Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

«ԱՅՍ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԵՂ ԷԻՆ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆ

Սպորտ

Օրերս, Երևանի «Դինամո մարզական համալիրում կայացել է լեգենդար մարզիկ, Սամբոյի Աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անվան սամբոյի 28-րդ հուշամրցաշարը ։ Հանդես է եկել ու փայլուն հաղթանակ տոնել, սամբոյի պատանիների և Երիտասարդների Եվրոպայի ու Աշխարհի բազմակի մրցանակակիր, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Արցախից ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԸ:

Iravunk. com -ին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ՎԱՀԱԳՆԻ հետ։ Շնորհավորում ենք, Վահագն, հաղթանակի առթիվ։

-Շնորհակալ եմ։ Հանդես եմ գալիս 88 կգ քաշային կարգում, մարզական սամբոյի կազմում ։Այս հուշամրցաշարի մասնակիցները բավականին ուժեղ էին։ Վահագն, երբ ես սկսել զբաղվել սպորտով։

- 7 տարեկանից։ Հայրս ըմբշամարտ էր պարապում, ես էլ այդպես ոգեշնչվեցի ու սկսեցի զբաղվել սպորտով, սակայն ինձ գրավեց սամբո մարզաձևը։ Ձյուդո էլ եմ պարապել, Ձյուդոյի Հայաստանի չեմպիոն եմ, Եվրոպայի մրցանակակիր, ըմբշամարտւմ ևս նվաճումներ եմ գրանցել։ Սամբոյի պատանիների և երիտասարդների, Եվրոպայի ու Աշխարհի բազմակի մրցանակակիր եմ, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր։ Քանի որ Արցախ տանող կյանքի ճանապարհը փակ է, ես էլ այստեղ Երևանում եմ գտնվում, այստեղ պարապում եմ։ Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ կլինի, կյանքի ճանապարհը կբացվի, ու լավ կլինի ամեն ինչ։

- Շնորհակալություն, Վահագն, մեզ ժամանակ տրամադրելու և քո տպավորություններով մեզ հետ առաջինը կիսվելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։

 

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ