Ասեց շրջափակմսն մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Մորգենշտերնի երեւանյան համերգը բոյկոտվեց, Պրուսիկինը՝ դեռ ոչ. սա է նրանց միակ տարբերությունը

Մշակութային

Շատերը կհիշեն, որ դեռեւս նախորդ տարի հանրային բողոքի ալիք բարձրացավ, երբ ազգությամբ բաշկիր ռեփեր ԱԼԻՇԵՐ ՎԱԼԵԵՎԸ, որն առավել հայտնի է Մորգենշտերն անունով եւ դեռահասների ու երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության եւ հակաքրիստոնեական քարոզներով, մտադիր էր Երեւանում համերգ տալ: Այն, որ նա բացահայտ սատանիստ է եւ չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ՝ փաստում էին մի շարք հեղինակավոր մարդիկ, որոնց կոչերը տեղ հասավ եւ արդյունքում համերգը չեղարկվեց:

Այսպիսով՝ մեկ տարի անց, հաջորդ հակամշակութային «դիվերսիան» է կազմակերպվել հայ ունկնդիրների համար: Օգոստոսի 12-ին Հայաստանում համերգի է պատրաստվում գալ Little Big փանկ-փոփ-ռեյվ խումբը, որի մենակատարներից լեհ-հրեական արմատներով ԻԼՅԱ ՊՐՈՒՍԻԿԻՆՆ առնվազն իր արտաքին տեսքով Մորգենշտերնի երկվորյակ եղբայրը կարող էր լինել: Ըստ անոնսի, ֆրոնտմեններ Իլյա «Իլյիչ» Պրուսիկինը եւ Սոնյա Տայուրսկայան կներկայացնեն անմոռանալի շոու Երեւանում։ Նրանց ստեղծագործական հետագիծն ուսումնասիրելով՝ արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչպիսին պիտի լինի այդ շոու «ռիտուալը»: Սակայն, հանրության աչքն են մտցնում այն, որ նրանց տեսահոլովակներից մեկն ունի ահռելի դիտումներ, որի խայտառակ բովանդակության մասին Little Big-ի հիմնադիրն այսպես է արտահայտվում. «Այս տեսահոլովակում կարելի է տեսնել մարդկային գրավչության բոլոր տեսակները տեխնո բիթից մինչեւ մերկ մարմիններ ու համեմատություններ սեռական հարաբերությունների ու հաց ուտելու մեջ»:

Ուշագրավ է այն, որ խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը Little Big-ի անհայրենիք, անբարոյական ու գլոբալիստական նպատակները չի էլ թաքցնում. «Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ նրանք են իրենց կյանքի տերը։ Երկրներն ու կառավարություններն այդքան էլ կարեւոր չեն, ինչքան նրանք մտածում են։ Մարդ կարող է անել այն, ինչ ուզում է»։

Ինչեւէ, վերադառնանք Մորգենշտերնին. նա ու Պրուսիկինը միայն արտաքին «սեւագիր» արած տեսքով չեն նման, այլ նաեւ հայացքներով՝ հոգեւոր ու քաղաքական: Ռուսական մի շարք լրատվական հարթակներ բազմիցս ընդգծել են, որ ինչպես Մորգենշտերնն, այնպես էլ Պրուսիկինը սատանիստ է: Ավելին՝ ռուս հավատացյալներին վրդովվեցրել էր այն, որ Սուրբծննդյան օրը վերջինս սքեյթպարկում բառիս բուն իմաստով ուղղափառ խաչ էր քշում: Նա հրապարակել էր իր լուսանկարն ու տեսանյութը՝ խաչի տեսքով սքեյթբորդով: Little Big-ը հայտնի է նաեւ ռուսների տարբեր ազգային կարծրատիպերը ծաղրելով, սակայն սա միակ հակառուսական դրսեւորումը չէ նրանց կողմից: ՌԴ արդարադատության նախարարությունը Little Big խմբի մենակատար Պրուսիկինին հայտարարել է օտարերկրյա գործակալ՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ժամանակ իր դավաճանական դրսեւորումների համար: Ի դեպ, այս հարցում եւս Մորգենշտերնն ու Պրուսիկինն ունեն նմանություններ, որովհետեւ Մորգենշտերն էլ ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվել էր երկրից:

Այսքանից հետո՝ առնվազն հարց է ծագում, թե ինչո՞ւ Մորգենշտերնի համերգը բոյկոտվեց, մինչդեռ նույնատիպ մեկ այլ անձ պատրաստվում է երեւանյան համերգի: Մի՞թե այն, ինչ չէր կարելի մեկ տարի առաջ, կարելի է մեկ տարի հետո: Եվ, ի վերջո, ինչպե՞ս է ստացվում է, որ Ռուսաստանի ներքին թշնամիները, հատկապես եթե սատանիստ են ու այլանդակ, մեկը մյուսի հետեւից հայտնվում են երեւանյան բեմերում:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց շրջափակմսն մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված