Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել Եթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասին Առաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. Ազիզյան

2024-ը պետք է լինի սեւակյան տարի. ՍԵ­ՎԱԿ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­Ն

Մշակութային

Հունիսի 17-ին լրացավ Պարույր Սևակի մահվան 52-րդ տարելիցը: Գրողի տուն-թանգարանի նախաձեռնությամբ այդ օրը ավանդույթ դարձած միջոցառումներով էր հագեցած: Առաջին անգամ ցուցադրվեցին հեղինակի ձեռագիր գործերը, այդ թվում՝ սևագրություններ և անտիպներ: Օրվա խորհուրդը Սևակի անխոնջ աշխատասիրությունն էր, որն էլ իր արգասիքներն է տվել: Մեծ գրողի, գրականագետի, թարգմանչի գործերի, նրա թողած գրական ժառանգության, ինչպես նաև նշվելիք 100-ամյակի միջոցառումների մասին «Իրավունքը» զրուցել է Պարույր Սևակի թոռան՝ բանասեր, խմբագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Պարույր Սևակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ղազարյան, Դուք Ձեր բացման խոսքում կարևորեցիք, որ մենք պետք է առաջնորդվենք Սևակի ու մեր դասականների պատգամներով, որպեսզի կարողանանք ստանալ շատ հարցերի պատասխաններ: Արդյո՞ք ամենաըմբոստ հոգու տեր բանաստեղծի պատգամներով առաջնորդվող ժողովուրդը մի տեսակ շատ խեղճ ու հարմարվող չի դարձել:

— Այո՛, մասամբ համաձայն եմ Ձեզ հետ: Բայց կարծում եմ դրա պատճառը հենց այդ պատգամներին չհետևելն է, պատգամներին խորամուխ չլինելն է, մինչև վերջ դրանք չընկալելն է: Մենք, ցավոք, արձանագրում ենք մի իրողություն, որ մեր մեծերին գիտենք շատ մակերեսային, նկատի ունեմ՝ ազգովի: Այո՛, կան առանձին անհատներ, գիտակ մարդիկ, բայց ազգովի մենք շատ ընդհանրական գիտենք մեր մեծերին: Մեր թանգարանի առաքելություններից մեկն էլ Սևակին հնարավորինս համապարփակ ներկայացնելն է: Սևակի և մյուս մեծերի դեպքում, ցավոք, հիմնականում 10-15 ստեղծագործություններ են շրջանառվում, և կարծես թե դրանով սահմանափակվում է նրանց ասելիքը: Իրականում դա այդպես չէ, թանգարանն անում է ամեն բան, որպեսզի նախ համապարփակությունն ապահովվի, այսինքն՝ հնարավորինս ընդգրկուն լինի, երկրորդ՝ նույնիսկ այդ ամենահայտնի գործերին մենք խորամուխ չենք լինում շատ հաճախ. իմաստային ընկալումները մնում են առաջնային մակարդակում: Եվ ես կարծում եմ, որ այսօրվա հարմարվողականության, շփոթվածության, ինչ-որ տեղ նաև անհուսության պատճառը հենց այդտեղից է գալիս: Բայց անընդհատ կրկնում եմ, որ նույնիսկ ամենաանհուսալի պահերին ճանապարհ ու հնարավորություն կա այդ իրավիճակի բանալին գտնելու, ուղղակի պետք է ընթերցել մեր մեծերին և ուշադիր ընթերցել:

Իսկ ընթերցու՞մ են մեր մեծերին:

— Ես Սևակի մասով կարող եմ ասել, քանի որ նաև զբաղվում եմ Սևակի ժառանգության հրատարակմամբ, պարբերաբար տպագրում, վերահրատարակում ենք և՛ տպված, և՛ անտիպ գործերը: Վաճառքների տեսանկյունից այո՛, Սևակ կարդում են, ինչպես նաև սոցցանցային մեջբերումներից ևս պարզ է, որ մանավանդ երիտասարդությունը ակտիվ Սևակ է կարդում: Ուղղակի Սևակը և նման մեծությունները պետք է լինեն ամենօրյա գրողներ, անընդմեջ բացահայտվեն: Ընթեցողը պետք է մի քանի իմաստային ընկալման շրջափուլեր անցնի, որպեսզի այդ հեղինակներին իրոք ընկալի:

-Շուտով, արդեն 2024-ին կնշենք Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Ձեր խոսքից պարզ դարձավ, որ պատրաստվում եք մեծ շուքով ու բազմաբովանդակ միջոցառումներով անցկացնել այն: Իսկ պետական մակարդակով առաջարկներ կա՞ն:

— Այդ առումով մենք դարձյալ մի քանի շրջափուլեր պետք է անցնենք՝ զուտ ընթացակարգային առումով: Նախ, թանգարանը կմշակի իր հայեցակարգը ու կներկայացնի, այնուհետև կստեղծվի կառավարական հանձնաժողով, որում կընդգրկվեն տարբեր ենթակառուցվածքներ և ինստիտուտներ ներկայացնող անդամներ, որտեղ թանգարանի հայեցակարգը կքննարկվի, գուցե ինչ-որ մշակման կենթարկվի: Ես նպատակ ունեմ միջոցառումներ կազմակերպել ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև՝ Սփյուռքում: Արդեն տարեվերջին, կարծում եմ, կառավարական հանձնաժողովը կհրապարակի տարեկան միջոցառումների ցանկը: Ես միայն կասեմ, որ 2024-ը պետք է լինի սևակյան տարի:

- Այսօրը նաև խորհրդանշական էր այն առումով, որ առաջին անգամ ցուցադրության էին դրված բանաստեղծի ձեռագիր գործերը, որոնց մի մասը անտիպ են: Ինչու՞ հենց այսօր, ինչպե՞ս են պահպանվել այդ ձեռագրերը:

- Սևակի ամբողջ արխիվը պատկանում է իր ժառանգներին՝ երկու որդիներին՝ հորս՝ Արմենին և հորեղբորս՝ Կորյունին: Ես էլ որպես թոռ, որպես թանգարանի տնօրեն և նաև որպես մասնագետ, զբաղվելով Սևակի ժառանգության հետևողական ուսումնասիրությամբ, հրատարակությամբ, գաղափար ունեցա հանրային մեծ ցուցադրության դնել նրա ձեռագրային գործերը՝ համոզված լինելով, որ սևակասերներին դա շատ դուր կգա: Եվ ինչպես տեսաք՝ մարդիկ շատ ոգևորված ու տպավորված էին՝ տեսնելով իրենց սիրելի գրողի անմիջական աշխատանքը, այն ներքին խոհանոց ասվածը, որ շատ հաճախ նկատելի չէ: Մենք նպատակ ունենք Սևակի արխիվն ամբողջությամբ թվայնացնելու, որպեսզի ամեն ոք հասանելիություն ունենա այդ գործերին: Դա բավականին բարդ, ժամանակատար գործ է, բայց դա էլ կյանքի կկոչենք:

Պարոն Ղազարյան, թանգարանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի սևակասերների բոլոր հարցերը պատասխան ունենան՝ գրողի անձի հետ կապված: Սա, վստահաբար, կարելի է ասել, որ Ձեզ մեծապես հաջողվում է: Բայց կա մի հարց, որ առայսօր երկու ճամբարների է բաժանել Սևակի ընթերցողներին: Այս մարդկանց մի մասը համոզված է, որ Սևակի մահը դժբախտ պատահարի արդյունք էր, իսկ երկրորդ մասը հակված է հավատալ, թե գրողի մահը կազմակերպված սպանություն էր: Բացահայտվա՞ծ է արդյոք Պարույր Սևակի մահվան առեղծվածը:

— Միանշանակ, բացահայտված է: Եվ գիտակ, տեղեկացված մարդկանց համար ի սկզբանե էր բացահայտված, ուղղակի շրջանառվում են առասպելներ, որոնց, ցավոք, մեր ժողովուրդը սիրում է հավատալ, և շատ հաճախ մեզ խանգարում է այս առասպելներով, միֆերով ապրելը: Ես ամեն տեղ ասում եմ, որ մինչ օրս որևէ փաստ չի հայտնաբերվել, որ Սևակի մահը կազմակերպված սպանություն էր, ընդհակառակը, բավականին խոսուն են փաստերը, որ դա դժբախտ պատահար էր, որովհետեւ Սևակը, ինչպես գիտեք, բավականին անփորձ վարորդ էր, երբևէ միայնակ չէր վարել մեքենան՝ Չանախչիից Երևան հասնելու համար: Ուղղակի հարկ եմ համարում հիշատակել, որ այս ամենը զուգահեռվեց «Եղիցի լույս» գրքի արգելանքին: Բայց քչերը գիտեն, որ «Եղիցի լույս» գրքի արգելանքի նախաձեռնողները եղել են ոչ թե ժամանակի իշխանությունները, որոնց հետ Սևակը բավական լավ հարաբերություններ ուներ, այլ Սևակի գրական շրջապատը, այսպես կոչված՝ «գրչակից ընկերները», որոնք մատնագրություն են գրել Մոսկվա՝ տողացի թարգմանություններ անելով գրքից՝ ասելով, թե Հայաստանում հակասովետական, հակակոմունիստական գիրք է գրվել: Մոսկվայից գալիս է գրքի բանտարկման հրամանը: Փաստացի գիրքն արդեն տպագրվել էր, այսինքն՝ եթե տեղական իշխանությունները դեմ լինեին գրքի տպագրմանը, հասկանալի է, որ արգելանք կդնեին դրա վրա ի սկզբանե, և գիրքը չէին ուղարկի տպագրության: Եվ այս ամենի ֆոնին, երբ տեղի ունեցավ աղետալի ավտովթարը, հաշվի առնելով Սևակի տարիքը ևս, ժողովրդի մեջ առաջացավ այդ միֆը: Արդեն այսօր՝ 52 տարի անց, վերջապես պետք է վերանանք այդ միֆերից և ընդունենք, որ Սևակի մահը դժբախտ պատահար էր:

Գնահատվա՞ծ է Սևակն այսօր:

— Կարծում եմ, այո՛, բայց ինչպես բոլոր մեծերը, որքան էլ գնահատենք՝ քիչ է, պետք է անընդհատ նրանց ընթերցենք, անընդհատ բացահայտենք, որովհետև նրանք բոլոր ժամանակներում արդիական են և միշտ ասելիք ունեն: Մենք միշտ մեծերից բան ունենք սովորելու, ընկալելու, վերարժևորելու, վերագնահատելու: Հենց դրա համար, կարծում եմ, պետք է շարունակել կարդալ:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 






Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներՀորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍահմանին կրակոցներ են եղել․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել (լուսանկարներ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top