Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ժողովուրդ, մենք պիտի որոշում կայացնենք մեզ համար՝ գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, Կոկա-կոլա խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելն է․ Արայիկ Հարությունյան

Ներքաղաքական

Ժողովուրդ, մենք պիտի որոշում կայացնենք մեզ համար՝ գլխավոր նպատակը շաքարավազ ունենա՞լն է, Կոկա-կոլա խմե՞լն է, գարեջուր ունենա՞լն է, թե՞ իրականում մեր նպատակին հասնելն է։ Նման հայտարարությամբ Արցախի ԱԺ-ում հանդես է եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Արադարություն» խմբակցությունից Մետաքսե Հակոբյանը նիստի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք ճնշում կա Հայաստանի Հանրապետության կողմից ընդունելու երկխոսության՝ Ադրբեջանի առաջարկած ձևաչափը։ Հակոբյանը նաև հարցրեց ինքնորոշման իրավունքի մասին, որի օրակարգ բերելու ողջ բեռը, նրա խոսքով, ընկած է Արցախի իշխանությունների վրա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ իրականում մի ճնշում կա՝ ժողովրդի ճնշումը ու տրամադրությունները։ «Էդ միասնականություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց գոնե բոլորս ունենանք նույն նպատակն ու ցանկությունը։ Իհարկե, դրանց հասնելու համար կարող է տարբեր լինի տակտիկան, բայց ստրատեգիան նույնը պիտի լինի։ Եվ այդ քայլերի քննարկման առումով պիտի ունենանք երկխոսություն։ Ես հարգում եմ բոլոր կարծիքները։ Կարծիք կա, որ մարդիկ ասում են՝ գնանք Բաքու հանդիպման, ունենանք երկխոսություն։ Մարդիկ կան, որ ասում են՝ ընդհանրապես չպիտի հանդիպենք։ Ոնց որ ճանապարհի վերաբերյալ կա մի քանի կարծիք, մի մասը ասում ՝ զրո գնալ-գալ, մի մասը ասում է՝ ամբողջությամբ գնալ-գալ։ Բայց ուսումնասիրելով այդ ինֆորմացիան, կայացրել ենք որոշում, թե որ ռեժիմն է մեզ համար նպաստավոր»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ