3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի ժամ ԱԺ-ում մասնակցում էր քննիչ հանձնաժողովի նիստին։ hraparak.am-ում գրել էինք, որ ընդմիջմանը ԱԺ ճաշարանի աշխատողները սկուտեղներով ուտելիք էին տանում նրան` կանապեներ եւ կարմիր խավիար: Իսկ խավիար երբեք չի եղել ԱԺ ճաշարանում` այն դեմոկրատական ճաշացանկ ունի: Հավանաբար, բարձրաշխարհիկ հյուրի համար հատուկ էր բերվել։

Մեր հրապարակումից հետո, որոշ տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը սրի է քաշել ճաշարանի տնօրենին, նա էլ՝ իր աշխատողներին, որ ուտելիքը բաց-բաց են տեղափոխել, եւ լրագրողը ֆիքսել է։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել, օրինակ` «պեռաշկին», իսկ թանկարժեք ուտեստները գաղտնի է վայելում, որ մարդիկ մտածեն, թե իրենց նման աղքատ է եւ միայն փիփերթով ճաշ է ուտում։ Ընդհանրապես, նա ձգտում է ավելորդ անգամ չշփվել ո՛չ հանրության, ո՛չ նախկին գործընկերների հետ: Երեկ չնայած քննիչ հանձնաժողովի նիստը բաց էր եւ ուղիղ հեռարձակում կար, սակայն լրագրողներին թույլ չտվեցին մտնել սենյակ` նրանք նիստին հետեւում էին սանդուղքներին նստած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ