Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԲՌՆԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՆՈՐ ՏԵ­ՍԱԿ` ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Վերլուծություն

Ար­տա­քին օր­հա­սա­կան մար­տահ­րա­վեր­նե­րի ֆո­նի վրա ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը հա­մալ­րեց քաղ­բան­տար­կյալ­նե­րի շար­քե­րը: Թե ին­չու հենց Ա­շո­տյա­նը` հաս­կա­նա­լի է, նա կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տա­յի հա­մար հույժ վտան­գա­վոր է նա­և իր ին­տե­լեկ­տո­ւալ նե­րու­ժով, և չենք սխալ­վի, ե­թե պնդենք, որ վիթ­խա­րի ներդ­րում ու­նի ՔՊ-ի վար­կա­նի­շը գրե­թե զրո­յաց­նե­լու ազ­գան­վեր գոր­ծում: Իսկ ին­չու հի­մա` բա­ցի ստան­դարտ բռնա­պե­տա­կան դրդա­պատ­ճառ­նե­րից, խուն­տան և խուն­տա­յի թուրք տե­րե­րը դրա­նով լու­ծում են նա­և այլ խնդիր­ներ:

XXI ԴԱ­ՐԻ ՀԱ­ԿԱ­ՀԱՅ ԴԻԿ­ՏԱ­ՏՈՒ­ՐԱ­ՅԻ Ա­ՌԱՆՁ­ՆԱ­ՀԱՏ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ

Սոց­ցան­ցե­րում տխմա­րա­գույն կոնս­պի­րո­լո­գի­ա­կան վար­կած­նե­րի պա­կաս չկա, այդ թվում` ընդդի­մու­թյան մաս­նակ­ցու­թյամբ դա­վա­դիր գոր­ծարք­նե­րի, ո­րոնք թող­նենք դրանց հե­ղի­նակ­նե­րի խղճին, ե­թե դրա­նից առ­հա­սա­րակ ու­նեն: Իսկ մենք ա­ռաջ­նորդ­վենք այն սկզբուն­քով, որ ա­մե­նա­պարզ բա­ցատ­րու­թյունն ա­մե­նա­ճիշտն է: Իսկ ցան­կա­ցած դիկ­տա­տու­րա­յի թիվ 1 խնդի­րը վա­խի սեր­մա­նումն է, հատ­կա­պես` ա­մե­նա­պիղծ գլո­բալ քայ­լե­րին ըն­դա­ռաջ: Իսկ որ թրքահ­պա­տակ խուն­տա­յի ա­մե­նա­ազ­գա­քանդ քայ­լե­րը շատ մոտ են, կար­ծես կաս­կած չի հա­րու­ցում: Նա­և ներ­քին գզվռտո­ցը դրա նա­խան­շան­նե­րից է` զո­րօ­րի­նակ, Դի­լի­ջա­նում ՔՊ-ական պաշ­տո­նյա­նե­րի «զմի­մյանս բոք­սե­լու» մի­ջա­դե­պը: Գու­մա­րած դրան` մի քա­նի տոն­նա թմրա­նյու­թե­րի ներ­մուծ­ման սկան­դա­լի ֆո­նի վրա Ա­ԱԾ բա­վա­կա­նին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի որ­դուն թմրա­նյու­թի խմբա­քա­նա­կով Ա­ԱԾ-ի կող­մից բռնե­լը, այ­նու­հետ լռու­թյան մատ­նե­լը: ԽՍՀՄ վեր­ջին գլխա­վոր դա­տա­խա­զը թև­ա­վոր խոսք ու­ներ` «Глав­ное, в про­цес­се след­ствен­ных дей­ст­вий не вы­йти на са­мих се­бя», և կար­ծես թե հենց դրա ա­կա­նա­տեսն ենք մեր փա­ռա­պանծ «չե­կիստ­նե­րի» պա­րա­գա­յում...

Սա­կայն վե­րա­դառ­նանք քաղ­բան­տար­կյալ Ա­շո­տյա­նին: Հայտ­նի դեմ­քե­րը` Ան­ժե­լա Է­լի­բե­գո­վան, Շու­շան Պետ­րո­սյանը և Ռու­բեն Մե­լի­քյա­նը (այժմ նա­խա­ձեռ­նու­թյա­նը մի­ա­ցել են 110-ից ա­վե­լի հան­րա­յին դեմ­քեր), նա­խա­ձեռ­նել են Ար­մեն Ա­շո­տյա­նի և մյուս քաղ­բան­տար­կյալ­նե­րի հան­րա­յին ա­ջակ­ցու­թյան գոր­ծըն­թաց. «Արմեն Ա­շո­տյա­նի կա­լա­նա­վո­րու­մը ռե­ժի­մի ընդ­դի­մա­խոս­նե­րի դեմ քա­ղա­քա­կան հե­տապնդ­ման հեր­թա­կան դրսև­ո­րումն է: Մենք այն գնա­հա­տում ենք՝ որ­պես իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ու­ղերձ մեր հա­սա­րա­կու­թյա­նը և այն ան­հատ­նե­րին, ո­րոնք պատ­րաստ են պայ­քա­րել հա­նուն հայ­կա­կան ինք­նու­թյան, հա­նուն մեր պե­տու­թյան և ընդ­դեմ հայ­կա­կան Ար­ցա­խի ոչն­չաց­ման:

Այ­սօր խնդիր կա ա­պա­հո­վել հան­րա­յին լայն հա­մախմ­բում՝ ի պաշտ­պա­նու­թյուն և՛ այս պա­հին, և՛ պայ­քա­րի ո­րև­է փու­լում ա­նա­զա­տու­թյան մեջ հայտն­ված գոր­ծիչ­նե­րի, քա­նի որ նրանց պաշտ­պա­նու­թյունն այ­սօր հան­րա­յին ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն է:

Մենք պնդում ենք, որ Ար­մեն Ա­շո­տյա­նը քաղ­բան­տար­կյալ է, պա­հան­ջում ենք դա­դա­րեց­նել քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րի հա­մար մարդ­կանց հե­տապն­դում­նե­րը և ա­զատ ար­ձա­կել բո­լոր քաղ­բան­տար­կյալ­նե­րին»:

Ա­մեն ինչ պարզ բա­ցատ­րած է` խուն­տան փոր­ձում է վա­խեց­նել Ար­ցա­խի և Հա­յոց պե­տա­կա­նու­թյան ոչն­չաց­ման դեմ պո­տեն­ցի­ալ պայ­քա­րող­նե­րին: Ի­հար­կե հարց կծա­գի` ին­չո՞ւ ռեպ­րե­սի­ա­նե­րի ա­ռայժմ չեն են­թար­կում հա­զա­րա­վոր և տաս­նյակ հա­զա­րա­վոր մարդ­կանց: Բանն այն է, որ XXI դա­րի դիկ­տա­տու­րա­նե­րը, այդ թվում և կա­պի­տու­լյան­տի­նը, մեծ մասամբ այ­պես կոչ­ված սպին-դիկ­տա­տու­րա­ներ են, ո­րոնց հե­նա­րա­նը բարձր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի օգ­նու­թյամբ զանգ­վա­ծա­կին մա­նի­պու­լյա­ցի­ան է: Պա­տա­հա­կան չէ, որ այս թրքահ­պա­տակ­նե­րը «ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա­նե­րի» վրա ծախ­սում են գործ­նա­կա­նում ոչ պա­կաս, քան ու­ժա­յին կա­ռույց­նե­րի վրա: Նա­և ա­րագ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի պայ­ման­նե­րում ռեպ­րե­սի­ա­նե­րի է­ա­պես ա­վե­լի փոքր ծա­վալ­նե­րով է հնա­րա­վոր նույն ծա­վա­լի վախ սփռել: Մի շարք փոր­ձա­գետ­նե­րի հա­մոզ­մամբ, ե­թե Ստա­լի­նի օ­րոք լի­ներ ին­տեր­նետ և սոց­ցան­ցեր, ա­պա կի­րա­կա­նաց­նե­ին ոչ թե ռեպ­րե­սի­ա­նե­րի հրե­շա­վոր ծա­վալ­ներ, այլ ըն­դա­մե­նը մի քա­նի հա­րյուր հո­գու, հա­ճախ պա­տա­հա­կան ընտր­ված, կդա­տա­պար­տե­ին 10-15 տար­վա ա­զա­տազրկ­ման սոց­ցան­ցա­յին գրա­ռում­նե­րի, մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի և լայ­քե­րի հա­մար, ու դա ա­րագ հա­ղո­րա­դակ­ցու­թյան և մի շարք տեխ­նո­լո­գի­ա­նե­րի շնոր­հիվ նույն­քան վախ կգե­նե­րաց­ներ, որ­քան հա­րյուր հա­զա­րա­վոր­նե­րի և մի­լի­ոն­նե­րի բան­տար­կու­թյու­նը զուտ «սա­րա­ֆա­նա­յին ռա­դի­ո­յի» պայ­ման­նե­րում:

THE SHOW MUST GO ON?

Իսկ այ­սօր` հու­նի­սի 20-ին, «ժո­ղովր­դա­վա­րա­կան բաս­տի­ո­նի», կամ փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նի ա­սած «ժո­ղովր­դա­վա­րա­կան Բաս­տի­լի» պա­րագ­լու­խը պատ­րաստ­վում է ԱԺ քննիչ հանձ­նա­ժո­ղո­վում ու­ղիղ ե­թե­րում ցուց­մունք տալ: Մեծ շո­ու է, ո­րը Ար­մեն Ա­շո­տյա­նը պատ­րաստ­վում էր լու­սա­բա­նել ա­վան­դա­կան «լայ­վով», սա­կայն չհասց­րեց, հա­մալ­րեց քաղ­բան­տար­կյալ­նե­րի շար­քե­րը: Հիմ­նա­վոր են­թադ­րու­թյուն­ներ կան, որ կա­պի­տու­լյանտ պե­տա­կան դա­վա­ճա­նը սահ­մա­նե­լու է ստի և մա­նի­պու­լյա­ցի­ա­յի բա­ցար­ձակ հա­մաշ­խար­հա­յին ռե­կորդ` փոր­ձե­լով պար­տու­թյան մեղքն ամ­բող­ջո­վին գցել այ­լոց ու հատ­կա­պես «նախ­կին­նե­րի» գրպա­նը: Եվ մինչ ապ­շա­հար հան­րու­թյու­նը ուշ­քի գա տե­ղե­կատ­վա­կան թույ­նի մա­հա­ցու դո­զա­նե­րից, «ջհան­դամ­վի» դա­վա­ճա­նու­թյան հեր­թա­կան փուլն ի­րա­գոր­ծե­լու Բրյու­սե­լում և/կամ այլ մի­ջազ­գա­յին պոռ­նո­հար­թակ­նե­րում:

Հի­շենք նա­և «Երև­ա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մո­նյա­նի կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­ներն այն առ­թիվ, որ ընդ­դի­մու­թյու­նը շատ «քըխ» է և ՔՊ-ի հետ ո­չինչ չի քննար­կում` դա էլ էր նի­կո­լա­շո­ո­ւին ըն­դա­ռաջ: Ամ­սա­թիվն էլ հար­մա­րեց­ված է` երկ­րորդ ան­գամ վար­չա­պե­տի ա­թո­ռը զավ­թե­լու ու­ղիղ երկ­րորդ տա­րե­լի­ցին, իսկ Նի­կո­լը սիմ­վո­լիզ­մի մա­նի­ակ է: Եվ ՀՀ ԱԺ «Հա­յաս­տան» և «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծե­ցին, որ չեն մաս­նակ­ցե­լու այդ կրկե­սին: 6 կե­տով շա­րադ­րե­լով ի­րենց հիմ­նա­վո­րում­նե­րը` ԱԺ ընդ­դի­մու­թյու­նը վե­րա­հաս­տա­տեց. «Առ այդ, այս եւ նախ­կի­նում հրա­պա­րակ­ված մեր հիմ­նա­վո­րում­նե­րի, ինչ­պես նա­եւ նախ­կի­նում քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րին պատ­գա­մա­վոր­նե­րի կող­մից հար­ցեր տա­լու ծա­վալ­նե­րի սահ­մա­նա­փա­կում­նե­րի, իշ­խա­նու­թյան եւ ան­ձամբ Փա­շի­նյա­նի կող­մից հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն իր վրա­յից պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գցե­լու, պար­բե­րա­բար տա­րա­տե­սակ մե­ղա­վոր­ներ կար­գե­լու գոր­ծե­լա­ո­ճը հաշ­վի առ­նե­լով, ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րը չեն մաս­նակ­ցի այդ շո­ո­ւին»:

Ընդ­դի­մու­թյու­նը ճիշտ ո­րո­շում ըն­դու­նեց` իր մաս­նակ­ցու­թյամբ չլե­գի­տի­մաց­նել կա­պի­տա­ու­լյանտ վիժ­ված­քի և վեր­ջի­նիս թուրք տե­րե­րի պիղծ շո­ուն, և հա­րու­ցեց «ընդդի­մու­թյան ընդ­դի­մու­թյուն», «ո՛չ նախ­կին, ո՛չ ներ­կա» խա­ղա­ցող ծպտյալ և լա­տենտ նի­կո­լա­կան­նե­րի ա­ղի­ո­ղորմ վայ­նա­սու­նը` շո­ու չի լի­նի, փոփ-քորնով և գա­րեջ­րով «սպի­տակ­ձեռ­նո­ցա­վո­րի» դիր­քե­րից ընդ­դի­մու­թյան ոս­կոր­նե­րը լվա­լու և դա­վադ­րու­թյան նոր տե­սու­թյուն­ներ շա­րադ­րե­լու ա­ռիթ չի լի­նե­լու... Ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նշեց ՀՀԿ ԳՄ ան­դամ Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Փա­շի­նյա­նին ոչ թե հարց տալ է պետք, այլ՝ վռնդել: Խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը  ճիշտ է ա­նում, որ չի մաս­նակ­ցում 44-օրյա պա­տե­րազ­մի «քննիչ հանձ­նա­ժո­ղո­վի» Փա­շի­նյա­նի մաս­նակ­ցու­թյան նիս­տին: Ա­մեն ինչ աս­ված է: Նի­կոլ Փա­շի­նյանն է բե­րել պա­տե­րազմ»:

Խնդի­րը մի­այն վռնդե­լու ժամ­կետ­նե­րը և տեխ­նո­լո­գի­ա­ներն են: Սերժ Սարգ­սյա­նը եր­կու ան­գամ ա­սել է, որ կկա­տար­վեն գլխա­վոր քայ­լե­րը, երբ պա­հը հա­սու­նա­նա: Հու­նի­սի 19-ին էլ ԵԺԿ-ն ե­կավ Ե­րև­ան` ՀՀ 3-րդ նա­խա­գա­հի գրա­սե­նյա­կի հա­ղորդ­մամբ. «ՀՀ եր­րորդ Նա­խա­գահ, ՀՀԿ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը ՀՀԿ կենտ­րո­նա­կան գրա­սե­նյա­կում ըն­դու­նել է Եվ­րո­պա­կան Խորհր­դա­րա­նի ԵԺԿ խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Մայքլ Գահ­լե­րին և ԵԺԿ խմբակ­ցու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով խորհր­դա­կան Ռո­բերտ Գո­լանս­կի­ին»: Ե­թե ՀՀԿ-ին շին­ծու քրքոր­ծե­րով չեն թող­նում գնալ ԵԺԿ-ի մոտ, ա­պա ԵԺԿ-ն է գա­լիս ՀՀԿ-ի մոտ:

Իսկ Նի­կո­լը, ո­րի հե­նա­րան մնա­ցել են մի­այն հան­ցա­կից­նե­րը և բա­ցար­ձակ զոմ­բի­նե­րը, հի­մա փոր­ձում է խա­ղար­կել թու­նա­վոր պո­պու­լիզ­մի վեր­ջին ա­կորդ­նե­րը և դրանք դարձ­նել Հա­յաս­տա­նի մահ­վան քայ­լերգ: Սակայն հի­մա ան­գամ ԱԺԲ-ն է նող­կան­քով խո­սում պո­պու­լիզ­մի մա­սին: Պո­պու­լիզ­մի, սպին-դիկ­տա­տոր­նե­րի դա­րաշր­ջա­նը մո­տե­նում է ա­վար­տին:

Եվ օրհն­վի էն սհա­թը, երբ կկա­տար­վի մեծն Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի մար­գա­րե­ու­թյու­նը...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ