Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք Մակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակ Կամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասին Հերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարի Հայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն է Պուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street Journal

Գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ եւ ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին. Պրոֆեսոր Արա Բաբլոյան

Հանդիպում

Արդեն 7-րդ օրն է ո'չ ռուս խաղաղապահները, ո'չ էլ Կարմիր խաչը հնարավորություն չունեն դեղորայք, սնունդ հասցնել Ստեփանակերտ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան չեն կարողանում տեղափոխել։ Հակարիի անցակետը ադրբեջանական կողմը փակ է պահում մարդասիրական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Այն օրից, երբ ձախողվեց իրենց դրոշը կամրջից դեպի Կոռնիձոր տանող հատվածում տեղադրելու փորձը, Արցախում ապրողները ամբողջական մեկուսացման մեջ են։

Ի՞նչ առողջապահական խնդիրներ է իր հետ բերելու հումանիտար աղետը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՑ, ով փաստեց.

-Այ՛ո, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախն այս պահին էլ ավելի դժվար իրավիճակում է, որովհետեւ գիտենք, որ շրջափակումն էլ ավելի է խստացել եւ եթե մինչ այս հնարավոր էր Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախում ապրող մեր հայրենակիցներին դեղորայք ու բժշկական պարագաներ հասցնել եւ այնտեղից Հայաստան տեղափոխել պացիենտների, որոնց բուժումը հնարավոր չէր կազմակերպել Արցախում, ապա այս պահին, դա էլ հնարավոր չէ, այսինքն այդ մարդիկ կարող են պարզապես դատապարտված լինել մահնվան:

Ես կոնկրետ կարող եմ ասել, որ մենք Արցախում ունենք  օրգան-փոխպատվաստված պացիենտներ, որոնք առանց մեր բժշկական ծառայությունների եւ մեր ուղարկած դեղամիջոցների, չեն կարող շարունակել ապրել: Ուրեմն ի ՞ նչ է նշանակում այս մոտեցումն ուղղակիորեն. ընտրեք` կամ մահ, կամ լինել Ադրբեջանի կազմու ՞ մ: Որպես բժիշկ, սա ինձ համար անընդունելի է:

Միեւնույն ժամանակ պրոֆեսորը ընդգծում է.

-Մասնագիտական իմ կյանքում ես հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եմ բուժել եւ վստահեցնում եմ, որ նույնիսկ 80-ականների վերջին եւ 90-ականների սկբին, երբ խիստ լարված էին հարաբերությունները Ադրբեջանի հետ, երբեւիցե տարբերություն չեմ դրել բուժման կարիք ունեցող ադրբեջանցի եւ հայ երեխաների միջեւ, սա մեր հումանիտար մասնագիտության հիմնարար սկզբունքներից է: Ուզում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները, նայելով իրենց երեխաների եւ թոռների աչքերին, կարողանան զգալ, թե ինչ է սպասում Արցախի փոքրիկներին` այս շրջափակման պատճառով:  

Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ եւ ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. ԹրամփՍանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովներըՈւկրաինան հրադադարից հետո չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիԱրհեստածին Բաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը.իրանագետՎրաստանում ռուսական նավթի ներմուծման թռիչքային աճ կա. իսկ հայաստանը սկսել է նախընտրել ԱդրբեջանականըԱռաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված