Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը. Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Հանդիպում

Արդեն 193-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից, իսկ հունիսի 15-ից սկսած՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Արցախի Հանրապետությունից բուժառուներին Կարմիր Խաչը տեղափոխի Երևան՝ բուժվելու նպատակով, խոչընդոտում է նաև ռուս խաղաղապահներին՝ շրջափակման մեջ գտնվող գյուղերին հումանիտար օգնություն հասցնելու համար։

Այս ամենով հանդերձ, սակայն, Արցախում կյանք կա, արև կա՝ չնայած անձրևոտ եղանակին, ամենօրյա պայքար կա, որ կարծրացնում է մեր հայրենակիցների ամուր պայքարի ոգին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով տոտալ շրջափակման հետեւանքներին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ընդգծելով.

-Յուրաքանչյուր աղետ վտանգավոր է, բայց առավել վտանգավոր եւ մտահոգիչ է, երբ մենք գիտենք աղետի ակունքը, այն բերողին եւ անգամ այս իրավիճակում չենք մտածում ազգովի համարժեք պատասխան տալ այդ աղետին: Տեսեք, մենք շատ լավ գիտենք բնական աղետների դեմ պայքարի ձեւը, բայց այսօր քաջ գիտակցելով աղետի ակունքը մենք կամ չենք պայքարում կամ շատ քիչ ենք պայքարում: Արցախում այսօր ոչ թե հումանիտար, հոգեբանական, այլ` մահաբեր աղետ է, որը ժամ առ ժամ փորձում է խեղդել Արցախ աշխարհը: Այս աղետի դեմ պայքարի միակ զենքը, միակ ուժը պայքարն է չորս կողմից Արցախը պաշարած թշնամու դեմ: Միայն համատեղ ներուժն ու հավատն է հնարավոր դարձնելու առկախված աղետի չափերի նվազեցմանը:

-Սրբազան, այդ համախմբան ներուժը տեսնո՞ւմ եք այսօր:

-Այ՛ո, ներքին ներուժը ես տեսնում եմ ժողովրդի մեջ, մնում է փոքր-ինչ ժայթքում, իսկ այդ ժայթքելու գործընթացը կախված է մի քանի անձերից, ովքեր պետք է այդ քաջությունը ունենան եւ վերցնեն ղեկը իրենց ձեռքը: Այդ պոտենցիալը ես ոչ միայն տեսնում եմ, այլ այն առկա է: Որովհետեւ հնարավոր չէ հայի պատվին, արժանապատվությանը անընդհատ վնասեն եւ հայը մնա անտարբեր: Հայը անտարբեր չէ եւ անգամ այս իրավիճակում պատրաստ է  համարժեք պատասխան տալ ցանկացած սադրանքի, ընդամենը մի փոքր կայծ է անհրաժեշտ` հայի ուժը նորից վերածնելու համար:

-Սրբազան, Դուք փորձե՞լ եք  դիմել թշնամական երկրի հոգեւորականներին, չէ որ դա էլ կարող է իր ազդեցությունը ունենալ:

-Գիտեք, ես միանշանակ դեմ չեմ նման երկխոսության, բայց  տեսնելով այն հոգեւոր այրերին, ովքեր պարբերաբար գալիս են Դադիվանք, կներեք, բայց ես նրանց մեջ երկխոսության գնալու պոտենցիալ չեմ տեսնում: Նման հանդիպումներ ամենաբարձ մակարդակով բազմիցս են եղել` դեռ Վազգեն Վեհափառի շրջանից սկսած, բայց եւ որեւէ հանդիպում նշանակալից դեռ չի խաղաղացել: Ադրբեջանցի հոգեւոր այրերը ուղղորդվում են մեկ կետից եւ այդ կետը հակահայ, հակաքրիստոենական արժեքների ամրանդումն է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված