Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Դրանց չպետք է թողնել հանգիստ շունչ առնեն. Էդգար Ղազարյան

Թեմա

Ինչպես նախորդ անգամ, երեկ նույնպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չմասնակցեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ շարունակեց իր զեկույցն ու պատգամավորների հարցերին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վերոնշյալին` Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հանրային գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ իր զարմանքը հայտնեց:

— Թողնել հանգիստ միջավայրում նստի` ՔՊ-ականները նախապես գրած հարցերը հնչեցնեն, ու ինքը պատասխանի՞: Այդ միջավայրը չպետք է թողնել: Ես չեմ ասում, որ ընդդիմությունը գնա, այդ նիստին մասնակցի: Դա էլ պետք չէ, բայց դրանց չպետք է թողնել հանգիստ շունչ առնեն: Համենայնդեպս, իմ գործունեությունը կարող է դիտվել որպես մեթոդական աջակցություն: Ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ ընտրության ժամանակ երեւաց, թե ինչ է պետք անել դրանց դահլիճից հանելու համար: Ակնկալիքն այն չէ, որ ընդդիմությունը գնա, հարց տա, Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանի: Ակնկալիքն այն է, որ իրենք պետք է նրան ուղղորդեն ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ