«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Հայկոյին լխճելու համար 5-6 տղամարդով ինձ գրկեցին ու գցեցին մագճակալի մեջ. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է դերասանուհի Նարինե Ոսկանյանի հետ, որը հանրությանն ավելի շատ հայտնի է ՊԱՈՒԶԱ ԱՆՈ բեմական անունով:

— Մասնագիտական նորություններ ունե՞ք:

— Հուլիսի 15-ից հրավիրված եմ մասնակցելու հումորային գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին: Արդեն երրորդ տարին է, որ չեմ աշխատում: Շատ եմ կարոտել իմ աշխատանքը` բեմը, նկարահանումները:

— Ովքե՞ր են Ձեր խաղընկերները:

— Խաղընկերներս են Մկրտիչ Արզումանյանը, Գոռ Մարտիրոսյանը, Հովհաննես Դավթյանը, Մակարը և այլք:

— Հումորային ֆիլմերում նկարահանվելիս՝ այս պահին ի՞նչ ծիծաղելի պատմություն կհիշեք:

— «Սուպեր մամա 2»-ը նկարահանելիս պետք է մահճակալը լավ փոս լիներ, որ Հայկոյին լխճեի: Եվ Հայկոյին լխճելու համար 5-6 տղամարդով ինձ գրկեցին ու գցեցին մահճակալի մեջ: Ի դեպ, այդ տեսարանը նկարահանելու համար մահճակալի երկրորդ հարկում հատուկ փոս էին սարքել: Եվ ինձ հենց մահճակալի այդ փոսը գցեցին: Վերջում Արմանն ասաց` «Դե լավ, Նարինեն թող մնա, մենք գնանք տուն»: Ես էլ դա շատ լուրջ էի ընդունել, ղժայի գը` հանեք ինձ փոսից…

— Ներկա իրականության մասին ի՞նչ կասեք:

— Ամեն զինվորի մահով ես էլ եմ մեռնում: Ամեն օր աղոթում, մոմ եմ վառում մեր երկրի, զինվորների համար:

— Եթե առաջարկ լինի այլ երկրում ապրելու, կգնա՞ք:

— Ո՛չ, ես իմ երկրից չեմ էրթա …Երբեք չեմ գնացել, միայն գնացել եմ հյուրախաղերի ու ժամկետից շուտ էլ հետ եմ եկել: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, չեմ կարող Հայաստանից դուրս ապրել: Ես պետք է այստեղ ապրեմ ու այստեղ էլ մեռնեմ:

— Ապրում եք Երևանում, բայց հոգով մնացել եք գյումրեցի:

— Երևանը շատ եմ սիրում, բայց Երևանն ինձ համար Գյումրի չի դառնա: Գյումրին՝ ըդիկ իմս է: Միայն մի բան հիշեք, որ Գյումրին մեզ Մհեր Մկրտչյան է տվել: Դրանով ամեն ինչ ասված է:

— Երեք տարի չէիք աշխատում, ինչպե՞ս էիք առանց աշխատանք կարողանում ապրել:

— Ես ունեմ եղբայր, «դվայորըդնի» քույրիկներ և ընկերների մեծ բանակ, որոնք ինձ օգնում են թե՛ դեղերով, թե՛ սնունդով: Ամերիկայից մի շատ լավ աղջիկ կա, որն ինձ օգնում է: Ճիշտ է, անձամբ ծանոթ չեմ, համացանցով եմ ծանոթ, բայց նա ամեն ամիս ինձ գումար է ուղարկում:

— Այսինքն` այս ամենից կարելի է եզրակացնել, որ անկախ նրանից, որ չեք աշխատում, երկրպագուները հիշում են Ձեզ և օգնում:

— Այո, իհարկե, ունեմ: Ես իմ հանդիսատեսի ջանին մեռնեմ: Իմ հանդիսատեսը  այնքան հզոր է, այնքան ջիգյարով է, որ նրանց սերը միշտ ինձ պահում է: Այնպես որ, այդ երեք տարվա լռությունն ինձ համար ոչինչ է: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր երեք ամիս չերևան, կմոռացվեն: Ես այդ խնդիրը չունեմ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ