3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի պայմանավորվածության իրենք չեն գնալու. Սեյրան Օհանյան

Թեմա

Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ երեկ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել` ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ըստ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ` սա նշանակում է, որ իրենք շարունակում են խորացնել Արցախի շրջափակումը:

— Դիրքերն առաջ տալով` ինչպես ՀՀ բոլոր մյուս հատվածներում, փորձում են ինքնուրույն սահմանազատում, սահմանների գծում իրականացնել: Լավ է, որ հայկական կողմը կարողացել է հետ շպրտել, բայց եթե, օրինակ, Տեղ գյուղի պես լիներ, դժվար իրավիճակում կհայտնվեինք: Դրոշ դնել` նշանակում է ընդգծել եւս մեկ անգամ Ադրբեջանի սահմանը, ասել, որ այստեղ իրենք են ներկայացված: Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ մի պայմանավորվածության իրենք չեն գնալու, շարունակում են ճնշումներն Արցախի վրա: Ադրբեջանին հետ շպրտելու համար միակ տարբերակը ՀՀ հզորացումն է, որն այս իշխանությունների հետ չի լինի, որովհետեւ իրենք համակերպվում են թուրք-ադրբեջանական տանդեմի կեղծ թեզերի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ