Ռուսական խոցված անօդաչուն հասցրեց ոչնչացնել ուկրաինական ՄիԳ-29-ը (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Թշնամին երեք անգամ փորձել է դրոշ բարձրացնել, առաջին երկու փորձը կասեցվել են մեր տղաների կողմից, երրորդը՝ բնության. Կարապետ Պողոսյան

Թավշյա տեռոր
Առավոտյան կապիտուլյանտն որոշել էր հերթական անգամ հրաժարվել Արցախից և դա արտահայտվել էր Կոռնիձորում տեղակայված հայկական անցակետում նոր պաստառ տեղադրելով, որի վրա գրաված է եղել «Բարի գալուստ Հայաստան», սրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ հրաժարվում է Արցախից։
Քանի որ յուրաքանչյուր գործողություն Փաշինյանը իրականացնում է Ալիեվի հետ համաձայնեցված և համահունչ, ադրբեջանցիներն էլ կամուրջի սկզբնամասում փորձել են տեղադրել իրենց դրոշը, և հերթական քայլը անել Արցախը ամբողջապես գրավելու իրենց ծրագրերի համար։
Այս ամենը դուր չգալով մեր տղաներին սկսվել է հրմշտոց, ապա հրաձգություն։
Թշնամին երեք անգամ փորձել է դրոշ բարձրացնել, առաջին երկու փորձը կասեցվել են մեր տղաների կողմից, երրորդը բնության( քամին դրոշանման լաթը պոկել տարել է)։
Իշխանական տելեգրամյան ալիքների տարածած լուրը, թե ազերները կարողացել են դրոշ բարձրացնել ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականությանը չի համապատասխանում և հերթական մանիպուլացիան է Հայաստանում հակառուսական տրամադրություններ թեժացնելու գործում։
Ի սկզբանե ալիեվ֊նիկոլ զույգի ծրագրված քայլը, որ բերելու էր հայաստանցու և արցախցու թիկունքում Հայաստան֊ադրբեջան սահմանագիծ գծելուն չի ստացվել, Փաշինյանը հերթական անգամ փորձել է գնալ ժողովրդի թիկունքում դավաճանական գործարքի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ