Գլոբալիզացիան համաշխարհային զարհուրելի չարիք է. Գայանե Ներսիսյանը հաղթանակ է մաղթում ռուս ժողովրդին
ՄշակութայինՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ համոզված է, որ յուրաքանչյուր գիտակից հայ, ով արժեվորում է հայ-ռուսական բարեկամությունը, հանդարտվել է, երբ լսել է Ռուսաստանում ռազմական խժդժությունների ավարտի մասին:
- Մենք բոլորս պետք է հասկանանք, որ Վլադիմիր Պուտինը պայքարում է ոչ թե Ուկրաինայի, այլ գլոբալիստական աշխարհի դեմ, այսինքն՝ միաբեւեռ եւ միահեծան կառավարման դեմ: Գլոբալիզացիան համաշխարհային զարհուրելի չարիք է: Ի դեպ, ասեմ, որ մեր բոլոր ողբերգությունները եւս արդյունք են գլոբալիզացիայի սարսափելի գործընթացների, որ կատարում է այսօրվա Հայաստանի գլոբալիստական իշխանության դավաճան ձեռքով:
Ի վերջո, մենք հայերս պետք է չմոռանանք, որ Ամասիայից մինչեւ Մեղրի կանգնած են ռուս սահմանապահները, իսկ Արցախը կանգնուն է եւս ռուս խաղաղապահների շնորհիվ: Միայն Պուտինն է, որ Ուկրաինայում պայքարում է գլոբալիստական աշխարհի դեմ, որոնց վերջնական նպատակն է վերացնել մարդկությունը եւ անցնել միահեծան կառավարման: Մնում է ցանկանալ ռուս ժողովրդին շուտափույթ եւ վերջնական հաղթանակ: Հայ ժողովո՛ւրդ, այդ ամենը պետք է գիտակցենք եւ արժեվորենք հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
