3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ճիշտն ասած, շատ է զվարճացնում թուրք-ադրբեջանական փողերով սնվող այս համասեռամոլը. Աբովյանը` Կորոտչենկոյին

Թեմա

Ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի ղեկավար, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն խիստ վիրավորական եւ արհամարհական բովանդակությամբ գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում` անդրադառնալով հայ քաղաքագետներից մի քանիսին, այդ թվում` քաղաքական մեկնաբան, նախկին պատգամավոր Արման Աբովյանին: Խավիարասեր Կորոտչենկոն առաջին անգամ չէ աչքի ընկնում իր հակահայկական եւ պրոադրբեջանական վարքագծով, նա երկար տարիներ հենց այդպիսի գործունեության միջոցով էլ վաստակում է իր ապրուստը: Ավելին` հենց  ռուսական աղբյուրներն էին ժամանակին գրում, որ վերջինս 3 միլիոն դոլար կաշառք է ստացել անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից՝ ռուսական լրատվամիջոցներում հակահայկական եւ պրոադրբեջանական քարոզ անելու համար:

Իսկ թե ինչու են հենց հիմա նրա թիրախում հայտնվել կոնկրետ անուններ, «Իրավունքը» պարզեց ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ տեսակետը: Ըստ նրա, եթե Կորոտչենկոն իրեն եւ իր գործընկերներին վարկաբեկելու հանձնարարական է ստացել, ուրեմն` իրենք իրենց աշխատանքը շատ լավ են կատարում:

— Ճիշտն ասած, շատ է զվարճացնում թուրք-ադրբեջանական փողերով սնվող այս համասեռամոլը: Եթե իրեն թվում է, որ ինքն իր հայրենիքը կարող է վաճառել օտարի փողով, ապա փորձում է պրոյեկտել բոլորի վրա: Իրականում խնդիրն այն է, որ այս անասունին հրահանգ է իջեցված, որ վարկաբեկի այն մարդկանց, ովքեր պայքարում են թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ: Հետեւությունները, կարծում եմ` ակնհայտ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ