Սրիկան դուք եք, դուք ԱԺ նախագահին ասացիք՝ սրիկա. Դուք դաստիարակություն ստացե՞լ եք. Կոնջորյանը՝ Օհանյանին
ԱԺ դահլիճում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի միջեւ լեզվակռիվը շարունակություն ունեցավ:
Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Արծվիկ Մինասյանի ելույթին, ասաց. «րան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգստին մասնակցելուն, դա ձեր խղճի վրա եմ թողնում: Դուք ինձ խորհուրդ մի տվեք, դուք իմ գրառումը կարդացեք, ամեն օր կարդացեք ու ամաչեք: Դուք ձեր կյանքով զբաղվեք, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով: Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին»:
Տեղից Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու զբաղվի»,- ինչին ԱԺ նախագահն արձագանքեց. «Դու»-ն դու ես, չհամարձակվեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես»:
Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու ԱԺ նախագահ չես»:
«Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»:
Նրանց միջեւ բանավեճ սկսվեց:
«Ձեր գեներալները պարտվեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ինչին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Դու ես պարտվել»:
Դրանից հետո ԱԺ նախագահը հեռացավ դահլիճից, իսկ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց Սեյրան Օհանյանին լռել:
Ելույթի համար ամբիոնի մոտեցած ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց. «Պարոն Օհանյան, ձեզ կոռեկտ պահեք»:
«Դու քեզ կոռեկտ պահի», - տեղից բղավեց Սեյրան Օհանյանը:
«Պարոն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք: Դուք գիտե՞ք, որ չի կարելի «դու»-ով խոսել»մ,-ասա Կոնջորյանը:
իսկ երբ տեղից բղավոցներ լսվեցին, Կոնջորյանը շարունակեց. «Ինչ-որ լսում եք, սուս, լռիր: Պարոն Մինասյան, լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»:
Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ ասելով. «Բոլորդ լռում եք, պարոն Օհանյան, պատգամավորների հետ խոսում եք «դուք»-ով: Կարծում եմ՝ շատ տրամաբանական ու լեգիտիմ պահանջ եմ ներկայացնում: Հիմա ինձ մի պատասխանեք ինձ: Հիմա ելույթ է ունենում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»:
Կոնջորյանն էլ ասաց. «Մեծ մասը չլսեց, թե դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես ձեզ ասում եմ՝սրիկան դուք եք, որովհետեւ դուք ԱԺ նախագահին ասացիք՝ սրիկա»:
Իսկ տեղից խոսացողներին էլ ասաց. «Ձայնդ, պապանձվիր»:
Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել, քանի որ դահլիճն անկառավարելի էր դարձել, բոլորը տեղից խոսում էին: