ն ճնշում էր, թե՞ արտաքին, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Միֆ էր, որ եթե Ռուբեն Վարդանյանը չլինի, գազ, լույս կմիացնեն, ճանապարհը կբացեն»։
