3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». ԱԺ-ն բերվում է համար 1 դրության

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը նոր բարձունքներ է նվաճում՝ ամրապնդելով իր տեղը հակաժողովրդավարական երկրների բարձրագույն լիգայում։ Նիկոլ Փաշինյանը 30 տարվա ընթացքում կառավարության միակ ղեկավարն է, որի՝ ԱԺ այցելության ժամանակ անվտանգության աշխատակիցները հսկում են նաեւ լրագրողների օթյակից։ Երեկ կին թիկնապահը թույլ չտվեց լրագրողներին՝ վարչապետին թիկունքից «զում» անել՝ մոտեցրած նկարել, ասելով, թե իրավունք չունենք։

Ընդհանրապես, Փաշինյանի այցերի ժամանակ ԱԺ-ն բերվում է համար 1 դրության, եւ  աննախադեպ՝ անվտանգության մի քանի տասնյակ աշխատակից է ներխուժում խորհրդարան։ Երեկ կառավարության գրեթե բոլոր անդամները դահլիճ մտան «նախագահական» մուտքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ