Կայա Կալլասը բացահայտորեն փորձում է ձախողել Մոսկվայի հետ բանակցությունները Հաքերները կոտրել են Ուկրաինայի համար անօդաչուներ արտադրող գերմանական ընկերության տեխնոլոգիական բազան. Financial Times Ուկրաինայի վերջին բոլոր մարտական ​​առաքելությունները ձախողվել են Starshield-ի խափանումների պատճառով. Axios Երդվյալ մանդատ չվերցնողը Тише едешь, дальше будешь․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում․ ԶԱՐՄԱՆՔ «Ուժեղները» չդիմացան Եղեգնաձորում ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

«Այն ար­տա­քին ու­ժե­րը, ով­քեր կազ­մա­կեր­պե­ցին հոկ­տեմ­բե­րի 27-ը, կանգ­նած են այ­սօր­վա իշ­խա­նու­թյան թի­կուն­քին»,- վեր­ջերս հայ­տա­րա­րել էր սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բայր ԱՐ­ՄԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ: Իսկ այդ զար­մա­նա­լի դրվա­գը հի­շա­տա­կեց Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը, քան­զի կա­պի­տու­լյան­տը իր գրպա­նա­յին «քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում» ար­դեն երկ­րորդ ան­գամ հի­շա­տա­կում է «Հոկ­տեմ­բե­րի 27-ի» ա­հա­բեկ­չու­թյու­նը. «Նի­կոլ, Սպա­րա­պե­տի եղ­բայր Ար­մեն Սարգ­սյա­նը քո իշ­խա­նու­թյան գա­լու ու հոկ­տեմ­բե­րի 27-ի հո­վա­նա­վոր­նե­րի մի­ջեւ նույ­նա­կան կապ էր տես­նում: Նի­կոլ, հոկ­տեմ­բե­րի 27-ի վար­կած­նե­րից ես խո­սում փաս­տո­րեն: Վար­կած ես ու­զու՞մ լսել, ա­սեմ: Սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բայր Ար­մեն Սարգ­սյանն ա­սել է, որ հոկ­տեմ­բե­րի 27-ը կազ­մա­կեր­պե­լու թի­կուն­քում կանգ­նած են նրանք, ով­քեր կազ­մա­կեր­պել են քո իշ­խա­նու­թյան գա­լու «հե­ղա­փո­խու­թյուն»-ը: Սա էլ հոկ­տեմ­բե­րի 27-ի նա­հա­տակ ու գլխա­վոր թի­րախ Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բոր վար­կա­ծը քո ու հոկ­տեմ­բե­րի 27-ի  հո­վա­նա­վոր­նե­րի  հնա­րա­վոր կա­պի մա­սին»: Դե ինչ, կա­տա­րող տա­կանք­նե­րը փոխ­վել են, սա­կայն ան­փո­փոխ են մնա­ցել և՛ տե­րե­րը, և՛ տա­կան­քու­թյան հրե­շա­վո­րու­թյան աս­տի­ճա­նը: Ան­փո­խոխ են մնա­ցել և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րը...

Իսկ Նի­կո­լը ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում զար­մա­նա­լի­ո­րեն այն­քան զա­ռան­ցեց, որ ի ­վեր­ջո ՄՈՎ­ՍԵՍ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ դա ո­րա­կեց գժա­նո­ցի զրույց. «Հոկ­տեմ­բե­րի 2-ին կամ 3-ին  ստա­ցա տե­ղե­կատ­վու­թյուն, թե  ո­րո­շում է կա­յաց­վել, որ ԼՂ-ի 7-րդ պաշտ­պա­նա­կան շրջա­նից պետք է զոր­քե­րը դուրս բե­րել: Ես կապ հաս­տա­տե­ցի ԼՂ գոր­ծըն­կեր­նե­րի հետ և հարց­րի՝ որ­քա­նով է ճիշտ նման ո­րո­շու­մը: Ինձ ա­սա­ցին, որ դա վեր­լու­ծու­թյուն­նե­րի մի­ջո­ցով կա­յաց­ված ո­րո­շում է, հարց­րի՝ ո՞վ է կա­յաց­րել նման ո­րո­շում: ՊԲ հրա­մա­նա­տարն ինձ ա­սաց, որ այդ «ռե­կա­մեն­դա­ցի­ան» Մով­սես Գրան­տիչն է տվել: Ես էլ հարց­րի՝ նա ի՞նչ գործ ու­նի այն­տեղ: Ար­ցա­խի նա­խա­գա­հին ա­սա­ցի՝ պետք է գնալ տե­ղում ստու­գել, ո­րով­հե­տև այդ ա­սած­նե­րը են­թադ­րու­թյուն­նե­րի հի­ման վրա են:  Ի պա­տիվ Ար­ցա­խի նա­խա­գա­հի՝  մի խմբով գնա­ցին ստու­գե­լու, այդ տա­րած­քը ԼՂ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ է»: Բայց զար­մա­նա­լի մարդ է Մով­սես Հա­կո­բյանը, ա­սում է` «գժա­նոց»: Մինչ­դեռ մենք ա­վե­լի մար­դա­սեր ենք և կար­ծում ենք, որ Նի­կո­լի տե­ղը բանտն է: Ախր, բան­տա­յին տի­պի հո­գե­բու­ժա­րա­նում նրան այն­քան գա­լո­պե­րի­դոլ կնե­րար­կեն, որ ողջ-ողջ կնե­խի:

Երբ Յու­թու­բում տե­սանք ԱԺԲ կար­կա­ռուն դեմ­քե­րից ՎԱ­ՀԵ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԻ պատ­կե­րով տե­սա­նյու­թը, որ վեր­նագր­ված էր «Արյու­նա­լի ըն­թաց­քը նոր է սկսվե­լու. վախ­կոտ ու խղճուկ բռնա­կա­լի վեր­ջը մոտ է», սկզբում կար­ծե­ցինք, որ գե­րա­գույն գլխա­վոր դա­վա­ճան Նի­կո­լի մա­սին է: Սա­կայն հենց մի­աց­րե­ցինք տե­սա­նյու­թը, զար­մա­ցանք` պարզ­վեց, որ ԱԺԲ-ի տղա­ներն ու աղ­ջիկ­նե­րը դեռ մնա­ցել են Պրի­գո­ժի­նի «մար­տա­ֆիլ­մի» տակ` «վախ­կոտ ու խղճուկ բռնա­կալ» նրանք ան­վա­նել են ոչ թե Նի­կո­լին, այլ` Պու­տի­նին: Ու սրանց հեր­թա­կան ու­ղիղ ե­թե­րի թե­ման է.  «Ի՞նչ հե­տե­ւու­թյուն­ներ պետք է ա­նի Հա­յաս­տա­նը Պրի­գո­ժի­նի եր­թից»: Տո զահ­րու­մա՛ր ձեզ, օ­տա­րա­մոլ­ներ:  Չէ, Մո­սի­ի ա­սած «գժա­նո­ցի զրույց» վա­րում է ոչ մի­այն Նի­կո­լը, այ­լև` սրանք: Պար­զա­պես զար­մա­նա­լի է` ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան գործ­չի հա­վակ­նու­թյուն ու­նե­ցո­ղը ինչ­պե՞ս կա­րող է Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հին ա­վե­լի շատ ա­տել, քան պե­տա­կան դա­վա­ճան Նի­կո­լին: Սրանք էլ ՔՊ-ից ոչ պա­կաս ա­նուղ­ղե­լի են, և տե­ղից շարժ­վող չեն, մին­չև Ա­մե­րի­կա­յից ցու­ցում չստա­նան: Լավ, ե՞րբ է ՀՀ քա­ղա­քա­կան դաշ­տը մաքր­վե­լու օ­տա­րի կա­մա­կա­տար­նե­րից, ընդ ո­րում` ա­նե­րես կա­մա­կա­տար­նե­րից, որ չեն էլ ա­մա­չում որ­պես կա­մա­կա­տար հան­դես գալ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ