Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Կրկին անդրադառնալ ու բարդել նախկին նախագահների վրա, մեղմ ասած, տեղին չէ ու սխալ քաղաքական գիծ է. Ղազարյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին հրավիրվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու: Հիշեցնենք, որ խորհրդարանական այս քննիչ հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել: Փաշինյանի զեկույցի եւ «նոր բացահայտումների» շուրջ «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ՏԱՆՈՒԼ ԵՆՔ ՏԱԼԻՍ»

— Նիկոլ Փաշինյանն իր զեկույցի ընթացքում անդրադարձ կատարեց Հայաստանի երեք նախագահներին, արդյո՞ք նախկիններին անընդհատ անդրադարձ կատարով` թեթեւանում են Նիկոլ Փաշինյանի մեղքերը` 44-օրյա պատերազմի հետ կապված, եւ մի՞թե դա էր Ալեն Սիմոնյանի խոստացած սենսացիոն բացահայտումը զեկույցի ընթացքում:

— Նախ ասեմ, որ ես որեւէ սենսացիոն հայտարարության ականջալուր չեղա, իսկ ինչ վերաբերում է նախկին երեք նախագահներին այս կամ այն չափով անդրադառնալը ու բարդելը, կարծում եմ՝ այնքան էլ արդարացված չէ, որովհետեւ 2018թ.-ից մինչեւ 2020թ.-ը  քիչ էր ժամանակի առումով, բայց նաեւ կարելի է ասել բավարար էր, որպեսզի, որպես երկրի ղեկավար, զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, գոնե մինիմումի հասցներ բանակի վիճակը, կարգապահական, կազմակերպական ու զինամթերքի համադրման առումով: Այս օրերին, երբ պատերազմից հետո մենք հասկանում ենք, որ դիվանագիտական դաշտում առնվազն տանուլ ենք տալիս, կրկին անդրադառնալ ու բարդել նախկին նախագահների վրա, մեղմ ասած, տեղին չէ: Առաջ նայելու, դիվանագիտական սեղանի շուրջ հայկական ազգային, պետական շահերի մասին մտածելու եւ մեր շահերը առաջ քաշելու փոխարեն՝ նախկինների վրա մեղքը բարդելը՝ սխալ քաղաքական գծի որդեգրում է:

— Անընդհատ Փաշինյանը հղում էր կատարում նախկին փաստաթղթերի վրա, մեջբերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, բայց չէ՞ որ նա ի սկզբանե նշել էր, որ «զրոյական կետից է սկսում»: Զրոյական կետից սկսողի համար ի՞նչ տարբերություն, թե ինչ բանակցություններ են եղել:

— Ամենամեծ հակասությունը, որ պատերազմից առաջ ասում էր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»-ն էր, իսկ այսօր համակերպվել եւ պաշտոնապես բարձրաձայնել, որ Արցախը, այո՛, Ադրբեջանի մաս է, ճանաչում ենք 86 600 քառ կմ, որն իր մեջ ներառում է նաեւ Արցախը, ամենամեծ հակասությունը այստեղ է, եւ դրանից հետո այն կողմ մնացածը մեզ համար նորություն չէ կամ երկրորդական պլանում է:

«ԲՆԱՎ ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ՈՎ ԻՆՉ Է ԶԵԿՈՒՑԵԼ»

— Ի դեպ, նա նաեւ հայտարարեց, թե 2020-ի նոյեմբերի 7-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին գրառում էր կատարել՝ նշելով, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են: Հիմա ինչպես հասկանալ՝ Փաշինյա՞նն է խաբել, թե՞ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանին:

— Ես քաղաքական գնահատական տամ. թե Շուշիի անկման հետ կապված այս օրերին ով ի՞նչ է մեկնաբանում, ով ի՞նչ է գրում, ով ում ի՞նչ է զեկուցում, դրանք բացարձակ ո՛չ մեղմացնում են մեր վիճակը, ո՛չ էլ Արցախի կարգավիճակին պլյուս է լինում: Այսինքն՝ քաղաքական առումով դրանք կրկին արդեն արժեք, որպես այդպիսին, չեն ներկայացնում եւ զեկուցելը այլ բան է, փաստաթղթի առկայությունը՝ այլ: Այո՛, այդ օրերին, շատերը շատ բան են զեկուցել, բայց հիմնվել դրա վրա ու այսօր դա ներկայացնել որպես սենսացիա, կարծես թե, ինչ մի մեծ բան ենք անում, բացարձակ այդպես չէ: Այսօր կա քաղաքական վիճակ, որտեղ Արցախը շրջափակման մեջ է, պաշտոնապես բարձրաձայնվել է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, եւ սպասում ենք «խաղաղություն» կոչված փաստաթղթի ստորագրմանը: Որպես քաղաքացի, որպես քաղաքագետ, բնավ ինձ չի հետաքրքրում` այդ օրերին ով ինչ է զեկուցել, բացարձակ հետաքրքիր չէ, այսինքն՝ ոչինչ չի փոխում դա ինձ համար:

— Իսկ ի՞նչ ակնկալել այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածից: Այն կարո՞ղ է գոնե արցախահայության հոգսերը թեթեւացնել եւ որեւէ կերպ լինել ի շահ Հայաստանի:

— Ես թերահավատորեն եմ մոտենում այդ «խաղաղության պայմանագրին»: Որքան էլ հայկական եւ ադրբեջանական կողմը ցանկանա, կարծում եմ՝ հօդս է ցնդելու տարածաշրջանում այլ խաղացող ուժերի կողմից: Այսինքն՝ ինքը` որպես այդպիսին, մի թղթի կտոր է ստորագրվելու, բայց փաստացի տարածքը ոչ միայն լարված է մնալու, այլ նաեւ եռուն է մնալու: Թեժացումներ են սպասվում, այն պարզապես թղթի կտոր է, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք այդքան տուրք տալիս այդ թղթի կտոր կոչվածին, որովհետեւ տարածաշրջանում՝ թե՛ գերտերությունների, թե՛ տարածաշրջանային խաղացողների շահերը հակասում են: Ինքը ձեւական փաստաթուղթ է դառնում, տվյալ պարագայում Իրանն իր շահն է հետապնդում, Ռուսաստանը` իր շահը, Թուրքիան՝ իր, հավաքական Արեւմուտքը՝ իր: Եվ այդ շահերի բախման կիզակետում, ցավոք սրտի, մեզ օգտագործում են, ինչու ոչ, նաեւ Ադրբեջանին են օգտագործում: Բայց Ադրբեջանի ախորժակը բավարարելով են օգտագործում՝ հաշվի առնելով նրա կարգավիճակը, այն է ՝ նրանք 44-օրյա պատերազմի արդյունքում հաղթանակածի դիրքերից են նստում բանակցությունների սեղանի շուրջ:

«ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ» ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ Է»

— «Զանգեզուրի միջանցքին» է՞լ է ձեռքները հասնելու, թե՞ որեւէ երկրի աջակցությամբ՝ կարող է ի շահ Հայաստանի խնդիրը լուծվել:

— Եթե «Զանգեզուրի միջանցքը» չլինի, սա հիմնականում իրանական եւ ռուսական կողմի ազդեցությամբ կարող է այդպես լուծվել, այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը» դուրս գա այդ խաղաղության օրակարգից: Բայց եթե նույնիսկ այն մտավ, դա մարտավարական քայլ է լինելու որոշակի ուժերի կողմից, որից հետո ինքը դառնալու է պրոբլեմատիկ, դառնալու է նոր խաղաթուղթ՝ խաղացողների ձեռքին: Երբ պետք եղավ, այն կփակվի, երբ պետք եղավ՝ այնտեղ ահաբեկիչներ կարող են լինել, սադրանքներ: Ես երկու սցենարն էլ չեմ բացառում, երկարաժամկետ կտրվածքով՝ «Զանգեզուրի միջանցքը», անկախ կարգավիճակից, Հայաստանի սուվերենության հաշվին է, թե՝ ոչ, շատ կարճ կյանք է ունենալու, եթե այն կյանքի կոչվեց: Անկախ մեր կամքից «Զանգեզուրյան միջանցքը» աշխարհաքաղաքական շահերի կիզակետում է, եւ կրկին այնտեղ պետություններ են լինելու, որ իրենց շահերին ձեռնտու չի էլ լինելու այդ միջանցքի կյանքի կոչվելը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված