Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտի գործատուն 5000 դրամի փոխարեն 20% եկամտահարկ կվճարի աշխատակցի համար

Տնտեսություն

Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուներն արդեն 5000 դրամի փոխարեն 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանը։

«Միկրոբիզնեսի հարկման այսքան խինդ ու հրճվանքով, պոպուլիզմով ներդրված դաշտը դարձավ հերթական պայթած փուչիկը։ Իշխանությունները սա բացատրում են ստվերի աճով։

Սակայն ոչինչ չի խոսվում այդ ստվերի դեմ պայքարի համար պետբյուջեից անխնա ֆինանսավորվող կառույցների ամուլության մասին։ Ստացվում է, մշտապես ոչ կոմպետենտ պատկան մարմինների փոխարեն, նորից պատասխան է տալու ՀՀ քաղաքացին և տնտեսվարողը։

Ի սկզբանե համակարգը ներդրվեց՝ ավիրելով ընտիր կայացած Ընտանեկան Բիզնես հասկացությունը, բազմաթիվ հրաշալի առաջարկները անտեսելով։ Դրանցից մեկի մասին շատ էի խոսել ժամանակին՝ առաջարկելով թեթև արդյունաբերության կայացման և զարգացման համար, ոլորտում ներգրավված աշխատակիցներին հարկել ընդամենը 5.000 դրամով։ Սա կնպաստեր, որ սոցիալական ծրագրերի շահառու քաղաքացիներին բերեինք աշխատունակ քաղաքացիների խումբ, ապահովեինք նրանց համար ավելի մեծ եկամուտ, ազատեինք պետությունը խոշոր բեռից և Հայաստանում զարգացնեինք թեթև արդյունաբերությունը։

Բայց... այստեղ, ինչպես միշտ, ստացվեց «ինչպես միշտ», այսինքն, նորից ունեցանք իշխանության ձախողած ծրագիր»,-գրել է նա։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ