Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Վաղը ՀՅԴ-ն 24 ժամյա նստացույց է նախաձեռնում Հայաստանում

Թեմա
Վաղը ՀՅԴ-ն 24 ժամյա նստացույց է նախաձեռնում Հայաստանում: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ նշել հասցեները`  ԱՄՆ (Ամերիկյան փող., 1 շենք), ՌԴ (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 13ա շենք), Ֆրանսիայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 8 շենք) դեսպանատների, ԵՄ ներկայացուցչության (Ֆրիկի փող., 21 շենք) դիմաց։
 
«Սա նշանակում է, որ բոլոր այս հասցեները օրվա բոլոր ժամերին լինելու են հարթակներ, որտեղից բարձրաձայնվելու է այսօր Արցախում տիրող իրավիճակի մասին։ Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ԵՄ-ից պահանջել անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ։ Դուք էլ վաղը ժամանակ գտեք այցելելու այս հասցեներից որեւէ մեկը՝ Արցախի մեր հայրենակիցներին ասելու, որ իրենք մենակ չեն եւ օգնելու տեղ հասցնել Արցախի ապաշրջափակման հանրային պահանջը», – գրել է պատգամավորը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ