3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հայաստանի և ԱՄՆ-ի «Ղրիմի բարեկամների» ակումբների ղեկավարների հանդիպումը

Ներքաղաքական

Այսօր «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանի և ԱՄՆ «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար Ռեջիս Թրեմբլիի հանդիպումը։

ՍԻՄ կուսակցության նախագահը հյուրին ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը մի շարք քաղաքական հարցերի վերաբերյալ, խոսեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման գործունեության մասին։ Ռ.Թրեմբլիի խնդրանքով Հ.Բաբուխանյանն անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին։ Հայ քաղաքական գործիչը ներկայացրել է նաև հայ-ռուսական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ներկա վիճակը։

Իր հերթին Ռեջիս Թրեմբլին խոսեց ԱՄՆ «Ղրիմի բարեկամներ» ակումբի գործունեության, Թրեմբլիի կողմից կազմակերպված միջազգային մեդիա նախագծի մասին և հրավիրեց Հայաստանին նույնպես մասնակցել դրան։ Նաև ԱՄՆ «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավարը ներկայացրեց տարբեր երկրների «Ղրիմի բարեկամներ» ակումբների և ընդհանրապես «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության զարգացման իր տեսլականը։

Ռեժիս Թրեմբլին բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, որտեղ նա խոսում է աշխարհում իրական քաղաքական գործընթացների մասին։ Հիշեցնենք, որ սա հայտնի վավերագրողի առաջին այցը չէ Հայաստան։ Անցյալ տարի Թրեմբլեյը հանդիպել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ` հանուն նոր միության» շարժման երիտասարդական թևի հետ։

Լուսանկարների արխիվ. Ռեջիս Թրեմբլիի հանդիպումը «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման երիտասարդական թևի հետ, մայիսի 10, 2022թ.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ