Մխիթարյանի գնահատականը` միլանյան դերբիում Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հոկտեմբերի 18-24-ը Արմավիրի գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է աշակերտին Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը Շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և կորով Գերմանիան ջեռուցման սեզոն է մտնում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով. Reuters Բրիտանացիների մեծ մասը կողմ է Բրիտանիայի վերադարձին ԵՄ. The Independent Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, եթե ցանկանա խոսել. Ուշակով Եվրոպան այլևս չի կարող թաքցնել Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքները. Ֆիդան Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Չի կարող լինել խաղաղություն, եթե մեր պետությունը պատրաստ չէ երկարատև պատերազմի. Արթուր Թովմասյան

Զարկերակ
Մեր երկրի աշխարագրական դիրքը և տարածաշրջանում շրջապատված մեղմ ասած, ոչ այդքան «բարեկամական» տրամադրվածություն ունեցող հարևաններով (Թուրքիա-Ադրբեջան) չի կարող լինել խաղաղություն, եթե մեր պետությունը պատրաստ չէ երկարատև պատերազմի, քանզի այս տարածաշրջանում նշված կողմերի նպատակն ամենևին խաղաղությունը չէ, այլ իրենց պետությունների ազգային անվտանգության ապահովումը և ֆինանսական հզորացումն է, որը հնարավոր է ինչպես շրջահայաց արտաքին ու ներքին քաղաքականություն վարելով, այնպես էլ անխոցելի պաշտպանական համակարգ ստեղծելով, որը այսօրվա քայլած, ապիկար, ոչ բանիմաց ու անբան իշխանությունները ձախողել են։
Խաղաղությունը նույնպես կենսակերպ է, ինչպես երկարատև պատերազմը։ Սա կոչվում է մեծ քաղաքականություն։ Նրանք, ովքեր չեն գիտակցում այս ամենը և շարունակ խոսում են խաղաղությունից, պետք է գիտակցեն, որ կանգնած են ընտրության առջև․ կա՛մ լռում են և մի կողմ քաշվում՝ հեռանում, քանզի իրենց երազած խաբուսիկ ու կեղծ «խաղաղությունը» երբեք չի լինելու երկրում, և իրենց կեղծ խաղաղասիրական կոչերով ընդամենը մոլորեցնում են հասարակությանը, կա՛մ պետք է պահանջեք ձեր ընտրած և ձեր վարչապետի աթոռը զավթած ու ատելություն քարոզող պատասխանատուից բյուջեն աննպատակային վատնելու փոխարեն պարզապես ձեռնամուխ լինի երկրի պաշտպանական համակարգի հզորացմանը, որը մեր երկրի բոլոր ժամանակների գլխավոր հրամայականն է, էէէէ էս ինչ եմ ասում, էս ումից ինչ եմ ուզում ես էլ արդեն չգիտեմ, մենակ մի բան գիտեմ հստակ՝ խաղաղություն չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում ու պարտադրում են:
Հ.Գ. «Խաղաղության չարաշահումը պատերազմից աղետավոր է պարտված ժողովրդի համար»։
Գարեգին Նժդեհ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ