Մենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնությանը. Թրամփը Սահմանադրական ճգնաժամ Լեհաստանում. ՍԴ 7 դատավոր մնում է դատարանի շենքում. Polsat News Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին ասոցացված անդամը. Reuters Քաղաքականությունից մինչեւ «կարմիր խնձոր». տեսանայութ «Ռուսները ծիծաղում են պատժամիջոցների վրա». Թրամփը ծաղրել է ՌԴ-ի դեմ նոր սահմանափակումների կողմնակիցներին Շախմատը միշտ եղել է իմ հետաքրքրությունների շրջանակում. Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին հարցազրույցը Իրանը վերջնական որոշում է կայացրել` ցանկացած ագրեսիայի կտրվի լայնածավալ ռազմական արձագանք Նիկոլը նախապատրաստում ու սադրում է, որ վերջնական գործողությունը կատարեն ուրիշները Կգա այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ․ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին Նարեկ Կարապետյանը պատրաստ է գնալ ընտրության, ցավդ էլ տանեմ, բայց դա հո դուել չէ, որ ասես՝ դավայ ժամ ու տեղ ասեք՝ գնանք կռվենք. Թարվերդյան

Նիկոլի վերջին երկու ինքանախոստովանական ցուցմունքներում փաստարկված ապացուցվում է, որ պատերազմի ու մյուս արհավիրքների միակ մեղավորը ինքն է. Արմեն Հովասափյան

Զարկերակ
Քննիչ հանձնաժողովի երեկվա բարբաջանքների հետ կապված մի քանի նկատառում ունեմ, որոնց արժե անդրադառնալ։ Նախ Փաշինյանն իր ստի պերեդոզով աղավաղեց Արցախի ողջ բանակցային փաթեթը՝ 30-ամյա բանակցված փաստաթղթերը նետեց աղբարկղ՝ բացահայտ խոսելով ադրբեջանական թեզերով։ Այնպիսի տպավորություն էր, որ ադրբեջանական մեջլիսի հանձնաժողովի նիստի եմ հետևում՝ զրո հայկականություն, ատելություն ու հեգնանք։
Թե բա՝ «իշխանությունն ինձ հանձնեցին, քանի որ հողերը հանձնելու ժամանակն էր»։ Այս պնդումով սա մի հարվածով հերթական, արդեն քանիերորդ անգամ, ինքն իրեն է հակասում․ եթե դա քո ասած «իշխանություն տալով» էր, ու քո հետ, այսպես ասած, գործարքի են գնացել, բա էդ թավիշները, հպարտ քաղաքացիները, մնացած մեկամսյա քաոս սարքելն ո՞ւր մնացին։ Հիշո՞ւմ էս, որ կորոկրդ էիր պատռում՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստաննն այլևս վարչապետ չի ունենա», դա էլ էր ֆեյք հա՞։ Այսինքն, դու քո համար հանգիստ քայլում էիր, մեկ էլ՝ հոպ․․․․
Ժամանակին դու ինքնամոռաց քեզ մեջտեղից պոռթում էիր, որ «Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի», «մենք Արցախի ու արցախցու կողքին ենք», «Արցախը՝ Հայաստան է և վերջ», բա էդ ի՞նչ եղավ, էդ ո՞նց փոխվեց ամեն ինչ, որ անգամ «Արցախ» բառը չես արտաբերում, քանի որ թուրքական տերերդ վրեդ մատ են թափ տվել, որ ձենդ կտրես։ Քո անսրբությունն էն աստիճանի պերեդոզ ունի, որ երրորդ տարին ա ֆռռում՝ Արցախի հարցում մատդ մատիդ չես տվել, ու բառացիորեն թողել ես բախտի քմահաճույքին։
Ուշադիր նայեք հաջորդ տիրաժավորվող թեզն ինչ աստիճանի մարազմ է․ ասում է՝ Գասպարյան Օնիկի հետ հանդիպման ժամանակ Գերասիմովն ասել է, որ « եթե սահմանին չսադրեք (չբզբզաք), ոչ մի պատերազմ էլ չի լինի», իսկ ինքը սեպտեմբերի 24-ին նախ կառավարության նիստում է հակաադրբեջանական պոպուլիզմ բարձրաձայնում, հետո էլ սեպտեմբերի 25-ին՝ հանրայինով Պետրոսի մոտ անոնս է տալիս, թե բա, «ես նենց հայտարարություններ կանեմ, որ Ալիևի աթոռը կսասանվի ու Ադրբեջանում անդառնալի հետևանքներ կլինեն»։
Կարճ ասած՝ Նիկոլի վերջին երկու ինքանախոստովանական ցուցմունքներում փաստարկված ապացուցվում է, որ պատերազմի ու մյուս արհավիրքների միակ մեղավորը ինքն է։
Հ․գ․ Ի դեպ՝ քիչ առաջ Օնիկ Գասպարյանը բավական փաստարկված հայտարարություն տարածեց և եթե ՀՀ-ում դեռևս կա խելքը գլխին իրավապահ հիմնարկ կարող են հենց հիմի Նիկոլին ձերբակալել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ