Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքին Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքին Ռադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար են Էմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան «Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ Բագրատյան ԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ Bloomberg Եվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունել Լա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մեզ անհրաժեշտ է ունենալ մեծ հզորության ատոմակայան` այն, ինչը առաջարկում է ռուսական կողմը. Դավթյան

Հանդիպում

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին: Ռուսական կողմը եւս Հայաստանի հետ պատրաստ է քննարկել նոր հզոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցերը: Իսկ ո՞ր տարբերակն է Հայաստանի համար շահեկան: «Իրավունքը» թեմայի շուրջ զրուցել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության փորձագետ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

— Տեւական ժամանակ է` Հայաստանը տարբեր գործընկերների հետ քննարկում է նոր ատոմակայանի նախագծման հարցը: Կարծես, այս հարցում շահագրգռված է թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական կողմը: Այս երկու երկրներն ի՞նչ են առաջարկում մեզ,  եւ ո՞ր տարբերակն է մեզ համար շահեկան:

— Ատոմակայանի կառուցման եւ առհասարակ Հայաստանում «խաղաղ ատոմի» զարգացման խնդիրները մենք պետք է դիտարկենք աշխարհաքաղաքական դինամիկայի տեսանկյունից: Սա գործընթաց է, որը պայմանավորված է հենց աշխարհաքաղաքական խնդիրներով: 2018թ.-ի իշխանափոխությունից հետո մենք տեսանք, թե ինչպես է ատոմակայանը գնալով մղվում ետին պլան՝ Հայաստանի էներգետիկայի զարգացման տիրույթում: Սրա պատճառներն առավել քան հստակ էին, 2019թ.-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մշակեց եւ կառավարությանը ներկայացրեց Հայաստանի էներգետիկայի զարգացման երկարաժամկետ պլան՝ մինչեւ 2036թ.-ը, որում ատոմակայանին շատ քիչ տեղ էր հատկացված եւ խոսվում էր վերականգնվող  էներգետիկայի զարգացման մասին: Այնուհետեւ եղավ հրաժարումը ռուսական վարկից, որը եւս որոշակի խնդիրներ ստեղծեց, եւ ընդգծեց մասնավորապես այն, որ հայկական կողմը միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի հետ դիտարկում է ոչ թե ռազմավարական, այլ բացառապես տեխնիկական տիրույթում, չնայած դրան, որ վարկային պայմանագիրը խզվեց, այնուամենայնիվ, ռուսական «Ռոսատոմը» շարունակում էր եւ շարունակում է որպես մոդերնիզացիոն աշխատանքներ իրականացնող կողմ: Բայց 2020թ.-ի պատերազմից հետո՝ տեսանք որոշակի վերադասավորում եւ հայկական կողմից սկսեցին հնչել որոշակի դիրքորոշումներ, որոնք առավելապես տեղավորվում են Ռուսաստանի կողմից Հայաստանում «խաղաղ ատոմի» զարգացման համատեքստում: Մենք ունենք երկու հիմնական առաջարկ այսօր. մեկը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնությունից:

— Պարոն Դավթյան, իսկ ո՞րն է առաջարկների տարբերությունը:

— Միացյալ Նահանգները մեզ առաջարկում է, եւ դա անում է 2018թ.-ից ի վեր, փոքր հզորությունների ատոմակայանի կառուցում: Խոսքը մոդուլային կայանի մասին է՝ 100-ից 150 մգվտ, իմ խորին համոզմամբ՝ սա ոչ այնքան նպատակահարմար է, դեռեւս քաղաքական բաղադրիչը դրած մի կողմ, զուտ էներգետիկայի զարգացման տեսանկյունից: Ինչո՞ւ, որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ մոդուլային կայաններ հիմնականում կառուցում են այն երկրները, որոնք դրանք օգտագործում են, որպես ռեզերվային միջոցներ, մենք այդ խնդիրը չունենք: Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշտ է ունենալ մեծ հզորության ատոմակայան՝ այն, ինչը առաջարկում է ռուսական կողմը: Մի քանի ամիս առաջ «Ռոսատոմը» արդեն առաջարկել է Հայաստանին ատոմակայանի կառուցման մի քանի սցենար: Բոլորն էլ հատկանշական է, որ վերաբերում են խոշոր հզորության կայանի կառուցման հեռանկարին՝ 1000-ից 1200 մգվտ հզորությամբ: Ինչո՞ւ եմ ես ավելի շատ երկրորդ սցենարի կողմնակիցը. այն պայմաններում, երբ Հայաստանի շուրջ գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Վրաստանի, զարգացնում են կամ փորձում են զարգացնել միջուկային էներգետիկա, Հայաստանի կողմից ատոմային ավանդույթների վերանայումը եւ խոշոր հզորության ատոմակայանից հրաժարումը, կարծում եմ, էապես կարող է նվազեցնել Հայաստանի կարգավիճակը, որպես «խաղաղ ատոմ» զարգացնող պետության, իսկ սա բարձր ռազմավարական կարգավիճակ է: Էներգետիկան եւ միջուկային էներգետիկան մենք կարող ենք դիտարկել երկու հիմնական տեսանկյուններից, դա սպառողական տեսանկյունն է, որը ենթադրում է պարզապես էլեկտրաէներգիայի արտադրություն եւ մատակարարում սպառողին, եւ երկրորդը՝ անվտանգային: Պարզ է, որ երբ մենք խոսում ենք փոքր հզորության, այսպես ասած, մոդուլային կայանների մասին, որոնք առաջարկվում են Միացյալ Նահանգների կողմից, ապա այստեղ գործ ունենք բացառապես սպառողական վարքագծի հետ, սպառողական մտածողության հետ, որովհետեւ մոդուլայինը չի կարող ապահովել, օրինակ, արտահանման ռազմավարության ակտիվացում, ինչն իր հերթին կարող է ապահովել մեծ հզորության ատոմակայանը: Խոսքը այն մոդելի մասին է, որը մշակվում էր եւ իրագործվում էր դեռեւս 1980-ական թվականներից: Շահագործման հանձնելով հայկական ատոմային էլեկտրակայանը՝ Մոսկվան դիտարկում էր այն որպես շատ կարեւոր էներգետիկ օբյեկտ, որը թույլ կտար էլեկտրաէներգիա արտահանել Մերձավոր Արեւելք` մինչեւ Սիրիա եւ Իրաք, եւ ես կարծում եմ՝ մենք պետք է ունենանք նմանատիպ երկարաժամկետ մտածողություն ու մտածենք նմանատիպ հեռանկարների մասին: Ճիշտ է, այսօր դա գուցե ֆանտաստիկ թվա` հաշվի առնելով մեր անվտանգային իրավիճակը, բայց պետք է նմանատիպ երկարաժամկետ ռազմավարություններ որդեգրենք: Եվ այս առումով մեծ հզորության ատոմակայանը մեզ անհրաժեշտ է: Մենք ունենք հարեւաններ, որոնք դա դինամիկորեն զարգացնում են: Թուրքիան այսօր կառուցում է Եվրոպայում ամենախոշոր ատոմակայանը Ռուսաստանի օգնությամբ, շատ մեծ միջուկային նախագծեր է  իրագործում Իրանը եւս` Ռուսաստանի Դաշնության ուղիղ օժանդակությամբ, 2019թ.-ից ի վեր Ադրբեջանն է բանակցություններ վարում Ռուսաստանի հետ՝ այնտեղ առաջին ատոմակայանը կառուցելու վերաբերյալ: Հետեւապես, այս պարագայում, կարծում եմ, Հայաստանը պարտավոր է պարզապես զարգացնել  «խաղաղ ատոմը» ավանդական, այսինքն՝ մեծ հզորությունների ձեւաչափով:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքինUcom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորում անտառի վերականգնման աշխատանքինՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինիԵրկար ժամանակ լույս չի լինիԹրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top