Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան Ուկրաինան սպառել է իր Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռները. CNN

Հունիսի 30-ի աստղագուշակ

Աստղագուշակ

**Խոյ.** Բարենպաստ օր է, որի ընթացքում բավական շատկլինեն ձեզ համար օգտակար տեղեկությունները: Կարելի է ցանկացած տեսակի բարդ գործերով զբաղվել՝ որքան էլ որ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի ծայրը ծայրին հասցնել: Օրը հարմար է պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցեր լուծելու համար, հնարավոր է, որ գայթակղիչ առաջարկներ ստանաք:

**Ցուլ**. Անբարենպաստ միտումների ազդեցությունը երբեմն իրեն զգացնել է տալիս, սակայն օրն, ընդհանուր առմամբ, անցնում է հաջող: Ձեր խնդիրն է շարունակել սկսած գործերը և ոչ մեկի ուսերին չդնել դրանք, քանի որ այդ ամենը հաղթահարելու ունակ եք միայն դուք ինքներդ: Հնարավոր է օգնություն ստանաք հին ընկներներից ու ծանոթներից, այդ թվում՝ նյութական:

**Երկվորյակ.** Օրը հաջող է դասավորվում և լայն հնարավորություններ բացում նշանի բազմաթիվ ներկայացուցիչների առջև: Կարևոր է ձեր տաղանդների դրսևորման համար արժանի կիրառություն գտնելը՝ ափսոս է ուժերն ու ժամանակը չարժեցող բանի վրա ծախսելը: Ձեր բախտը սիրո և փողի հարցում բերում է այն աստիճան, որ շրջապատը սկսում է ձեզ նախանձել: Հարմար օր է, որպեսզի մտերիմների հետ կիսվեք ձեզ մտահոգող խնդիրների շուրջ:

**Խեցգետին.** Անբարենպաստ օր է ինչպես անձնական, այնպես էլ՝ գործնական շփումների համար: Կարող են լուրջ տարաձայնություններ ծագել աշխատակիցների և մտերիմ մարդկանց հետ։ Ցանկալի չէ գործարքներ կնքելը, ինչպես նաև այնպիսի հարցերի քննարկումը, որոնք կապված են աշխատանքը փոխելու հետ: Այսօր ծագած ֆինանսական խնդիրները ավելի լուրջ են, քան դա թվում է առաջին հայացքից:

**Առյուծ.** Չնայած օրը դասավորվում է ոչ հաջող ձևով, այնուամենայնիվ դուք համառորեն գնում եք ձեր նպատակին ընդառաջ, և հաստատ կհասնեք դրան ավելի շուտ, քան սպասում էիք: Չեն բացառված հաճելի անակնկալները, արժեքավոր նվերները: Ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, սակայն ճիշտ կողմնորոշվելու դեպքում դրանք ձեզ անչափ հաճելի պահեր կպարգևեն:

**Կույս.** Բարենպաստ օր է աշխատանքի համար, նշանի առավել եռանուն ներկայացուցիչները կարող են հույսը դնել ծառայողական բարձրացման վրա: Հնարավոր է և եկամուտների աճ, հատկապես հաճելի է, որ դրա համար պետք չէ մեծ ջանքեր թափել: Հնարավոր է լինում նոր դաշնակիցներ գտնել, որոնց մեջ կարող են և բավական ազդեցիկ մարդիկ լինել: Բարենպաստ օր է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար:

**Կշեռք.** Այսօր ձեր հաջողությունները զգալի կլինեն, եթե դուք չշեղվեք և կենտրոնանաք միայն ամենակարևոր բաների վրա: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր: Նոր ծանոթությունները օգտական են լինում, դուք հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանքը, նրանք էլ պատրաստ են օգնել ձեզ և լուծել ձեր մի շարք խնդիրներ:

**Կարիճ.** Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և՝ ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է: էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների մասին:

**Աղեղնավոր.** Այսօր շատ բան փոխվում է աչքի առաջ, ընդ որում ոչ միշտ է ձեզ համար հասկանալի, թե արդյոք օգտակար կլինեն այդ փոփոխությունները: Աշխատեք զուր տեղը չանհանգստանալ, ժամանակի հետ դուք կստանաք բավարար տեղեկություններ, որպեսզի ճիշտ եզրակացություններ անեք: Օրը զգուշավորություն է պահանջում՝ դուք սովորականից ավելի հակված եք ռիսկի գնալու, իսկ դրա հետևանքները կարող են տհաճ լինել: Հրաժարվեք ղեկին նստելուց և սպորտի էքստրեմալ ձևերից:

**Այծեղջյուր.** Հաջող օր է, որը խոստանում է առաջընթաց գործերում և ձեռնտու գործարքների կնքում: Ուժեղ է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ՝ դրա բոլոր դրսևորումներով, և նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ հայտնաբերում են ստեղծագործական հակումներ: Հիանալի օր է ռոմանտիկ և զվարճալի ճանապարհորդությունների համար:

**Ջրհոս.** Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Բավական հաջող են ստացվում պրոֆեսիոնալ փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո: Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:

**Ձկներ.** Ամենալավ բանը, որ կա այսօրվա մեջ, դա այն հանգստությունն է, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած գործի: Ուրիշները կարող են անսահման ապրումներ ունենալ և իրար խառնվել, իսկ դուք վերահսկում եք ձեր զգացմունքները, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել։ Դուք ոչ միայն կկարգավորեք ձեր սեփական զգացմունքները, այլև՝ կօգնեք մտերիմ մարդուն հաղթահարել ինչ-որ ներքին արգելքներ:

 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ