Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան

Արմեն Աշոտյանի քեյսը միջազգային իրավունքի տեսանկյունից. Դավիթ Սիրունյան

Թավշյա տեռոր
«Օրենքի առաջ բոլորն են հավասար» թեզը, անկասկած քննադատման կամ վիճակման ենթակա չէ։ Սակայն, վերջինս հենց սահմանադրական տեսանկյունից ենթադրում է մի քանի ավելի քան տրամաբանական բացառություններ։ Հիմնվելով Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական և Հաագայի Արդարադատության միջազգային դատարանների նախադեպային օրինակների վրա, հանգում ենք հենց Սահմանադրի և միջազգային իրավունքի կողմից նախատեսված մի բացառության։
Կալանավորումը քրեադատավարական ամենածայրահեղ միջոցն է։ Վերջինիս քաղաքական և հանրային գործիչների նկատմամբ կիրառման համար անհրաժեշտ են առավել բարձր և ապացուցելի հիմնավորումներ և փաստարկներ, քան այլ անձանց պարագայում։
Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց դեռևս փետրվարին ընտրվել էր երկրից բացակայելու արգելքը։ Վերջինս, կարելի է պնդել, որ կրկին առնվազն ոչ տրամաբանական խափանման միջոց էր, որը դեմ էր Հայաստանի պետական շահերին, հաշվի առնելով Արմեն Աշոտյանի ահռելի դերակատարումը արտաքին քաղաքական շրջանակներում Հայկական շահի առաջխաղացման և լոբբինգի հարցերում։
Արմեն Աշոտյանի Կալանավորման հիմք է հանդիսացել խափանման միջոցի խախտման կասկածի հանգամանքը։ Հաշվի առնելով օրենքով նախատեսված քրեադատավարական ահռելի քանակի խափանման միջոցների ընտրության հնարավորության առկայության փաստը, ավելի քան ակնհայտ է դառնում, որ Արմեն Աշոտյանի պարագայում վերոհիշյալ պայմանները չեն պահպանվել, և որ կալանավորման որոշումը ընդունվել է քրեադատավարական ու իրավական նորմերից դուրս։
Հենց այս հանգամանքը հնարավորինս ակներև փաստ է, որ Արմեն Աշոտյանի քեյսը մաքսիմալ բացահայտ քաղաքական հետապնդումների դեպք է, և որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, կալանավորված բոլոր միջազգային իրավունքի նախատեսված կարգավորումներից դուրս։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ