Արցախն ամբողջությամբ արգելափակված է Ադրբեջանի կողմից՝ ինչը ժամ առ ժամ խորացնում է հումանիտար աղետը․ ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար
Աստղագուշակ
«Բոլոր ողղություններով արդեն իսկ սկսել են խնդիրներ առաջանալ ե՛ւ պարենամթերքի, եւ դեղորայքի, ե՛ւ դիզվառելիքի եւ բենզինի մասով։ Արդեն 7-րդ օրն է ինչ որեւէ տեսակի հումանիտար օգնություն Արցախ չի մտնում․ Արցախն ամբողջությամբ արգելափակված է Ադրբեջանի կողմից՝ ինչը ժամ առ ժամ խորացնում է հումանիտար աղետը։ Պետպահուստներում պահված որոշ ապրանքներ դեռ մի քանի ամիս կբավարարեն, մի մասը կսպառվեն ավելի կարճաժամկետ հատվածում, իսկ խանութներում եղած ապրանքները կարող են բավարարել ընդամենը մի քանի օր։ Ըստ էության, Ադրբեջանը այս քայլով մեկ անգամ եւս ապացուցում է իր էթնիկ զտումների քաղաքականության բիրտ շարունակությունը, ինչը փաստում է, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի պատրաստվում իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարել»,- անդրադառնալով Արցախում առկա հումանիտար ճգնաժամին, ասաց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, միառժամանակ ընդգծելով
-Այս օրերին ռուս խաղաղապահների միջոցով բանակցություններ են ընթանում, բայց այս պահին դրությամբ, ցավոք, դեռ որեէ առաջընթաց չունենք։ Արցախի իշխանությունների կողմից ձեռնարկվում են միջոցներ պահուստներ ձեւավորելու, մեր ներքին արտադրանքը հավաքագրելու եւ պետական վերահսկողությամբ բաշխելու ուղղությամբ, թե որքան կկդիմայանենք՝ բարդ է ասել։