3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Պուտինին բերելու են հարցաքննությա՞ն, որ օբյեկտիվությունը հասկանանք. Գեղամ Մանուկյան

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի զեկույցին, ասաց, որ վերջինս Շուշիի մասին իրար հակասող այնքան հայտարարություններ է արել, որ ամբողջ հակասությունները պարզելու համար մի ամբողջ նախաքննություն է պետք: Ըստ նրա` հանձնաժողովն ինքնին անհամաչափ պայմաններ է ստեղծել, որովհետեւ նախկինում բոլոր հարցաքննությունները եղել են փակ դռների հետեւում, եւ մյուսների հայտարարություններից ոչ ոք տեղյակ չէ:

— Այդ բոլոր հակասությունների հիմնական մեխը մեկն է՝ ես մեղք չունեմ, կապ չունեմ, իմ գրպանը գցել են, ես հարիֆ եմ: Նույնիսկ իրավական քննության մասին չպետք է լինի քննությունները, բոլոր գործուն դեմքերը պետք է խոսեն իրար հետ, հասկանանք` ինչ կատարվեց: Շուշին մեկ դրվագ է իրականում, սակայն քանի որ բոլորի համար անհատական ցավ է, Փաշինյանը փորձում է կենտրոնանալ, բայց Շուշին սկիզբ է առել սեպտեմբերի 25-ին: Նա չի ասում` սեպտմբերի 27-ին, ժամը 07:00-ին պատերազմի լուրն առավ, ի՞նչ արեց: Առաջին օրով Նիկոլը բանաստեղծություն է դնում իր էջում: Դու լսում ես՝ Արցախը ռմբակոծվում է ու բանաստեղծությո՞ւնդ ես դնում: Իր էջում տանկերի տեղաշարժի վիդեո էր դնում, զանգել եմ, ասել եմ` էդ …. ասեք, թող հանի, չի կարելի զորքերի տեղաշարժի վիդեո դնել, հանեցին: Նիկոլ Փաշինյանը հղում է տալիս Պուտինի բազմաթիվ առաջարկներին, Պուտինին բերելու են հարցաքննությա՞ն, որ օբյեկտիվությունը հասկանանք: Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինյանի ասածները, որովհետեւ ես արդեն 18 տարի գործ ունեմ սուտասան Նիկոլ Փաշինյանի հետ՝ որպես «Հայկական ժամանակի» խմբագիր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ