Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Հուսիթները Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը շարքից դուրս են բերել Եվրոպացիներին չեն պատրաստվում Ուկրաինայի հարցով բանակցային սեղանի շուրջ հրավիրել. Ուշակով Զելենսկի. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ». Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառումը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ Նիկոլը հագնում է Ալիեւի կոստյումը․ Պողոսյան Զելենսկին վախենում է «նոր Յալթայից», որտեղ Թրամփը, Պուտինը և Սին կարող են վերաբաշխել ազդեցության ոլորտները Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան

Արմեն Աշոտյանի բացառապես քաղաքական հետապնդումը համարվեց քաղաքացի Փաշինյանի՝ դրսի տերերին գերազանց «հաշվետու» լինելու և բացահայտ հակահայկական թև պաշտպանելու լավագույն միջոց. Մարիանա Սմբատյան

Թավշյա տեռոր
Արդեն երկար ժամանակ է տեսնում ենք, թե ինչպես են արձագանքում դրսի տարատեսակ կառույցներ Արցախի հիմնախնդրին։ Տեսնում ենք, ինչպիսի ելևէջներով է ընթանում տեղեկատվական դաշտն այդ ուղղությամբ։ Վերջին 5 տարիների ընթացքում տեսանք, թե ինչպես է ոչ միայն ուժեղացել պրոադրբեջանական լոբբին, այլ, ավաղ, նաև ինչպես է թուլանում հայկականը։ Եվ տարածաշրջանում եռացող այլ հարթությունների գործընթացների ֆոնին հայկական գործոնի թուլացումը շատ լուրջ հետևանքների է բերում։
Ապիկար պաշտոնական դիվանագիտական ճակատը ոչ միայն ինքն ի վիճակի չէ հավուր պատշաճի ներկայացնելու Արցախի շուրջ ծավալվող երևույթները և կապիտալիզացնելու դրանք՝ միջազգային ատյաններ ծանրակշիռ հայց ներկայացնելու համար, այլև ամեն կերպ խոչընդոտում է հայրենասեր ուժերի մասնակցությունը այդ գործընթացում։ Դրա վառ օրինակն է, թե ինչպես Արմեն Աշոտյանին երկու անգամ չթույլատրվեց մասնակցել ներկայացուցչական եվրոպական նիստերին։
Արցախի հարցի կարգավորման երևակայական «եվրոպական տարբերակ» ասվածին մեծ կշիռ տալուն պատրաստ օրվա իշխանությունը հնարավոր է համարում անտեսել հայկական շահը, միայն թե բավարարի իրենց եվրոպական տեր-գործատուներին։ Եվ այդ ճանապարհին պարոն Աշոտյանը, իրարկե, մեծ ոսկոր մնաց իշխանության կոկորդում, քանի որ նա առավել հայամետ տեսանկյունից է ներկայացնում արցախյան հիմնահարցը իր մասնակացած բոլոր հնարավոր միջազգային կառույցներում։ Քաղաքացի Փաշինյանը ունի մի քանի խնդիրներ, որոնք լուծելու համար չի խորշի նույնիսկ ամենաստոր ձևերից, ուստի և Արմեն Աշոտյանի իբր քրեական, իսկ իրականում՝ բացառապես քաղաքական հետապնդումը համարվեց քաղաքացի Փաշինյանի՝ դրսի տերերին գերազանց «հաշվետու» լինելու և բացահայտ հակահայկական թև պաշտպանելու լավագույն միջոց, այսպիսով դարձնելով ՀՀկ փոխնախագահին #քաղբանտարկյալ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ