ԵԺԿ–ն անհանգստացած է Արմեն Աշոտյանի կալանավորումով
Զարկերակ
Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը իր Թվիթերում գրել է.
— Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։
Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։
Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին։