Հասկանում եմ, որ օր-օրի «յեմի» խնդիր է առաջ գալիս, կոմպետենտ տղաներ կան, ովքեր ձգում են բյուջեի փականը. ԱՀ ԱԺ պատգամավորի ուշագրավ գրառումը
ՆերքաղաքականԱՀ ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը գրում է.
Պետական ապարատի տարբեր հարկերում ժամանակին տաքուկ տեղավորված, պատերազմի ժամանակ նկուղներում թաքնված կամ զորակոչից սահուն Հայաստան թռածները, ովքեր այժմ էլ զբաղված են իրենց սիրելի գործով, այն է բյուջեից փող քերելով(գործիքակազմը այժմ մի փոքր այլ է)լացում են, ցավում եմ, որ ձեր աչքի գերանը, թերացումը, վախկոտությունը չեք տեսնում, հասկանում եմ, որ օր օրի «յեմի» խնդիր է առաջ գալիս, կոմպետենտ տղաներ կան, ովքեր ձգում են բյուջեի փականը՝ ինչը արդեն Ձեզ ցայտնոտային վիճակի է հասցնում, ու, որպես սովորական «շուստրի», անձնական կահք-կարասին էիք հանել դեպի Հայաստան, սակայն չեմ հասկանում ձեր մոտեցումը մեղավորներ փնտրելու գործում, ախր ամենամեծ մեղքը ձերն է այս վիճակների համար,քանզի տևական ժամանակ է տգետ եք ու վախկոտ՝ ումից եք ի՞նչ պահանջում։
