Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Երբ արժեզրում են օրվա հերոսին, ինչպե՛ս են մտածում, որ նոր հերոսներ կծնվեն. ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մշակութային

 «Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

— Պարոն Գասպարյան, հունիսի 17-ը Պարույր Սևակի մահվան օրն էր: Դուք Սևակի կյանքի և գործունեության վերաբերյալ աշխատություն ունե՞ք: Այսօր սևակյան մտքերը շատ են արդիական: Հատկապես նրանցից ո՞րը կառանձնացնեք:

— Անպայման կառանձնացնեմ «Եղիցի լույս» ժողովածուն ամբողջությամբ, որը շատ համահունչ է մեր օրերին, մեր ժամանակներին: Զտված քաղաքացիական երանգ ունի, շատ կարևոր գիրք է: Այո, հունիսի 17-ը Սևակի մահվան օրն էր: Մյուս տարի Սևակի 100-ամյակն է: Արդեն դարը գլորվեց, և դարակազմիկ մի հանդիսություն պետք է անենք: Սևակն արժանի է դրան: Սևակին տեսել և ճանաչել եմ: Անձնական ծանոթություն ու շփում չի եղել, բայց մնացածները կարևոր են` գրողին իր ժամանակի մեջ, իր շրջապատում տեսնելու համար:

— Սևակի մասին ի՞նչ կպատմեք մեզ:

— Առաջին անգամ Սևակին տեսել եմ 1968թ.-ին, երբ չորրորդ կուրսի ուսանող էի, Գրողների միությունում Երևանի 2750-ամյակին նվիրված պոեզիայի ցերեկույթ էր: Մի քանի ընկերներով որոշեցինք գնալ այդ հանդիպմանը: Համալսարանում մեր դասերն այդ ժամանակ սկսվում էին ժամը 2-ից հետո: Այն եզակի դեպքերից է, որ դասի հաշվին ուրիշ տեղ եմ գնացել: Դահլիճում նստած՝ սպասում ենք: Նախագահությունում Պարույր Սևակն է, որ այն ժամանակ Գրողների միության քարտուղարներից մեկն էր: Շուրջը նստած են ժամանակի բանաստեղծները: Սևակը, ոտքի կանգնած, հանդիսության բացման խոսք է ասում: Նոր առաջին նախադասությունն էր ասում, մեկ էլ դահլիճի դուռը հրվեց` ասես քամին բացեց: Մի քիչ ուշացումով մտավ Շիրազը: Շիրազը մտավ. իրենից երկու, երեք քայլ հեռավորությամբ, որպես սերովբեներ և քերովբեներ, մտան երկու կանայք, որ ուղեկցում էին Շիրազին: Նա, երբ մտավ սրահ, Պարույր Սևակն ասաց` «Շիրազ, Ձեր տեղն այստեղ է: Համեցեք նախագահություն»: Շիրազը ձայն չհանեց, լուռ դահլիճի միջանցքով առաջ գնաց մի քանի քայլ: Ազատ աթոռ գտավ, ուզեց նստել, դեռ չնստած, կքանիստ վիճակում ասաց. «Ուրտեղ ես կնստեմ, նախագահությունն էնտեղ է»:

Հիշում եմ Սևակին Հայաստանի գրողների միության համագումարում՝ 1971 թվականի այս օրերին: Մռայլ, գլուխը ափի մեջ, նստած էր նախագահությունում: Համագումար է` գնում են, գալիս են, խոսում են: Անտարբեր բոլորի հանդեպ և նեղացած հատկապես իր ընկերներից: Իր գիրքը` «Եղիցի լույսը», արգելված էր: Գալիս են ամեն ինչից խոսում են, բայց այդ գրքից չեն խոսում: Չեն ասում` այդ գիրքն ինչո՞ւ չեք լույս ընծայում, ինչո՞ւ է բանտարկված: Քար լռություն է: Իսկ երբ ընդմիջում էր, մոտենում էին` արագ այնպես էր անում, որ մարդիկ իր կողքին չլինեն, ծխելով՝ գնում-գալիս էր: Մի քանի օր հետո եղավ այդ դեպքը: Այդ դեպքի մանրամասները ես գիտեմ իրեն շատ լավ ճանաչող իրավաբան Հովհաննես Հովսեփյանի հուշերից: Նա եղել է շրջկոմի քարտուղարը այն շրջանի, որտեղ Սևակի գյուղն էր: Սևակին մոտիկ մարդ էր և գրել է շատ մանրամասն հուշեր: Ըստ այդ հուշերի՝ դա ավտովթար է եղել: Եվ այդ վթարի պատճառը առաջին հերթին Սևակի վարժ վարորդ չլինելն էր: Երևի առաջին հայ գրողներից էր, որ մեքենա ձեռք բերեց և վարում էր իր մեքենան, որովհետև գյուղում տուն, այգի ուներ, հաճախակի պետք է գնար-գար: Այդ օրվա նախապատմությունն էլ կա, որ պետք է դուրս գար ոչ թե հունիսի 17-ին, երբ եղավ դեպքը, այլ` 19-ին: Եվ իրեն Արմեն անունով մեկը պետք է ուղեկցեր: Բայց Սևակն ավելի առաջ է ընկել, ասել է. «Եթե կարողանամ մեքենան ավտոտնակից բարեհաջող դուրս հանել, կգնամ»: Բարեհաջող դուրս է հանում և ճանապարհ է ընկնում: Մանրամասներ կան, հուշերի այդ մասը ես տպագրել եմ, շուտով կվերահրատարակեմ, որ ժողովուրդը, ի վերջո, լեգենդը վերածի իրականության և ճանաչի:

— Պարույր Սևակը միշտ համարձակ արտահայտվել է, երբեք չի թաքնվել իր գրչի հետևում: Հիմա շփվում եք ժամանակակից գրողների հետ: Եթե այդ առումով նրանց համեմատենք Պարույր Սևակի հետ` այսօր երկրում կատարվում են իրադարձություններ, նրանք խոսո՞ւմ են, արտահայտվո՞ւմ են, վերլուծո՞ւմ են:

— Մենք այսօր երբ խոսում ենք Եղեռնի մասին, միշտ հիշում ենք՝ այսինչը անդրադարձավ, գրեց, մի բանով հանդես եկավ: Այսօրվա գրողները մի քիչ կրավորական դիրքորոշում ունեն: Մի օր մեր գրողներից մեկին (ընդ որում՝ տաղանդավոր, երիտասարդ արձակագիր) քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում պատահական հանդիպեցի: Ձեռքս մեկնելով՝ բարևելուց հետո ասացի. «Ո՞վ պետք է գրի այս օրերի վեպը: Աչքի առաջ է օրերի վեպը»: Ասաց. «Չէ՛, չէ՛, ես չէ...»:

Այսօրվա երիտասարդ պոետ համարվողներից մեկը, որն արդեն ութսունն անց երիտասարդ պոետ է, ասում է՝ գրականությունը պարտադիր չէ, որ պատմական լինի: Պատմականությունը պետք է հանել գրականության միջից: Եթե այսպես ենք մտածում, գրականությունը հեռանում է իր կոչումից:

— Վերջերս կարդացի Ձեր հոդվածը, որտեղ դժգոհում եք, որ հայ հին և միջնադարյան գրականությունը դասագրքերից հանում են: Կմանրամասնե՞ք:

— Արդեն երեք տարի է՝ ինչ ընկել են գրականության գործող դասագրքերի և ծրագրերի հետևից: Եթե լավ բան անեին, չէի ասի՝ ընկել են: Կասեի՝ լավ գործ են անում: Ընկել են բառն օգտագործում եմ այն առումով, որ կրճատել են ծրագրում զետեղված հայ գրողների անունները, գործերը: Ամեն ինչ անում են ժամանակակից սովորողին, աշակերտին հեռացնելու այն ազնիվ զգացողություններից, որոնք կոչվում են սեր, հայրենասիրություն: Կան բարձր արժեքներ, և ամեն ինչ անում են վերացնելու այդ բոլորը: Ո՞ւմ համար են ղողանջում մեր զանգերը: Մեր աշակերտը վաղը ո՞ւմ համար է մտնում կյանք: Եթե մենք երեխա ենք արտադրում Ռուսաստանի, Ամերիկայի համար, դա ուրիշ մի բան է: Մեր երկիրը այնպիսին պետք է լինի, որ ապրելը հաճելի լինի: Մարդիկ սիրեն իրենց երկիրը, մնան ու բազմանան: Տեր կանգնեն իրենց արժեքներին: Ոչ թե աչքները հենց թարթեն, փախնեն երկրից: Շատ ծանր բաներ կան: Ես մեր վերջին պարտությունները վերագրում եմ ինչպես գեղարվեստական, այնպես էլ գրականության դասագրքերի հանդեպ ունեցած վերաբերմունքին: Եթե դու արժեզրկում ես օրվա հերոսին, որպես գործող կերպար, էլ ինչպե՞ս ես մտածում, որ նոր հերոսներ կծնվեն հայրենիքի համար: Եթե դու դեպի պարտության ես ուղղում մարդկանց, էլ ինչպե՞ս պետք է նրանցից հաղթանակ պահանջես: Շատ դժվար, ծանր հոգեբանական վիճակ է: 1990-ականների մեր հաջողությունները (գոնե արցախյան հարցում) պայմանավորված էին նաև այդ ժամանակաշրջանի գրականության ոգով: Չարենց, Շիրազ, Սևակ, Սահյան: Նրանք մտնում էին մարդկանց հոգիները, ուժ էին տալիս, կորով ներշնչում և հաղթանակ բերում: Բայց եթե այդ բոլորը չի մտնում մարդու հոգու մեջ, և երիտասարդին հոգեպես սնանկացնում են` հեռանկարը տխուր է լինում:

— Ի՞նչ կասեք հայ գրականության ներկայիս դասագրքերի մասին:

— Ավագ դպրոցի դասագրքերը կոչվում են հայ գրականություն: Սկզբում հայ բառը հանեցին: Գրականությունը թող մնա, որովհետև գիտեին՝ սև գործ են անելու, հայն այդտեղ պետք չէ: Բայց հետո խորամանկություն արեցին: Ոչինչ, թող հայը մնա, մենք էլի մեր սև գործը կանենք: Հայ գրականություն անվան տակ ավագ դպրոցի դասագրքերում կեսը արտասահմանյան հեղինակներ ավելացրին: Բոլոր հեղինակներն էլ լավ հեղինակներ են: Բայց եթե դու ուզում ես արտասահմանյան գրականություն անցնել դպրոցում, բարի եղիր, արտասահմանյան գրականության ծրագիր կազմել, ժամ հատկացնել, դասագիրք ստեղծել: Մենք դա կծափահարենք: Բայց դու ինչո՞ւ ես բերում հայ գրականության հաշվին այդ բոլորը անում: Ինչո՞ւ պետք է անգլերենի քննությունը գա փոխարինի հայերենի քննությանը: Մենք հայ մա՞րդ ենք մեծացնում, թե՞ մեկը, որն օտար պետք է լինի իր արժեքներին: Շատ դժվար ժամանակներ են: Եվ այդ ամենը դրսից կառավարող ուժեր կան: Դա համաշխարհայնացում, գլոբալիզացիա կոչվածն է: Արժեզրկել ամեն ինչ, ինչն ազգային է: Դեգեներատությունը դարձնել արժեք արվեստի մեջ...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված