Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը

Մոսկվան զգուշացրեց` առանց իրեն «Խաղաղության պայմանագիր» չի աշխատի

Միջազգային

ՄՈՍԿ­ՎԱՆ ԶԳՈՒ­ՇԱՑ­ՐԵՑ՝ «ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻ­ՐԸ» ՉԻ ԱՇ­ԽԱ­ՏԻ

Վա­շինգ­տո­նյան բա­նակ­ցու­թուն­նե­րի տարօրինակ ըն­թաց­քը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=259288&l=am) մեկ կա­րե­ւոր հարց եւս ա­ռաջ է քա­շում: Ադր­բե­ջա­նի հա­մար ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մո­դե­լը ա­մե­նա­ձեռն­տու տար­բե­րակն է: Տրա­մա­բա­նո­րեն, Բա­քուն պետք է ա­մեն բան ա­ներ, որ հան­կարծ ինչ-որ կողմ­նա­կի դե­տալ չխա­թա­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քը: Չնա­յած դրան, վերց­նում եւ  ա­մե­նա­թեժ պա­հին ա­նօ­դա­չու­նե­րով հար­ված­ներ են հասց­նում Ար­ցա­խի սահ­ման­նե­րին: Ի­հար­կե, կա­րե­լի է մտա­ծել, որ դրանով ա­վե­լորդ ճնշում են կի­րա­ռում Ա­րո­յի դեմ, թե տես, ե­թե չստո­րագ­րես, այս­պես կա­նենք: Բայց, թե­րեւս, սա թույլ վար­կած կլի­ներ: Բա­րո­յա­կան տե­սան­կյու­նից Ա­րո­յին եւ նրա շեֆ Նի­կո­լին հա­զիվ թե ա­ռանձ­նա­պես մտա­հո­գի 4 զո­հը, այն էլ՝ 5 հա­զա­րից հե­տո: Սա ­նաեւ նրանց հա­զիվ թե վա­խեց­նի. ի վեր­ջո, հար­վա­ծել են Ար­ցա­խին, իսկ Նի­կո­լի հա­մար, թե­րեւս, շատ ա­վե­լի նա­խընտ­րե­լի կլի­ներ, որ Ադր­բե­ջա­նը դեռ էն գլխից ու­ժա­յին լու­ծում տար՝ վեր­ջաց­ներ: Ու մյուս կող­մից, սա նա­եւ Մոսկ­վա­յին ուղղ­ված հար­ված է, ո­րը չգի­տես ին­չի կա­րող է տա­նել: Կամ մի­գու­ցե սրա­նով Բա­քուն փոր­ձում է ար­ցա­խա­հա­յու­թյա՞նը վա­խեց­նել: Այդ դեպ­քում, ին­չո՞ւ բա­նակ­ցու­թյուն­նե­րի թեժ փու­լում. կա­րե­լի էր ա­ռաջ կամ հե­տո:

Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ սպա­սե­լի էր, եւ ե­ղավ նա­եւ Ար­ցա­խի ռե­ակ­ցի­ան, ո­րով թի­րա­խա­վոր­վեց ոչ մի­այն այս բա­նակ­ցա­յին փու­լը, այլ՝ ԱՄՆ-ի կող­մից ա­ռաջ տար­վող ողջ գոր­ծըն­թա­ցը, թե. «Ուշագ­րավ եւ հատ­կան­շա­կան է, որ Ադր­բե­ջա­նի կող­մից հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­վող խախ­տում­նե­րի այս նոր մի­ջա­դե­պը, նա­խորդ դեպ­քե­րին հա­ման­ման, նույն­պես ար­ձա­նագր­վել է այն ժա­մա­նակ, երբ ներ­կա­յումս ԱՄՆ պե­տա­կան քար­տու­ղա­րի միջ­նոր­դու­թյամբ Վա­շինգ­տո­նում տե­ղի են ու­նե­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի հեր­թա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը՝ հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման հար­ցե­րի շուրջ: Դա, ան­շուշտ, եւս մեկ ան­գամ վկա­յում ու հաս­տա­տում է, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» շուրջ տե­ղի ու­նե­ցող այս բա­նակ­ցու­թյուն­նե­րը նույն­պես ի­րա­կա­նում ոչ այլ ինչ են, քան տա­րա­ծաշր­ջա­նում տեւա­կան խա­ղա­ղու­թյան ու կա­յու­նու­թյան հաս­տատ­ման մթնո­լոր­տի ձե­ւա­վոր­ման նմա­նա­կում՝ իբր թե մի­ջազ­գա­յին ջան­քե­րի հա­մա­տեքս­տում…»:  Իսկ մյուս կող­մից, հայ­տա­րա­րու­թյու­նով Ար­ցա­խը նա­եւ դի­մում է ՌԴ-ին՝ խնդրե­լով. «Խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան շրջա­նա­կում ա­ռա­վել կոշտ մի­ջոց­նե­րով կա­սեց­նել Ադր­բե­ջա­նի հա­կա­մարդ­կա­յին, ցե­ղաս­պան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը…»: Իսկ դա Բաք­վի հա­մար էլ ա­վե­լի է սրում ռիս­կը, որ Ստե­փա­նա­կեր­տը կա­րող է վեր­ջա­պես գնալ Ռու­սաս­տա­նի պրո­տեկ­տո­րա­տի տակ անց­նե­լու մա­սին Մոսկ­վա­յին խնդրանք ներ­կա­յաց­նե­լու ո­րոշ­մա­նը, իսկ դա կա­րող է ի­րա­վի­ճա­կի շատ լուրջ փո­փո­խու­թյուն ա­ռաջ բե­րել:

Այ­սինքն, Բա­քուն ինչ-որ բա­նի հա­սա՞վ այդ հար­վա­ծով. տե­սա­նե­լի չէ: Իսկ Վա­շինգ­տո­նին պե՞տք էր, որ իր կազ­մա­կեր­պած բա­նակ­ցու­թյու­ննե­րի ըն­թաց­քում նման բան լի­ներ. հաս­տատ՝ ո՛չ:

Մի խոս­քով, որ­պես հա­վե­լյալ ճնշում, վար­կա­ծը մի­այն հար­ցեր է ա­ռաջ քա­շում:

Այլ կող­մից մո­տե­նանք: Այս հար­ված­ներն Ա­րո­յին հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին ընդ­հուպ՝ Սա­լի­վա­նի մա­կար­դա­կով աղմ­կել, թե սա՞ է Ա­լի­ե­ւի եւ ձեր խոս­տա­ցած  ե­րաշ­խի­քը, բա որ հի­մա ստո­րագ­րենք, այս հար­ված­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նում ի՞նչ ռե­ակ­ցի­ա կա­ռա­ջա­նա: Ա­ռա­վել եւս, երբ Ար­ցա­խը, նա­եւ ռու­սա­կան վեր­լու­ծա­կան դաշ­տը, օ­րի­նակ՝ Սե­մյոն Բաղ­դա­սա­րո­վը պա­հանջում են Միր­զո­յա­նից՝ դա­դա­րեց­նել բա­նակ­ցու­թյու­նն­երը եւ վե­րա­դառ­նալ:

Այ­սինքն՝ ի՞նչ ստաց­վեց, Բա­քուն հար­վա­ծում է, որ Միր­զո­յա­նը բա­նակ­ցա­յին հա­վե­լյալ «կրու­տի­տի տե՞ղ» ու­նե­նա, Ա­լի­եւն այդ մի­ա­միտ­նե­րի՞ց է, որ «օդից» նման ա­ռա­վե­լու­թյուն է տա­լիս Նի­կո­լին՝ «տա­կից» էլ հար­վա­ծե­լով ա­մե­րի­կյան գոր­ծըն­թա­ցին:

Ու նո­րից պետք է վե­րա­դառ­նանք հին հար­ցին՝ իսկ ի­րա­կա­նում Ա­լի­ե­ւը, ե­թե ան­գամ շատ է ցան­կա­նում, կա­րո՞ղ է մին­չեւ վերջ գնալ ԱՄՆ-ի մատ­նան­շած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ճա­նա­պար­հով: Գլխա­վոր խնդի­րը, այն է՝ Ար­ցա­խի բնակ­չու­թյա­նը են­թարկ­վել պար­տադ­րե­լու հարցն այն դեռ չի կա­րո­ղա­նում լու­ծել, թե­եւ Վա­շինգ­տո­նը հա­սա­վ մին­չեւ իսկ ու­ղիղ սպառ­նա­լիք­նե­րի: Ռու­սա­կան զորքն էլ մնում է Ար­ցա­խում, եւ ու­ժա­յին լու­ծու­մը դառ­նում է Ադր­բե­ջա­նի հա­մար ծայ­րա­հեղ ռիս­կա­յին:

Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ ՌԴ-ից ա­ռանց այդ էլ գնա­լով ա­ճող դժգո­հու­թյան մե­սիջ­նե­րը շա­րու­նա­կում են գալ: Վեր­ջին ա­սու­լի­սում ԱԳՆ խոս­նակ Մա­րի­ա Զա­խա­րո­վան հայտ­նեց նա­եւ, որ Ռու­սաս­տա­նը բա­ցա­սա­կան է վե­րա­բեր­ում Թուր­քի­ա­յի եւ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­դա­յին կա­ռա­վար­ման մի­աս­նա­կան հա­մա­կարգ ստեղ­ծե­լու մտադ­րու­թյա­նը. «Մեր դիր­քո­րո­շու­մը մնում է ան­փո­փոխ»: Իսկ հայ-ադրբե­ջա­նա­կան թե­մա­յով Զա­խա­րո­վա­յի խոս­քը նման էր վատ թաքց­ված սպառ­նա­լի­քի, թե՝ Անդր­կով­կա­սում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու Ա­րեւ­մուտ­քի փոր­ձե­րը կեն­սու­նակ են մի­այն այն պայ­մա­նով, որ չեն մրցակ­ցի մեր պայ­ման­նե­րի հետ: Ա­վե­լին. «Նո­րա­գույն պատ­մու­թյան մեջ քիչ չեն օ­րի­նակ­նե­րը, երբ մի­այն ար­ձա­նագ­րու­թյան հա­մար մեծ թվով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են կնքվում, իսկ հե­տո դրանք չեն ի­րա­կա­նաց­վում…»: Իսկ դա ու­ղիղ ակ­նարկ է, թե կա­յուն կլի­նի՞ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», ե­թե դրան դեմ լի­նի Մոսկ­վան: Մի խոս­քով, որ «եռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը» պետք է գոր­ծեն, եւ այս­տեղ Ա­լի­ե­ւի խնդի­րը ոչ թե Նի­կո­լի, այլ՝ Մոսկ­վա­յի հետ է: Մյուս կող­մից էլ, երբ նա­եւ Վա­շինգ­տոնն է բո­լոր լծակ­նե­րով ճնշում, ա­պա ա­ռավե­լ ռե­ալ տեսք է ստա­նում վար­կա­ծը, որ հա­մա­տեղ խա­ղով Ա­լի­եւը եւ Նի­կո­լը փոր­ձում են այդ հար­վա­ծի տա­կից դուրս գալ:

Չնա­յած, Զա­խա­րո­վան եւս մեկ հե­տաքր­քիր միտք նշեց, թե՝ «Գոր­ծադ­րում ենք բո­լոր ջան­քե­րը՝ Աբ­խա­զի­ա­յի մի­ջով ՌԴ-ից դե­պի Հա­յաս­տան եր­կա­թու­ղա­յին ճա­նա­պար­հի բաց­ման հա­մար. «Ամե­նօ­րյա ռե­ժի­մով ար­վում է ա­մեն ինչ, որ­պես­զի այդ ա­մենն ի­րա­կա­նաց­վի»: Դա­տե­լով վրաց-ռու­սա­կան գնա­լով հե­տաքր­քիր դար­ձող հա­րա­բե­րու­թյու­նն­երից, այս ան­գամ աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու վե­րա­գոր­ծարկ­ման հե­ռան­կարն ա­վե­լի ի­րա­տե­սա­կան տեսք ու­նի: Ու այս փաս­տը եւս Ա­լի­ե­ւը չի կա­րող շրջան­ցել:

Ու նա­եւ չմո­ռա­նանք, որ ե­ղել է ակ­նարկ՝ Վա­շինգ­տո­նից հե­տո կվե­րա­դառ­նան կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծըն­թա­ցին:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալելՁերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLurՕլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքոԱմերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներովՍեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված