Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կյանքից հեռացել է դերասանուհի Նինա Գրեբեշկովան Որոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանում Ռուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվա Ալիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին

Արցախի ժողովուրդը աշխարհի աչքի առաջ գոյաբանական պայքարի մեջ է. Արցախի պետական նախարարը ԱՀ-ում տիրող իրավիճակի մասին

Հանդիպում

Օրեր առաջ Ադրբեջանն ամբողջությամբ  արգելափակեց Արցախը  Հայաստանին կապող ճանապարհը, դադարեցնելով ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ  հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց ՀՀ տեղափոխելու գործընթացը։ Ինչը մեկ անգամ եւս փաստում է թշնամու նպատակը, այն է՝ բառի ուղիղ իմաստով «խեղդել» Արցախն ամբողջությամբ։ Ինչ հումանիտար խնդիրների առաջ է կանգնելու Արցախը ստեղծված իրավիճակում, եւ ինչ խնդիրների հետ է արդեն իսկ հասցրել բախվել հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի հանրապետության Պետական նախարար ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ, ով նախ փաստեց.

- 12.12.2022թ. Ադրբեջանը արգելափակել էր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Տևական ժամանակ արցախցիները ապրել են լրջագույն խնդիրների մեջ, մինչև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակը կարողացան կատարել հումանիտար բեռնափոխադրումներ՝ այդ կերպ մի փոքր մեղմելով ստեղծված իրավիճակը: ԿԽՄԿ միջոցով Արցախ էր հասցվում դեղորայք, իսկ ռուս խաղաղապահների միջոցով՝ սնունդ:  Ակնհայտ էր, որ կատարվող հումանիտար բեռնափոխադրումները անբավարար էին և դրանց միջոցով ընդամենը փորձ էր արվում բնակչությանը փրկել սովից ու ապահովել տարրական բուժօգնություն: Այդ հանգամանքը նկատելի էր նաև ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ ներկայացուցիչների համար, այդ պատճառով վերջիններս տևական ժամանակ բանակցեցին ադրբեջանական կողմի հետ, որպեսզի հումանիտար բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների թվում կարողանան օգտագործել նաև արցախյան 5-6 բեռնատար:

 Ի վերջո ստանալով ադրբեջանական կողմի համաձայնությունը, 15.06.2023թ. հերթական հումանիտար բեռնափոխադրումը կազմակերպելու համար Արցախից Հայաստան մեկնող ռուսական ավտոշարասյանը միացել էր նաև 5 բեռնատար, սակայն մինչև Հակարի գետի վրա տեղակայված կամուրջը հատելը տեղի է ունեցել մեզ հայտնի սադրանքը և ավտոշարասյանն արգելվել է անցնել կամուրջը, որից հետո բեռնատարները վերադարձել են Ստեփանակերտ:   Հունիսի 15-ից սկսած Արցախ ոչինչ չի բերվել, ամբողջությամբ դադարեցված են ռուս խաղաղապահների և հումանիտար բեռնափոխադրումները: Մենք ունենք առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ԿԽՄԿ միջոցով պետք է տեղափոխվեին Հայաստանի Հանրապետություն, սակայն նրանց տեղափոխությունը չի կազմակերպվում ճանապարհի փակ լինելու պատճառով: Մենք չենք ստանում դեղորայք, սնունդ, տարեցների, երեխաների, նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ: Մենք չենք ստանում վառելիք և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են արցախցիների առաջ ծառացած հազարավոր խնդիրների՝ նրանց կյանքի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար: Իրավիճակը օր օրի դառնում է աղետալի և անհասկանալի է, թե ինչու է աշխարհը հանդուրժում այս ամենը:  

Պետական նախարարը ընդգծում է.

-Հարկ եմ համարում նշել, որ 2022թ. դեկտեմբերից խափանված է նաև Հայաստանի Հանրապետությունից Արցախ գազամատակարարումը և էներգամատակարարումը: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովուրդը աշխարհի աչքի առաջ գոյաբանական պայքարի մեջ է: Արցախցիները բացահայտորեն ենթարկվում են էթնիկ զտման, 120.000 հայի զրկանքների գնով պարտադրվում է հպատակեցում, 120.000 հայի պարտադրվում է ապրել սրի տակ կամ լքել իր հայրենիքը: Բայց պետք է հասկանալ մի ճշմարտություն, որ արցախցին այլևս չունի նահանջի տեղ և նման քայլերով անիմաստ է ինչ-որ բան պահանջելը կամ պարտադրելը: Միթե այս ամենը ունի այն արժեքը, որի համար աշխարհը կարող է հանդուրժել միջազգային մարդասիրական իրավունքի այսպիսի ոտնահարումը, մարդու տարրական իրավունքների այսպիսի վերացումը և դրանց պաշտպանության միջազգային փորձի կիրառումից հրաժարվելը կամ դիտավորյալ անգործությունը: Մարդու իրավունքների և միջազգային իրավունքի այսպիսի տարակերպ մեկնաբանությունն ու կիրառությունը բավականին թանկ է նստելու հավաքական աշխարհի ու մարդկության վրա, ուստի քանի ուշ չէ, պետք է բոլորը սթափվեն, առաջին հերթին՝ համայն հայությունը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ






Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ Ալլահվերդյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top