3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Իշխանությունն անում է, ինչ ուզում է` ցավոք սրտի, չհանդիպելով լուրջ դիմադրության. Շահնազարյան

Թեմա

ԱԱԾ նախկին տնօրեն ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ` կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ կատարվող իրադարձությունները, որեւէ կասկած չկա, որ քաղաքական հետապնդում է:

— Սա գործող իշխանության կողմից ուղղակի ուժի ցուցադրում է: Այսինքն` ինչ ուզեմ` կբանակցեմ, որ տարածքները կուզեմ` կհանձնեմ, ում կուզեմ` կազատազրկեմ, նույնիսկ` Արմեն Աշոտյանին, իսկ դրա համար ինձ ոչինչ չի լինի, ես ամեն ինչ կարող եմ ներսում անել: Ընդամենը բռնություն հանուն բռնության: Իշխանությունն այսօր այն վիճակում է, որ անում է, ինչ ուզում է` ցավոք սրտի, չհանդիպելով լուրջ դիմադրության: Չեմ բացառում, որ սա նաեւ ուղերձ է Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին, որովհետեւ վերջերս բավական հրապարակումներ կան, որ ի տարբերոթյուն Ալիեւի` Փաշինյանը ներքին իրավիճակը չի վերահսկում: Սրանով նա փորձում է ապացուցել, որ ամեն ինչ վերահսկում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ