Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Քանի մեր երկրի ղեկավարը Նիկոլն է` մենք ոչինչ չենք ունենալու. ԿԱՐԵՆ ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է «Այսօր` հանուն վաղվա» նախագծի հիմնադիր ԿԱՐԵՆ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ հետ:

— Ո՞ր տարածաշրջանի երեխաներն են ընդգրկված նախագծում:

— Երեխաները ի սկզբանե Արցախից էին, հետո ընթացքում ավելացրինք սահմանամերձ Վայոց ձորի, Սյունիքի երեխաներին: Սովորեցնում ենք հայկական ազգային ավանդական երգ, պարի, կինոյի, թատրոնի պատմություն, այդ ոլորտների մասնագիտական դասընթացներ, որպեսզի հետո նրանց տեղական և միջազգային մշակութային հարթակներում ներկայացնենք: Դրանով մենք աշխարհին ուզում ենք ասել` տեսեք, դուք աչք եք փակում, բայց մենք այսպիսի պատմություն ունեցող երկրից ենք: Այն տարածքից ենք, որտեղ անընդհատ կրակում են, բայց դուք անընդհատ լռում եք:

— Ներկա պահին ի՞նչ ծրագրեր ունեք:

— Հիմա պատրաստվում ենք ընդունել Նախիջևանի սահմանամերձ Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղի երեխաներին: Նրանք հանդիպելու են ՀՀ վաստակավոր արտիստների` Շուշան Պետրոսյանի, Սասուն Պասկևիչյանի, Խորեն Լևոնյանի, Լալա Մնացականյանի, Լևոն Հարությունյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Գագիկ Կարապետյանի և ուրիշների հետ: Հետո ցուցադրության կտանենք Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Կոմիտասի տուն-թանգարան, Հովհաննես Թումանյանի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան, Ժողովրդական արվեստի թանգարան: Ես զարմանում եմ, թե այս նախագծին ո՞նց չեն աջակցում:

— Ներկայիս մշակութային կյանքի մասին ի՞նչ կասեք:

— Մեր երկրում մշակութային կյանք չկա: Քանի մեր երկրի ղեկավարը Նիկոլն է՝ ԼԳԲՏ թիմով, մենք ոչինչ չենք ունենալու: Երկիր էլ չենք ունենալու: Նիկոլն այնպես արեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատերը թքած ունեն մեր երկրի վրա: Չեն ուզում պաշտպավնել: Բարեգործական ծրագրի նախագծի համար շատ դժվարությամբ են գումարները հավաքվում: Բոլորն ասում են` մենք պարտավոր չենք:

— Կմանրամասնե՞ք ...Ձեր նախագծի նպատակը ո՞րն է:

— Մեր նպատակը՝ պահպանելն է հաղորդակցությունը սահմանամերձ գյուղի երեխաների ու զինվորների հետ, որ իրենք չզգան՝ անտեսված են: Սահմանամերձ գյուղի երեխան ունի երազելու իրավունք: Ու մենք գնում և անվճար իրենց սովորեցնում ենք: Որպեսզի այդ գյուղի երեխաներն իմանան մեր պատմությունը, որ մի օր չգան ասեն՝ այս հողը իմն է, ինքն էլ չիմացությամբ ասի՝ դուք ճիշտ եք ասում, ձերն է, վերցրեք: Բայց որ պատմությունն իմանա, չի ասի՝ չէ՞: Իսկ Նիկոլն ամեն օր ասում է՝ սա էլ է թուրքինը, ու ամեն ինչ տալիս է թուրքին: Եվ այնպես են դզում-փչում` իբր բոլորն ադրբեջանական է: Մեր երկրում էլ մարդիկ կան, որ ինչ ասում են, հավատում են: Արցախը բլոկադայի մեջ է, բայց ժողովրդի մի մասը թքած ունի դրա վրա: Ինձ ասում են՝ չեն կարողանում դուրս գան կռվեն: Իսկ ո՞նց դուրս գան կռվեն, եթե 80 միլիոն Թուրքիան է, 10 միլիոն Ադրբեջանը, մի քանի հազար հոգի Արցախը: Եվ աշխարհը թուրքի կողքին է, ո՞նց դուրս գան կռվեն: Նիկոլից սիրտս խառնում է: Այդ թափթփուկներին պետք է հանենք, բայց ամեն օր Հայաստանի մի խումբ մարդիկ հանգիստ ապրում են: Կարծես ոչինչ էլ չի եղել:

— Ովքե՞ր են մերժել՝ աջակցելու համար այն էլ այդքան հուսահատ ու պատերազմ տեսած երեխաների համար արվող նախագիծը:

— Դիմել եմ «Իմ քայլ» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանին, ոչ մի աջակցություն չի եղել: Դիմել եմ նրա ամուսնուն` Նիկոլ Փաշինյանին, նամակս մնացել է անպատասխան: Հայաստանում գոյություն ունի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ», որի նախագահը Տիգրան Ավինյանն է: Իրենց ուղղված նամակս մնացել է անպատասխան: Բայց «Մարիոթը», «Դաբլ Թրի»-ն, «Անի Պլազան», «Անի Գրանդ հոթելը», Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցներն աջակցել են, և ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել իրենց: «Ջերմուկ Գրուպի» Արսենյանը մերժել է: «Կոկա-կոլայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը մերժել է: Խաչատուր Սուքիասյանին եմ դիմել՝ մերժել է: «Զվարթնոց» օդանավակայանը չի աջակցել:

Մեզ աջակցելու համար շնորհակալությունս եմ ուզում հայտնել «Մետրոշին» ընկերության տնօրեն Հրանտ Հախնազարյանին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանին,  «Մարիոթ», «Դաբլ Թրի», «Անի Պլազան», «Անի Գրանդ հոթել»  Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցներին ու այն մարդկանց, ովքեր այս նախագիծը կարևորել ու աջակցել են:

Բլոկադայի ժամանակ, երբ մենք Արցախում էինք` անկախ ամեն ինչից, պատրաստ էինք շարունակել նախագիծը, գնանք գյուղեր, ներկայացումներ բեմադրենք, երեխաներին ազգային ավանդական պարեր սովորեցնենք, նրանց ինչ-որ չափով աջակցենք: Այնքան անհայրենասեր են ու անտարբեր մեր երկրի, Արցախի հանդեպ, որ նույնիսկ բլոկադայի ժամանակ տեխնիկական ծախսերը հոգալու համար մեզ չաջակցեցին:

Այդ ո՞նց է լինում, երբ ԼԳԲՏ-ի միջոցառում է լինում, բոլորը աջակցում են...

Հունիսի 24-26-ը գալու են Տեղ տարածաշրջանի` Քարաշենի, Կոռնիձորի և Խոզնավարի երեխաները, որոնց տներից դեպի թուրքի սահման հարյուր մետր է: Երեք հարյուր հոգուց, լավագույն դեպքում, մեկ կամ երկու հոգի կգտնվի, որ կաջակցի:

Այնքան եմ նեղվում, որ ինձ ասում են՝ մենք պարտավոր չենք: Ո՛չ ես եմ փող վերցնում, ո՛չ երգիչ-դերասանները: Զուտ տեխնիկական, կազմակերպչական հարցերով եմ դիմել, որ այդ երեխաներին կարողանանք հաց ու ջուր տանք, կարողանանք գնալ գյուղ, երգի-պարի խմբով իրենց սովորեցնենք:

Տիգրան Ավինյանն ամիսը հինգ միլիոն փող է ստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, իսկ մեզանից ոչ մեկը չի ստանում: Այնինչ ԶՊՄԿ-ի տասնհինգ տոկոսը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով ասած, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Հետևաբար` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն: Մենք ինչի՞ չենք ստանում, իսկ Տիգրան Ավինյանը ստանում է: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չե՞նք:

— Փաստորեն, Ձեր պատմածից ստացվում է այնպես, որ «Այսօր, հանուն վաղվա նախագծին» մերժում են նրանք, որոնք «Ապագա կա»-ի խոստումներով եկան: Այդ դեպքում, ի՞նչ ապագայի մասին է խոսքը:

— Ապագա կա, որ երեխաներին լավ սովորեցնենք, ու ապագա կա, նայած՝ ինչ ապագա են նրանք պատկերացնում: Կարող է իրենք պատկերացնում են այնպիսի ապագա, որ նամա՞զ անեն: Ինձ համար Հայաստանի լուսավոր ապագան նա է, որ ես նորից լինեմ Նախիջևանում, Շուշիում, Անիում, Կարսում, Վանում... Իմ ապագան այդպես եմ պատկերացնում:

— Բայց չէ՞ որ հենց ՀՀ քաղաքացիները գնացին և ընտրեցին «Ապագա կա»-ին՝ մեր երկրի ճակատագիրը հանձնելով նրանց:

— Այդ ընտրողների մեջ կային շատ ԼԳԲՏ անձինք, որոնց գործը շատ էլ լավ է: Իհարկե՝ ԼԳԲՏ-ի համար ապագա կա: Սերժ Սարգսյանի ժամանակ այդպիսի բան չկար: Հանգիստ ապրում էինք: Ասացեք, որտե՞ղ փնտրենք «Ապագա կա»-ի ապագան... Երիտասարդականի «Սասի» ներքևը պոռնո ակումբ են սարքել` տղա-տղա, աղջիկ-աղջիկ: Դրանք իրավո՞ւնք էլ պետք է ունենային մեր երկրում: Ա՛յ, դրանք են «Ապագա կա»-ի ընտրողները: Ով ասել է ապագա կա, հիմա մի բիզնես ունի: Մի օր իրենք չեն լինելու: Այն լափը, որ լափում են, մի օր թուրքը կգա այդ լափամանի մեջ գլուխները կկտրի: Ու կգա, հավատացեք, եթե չփոխվենք: Ես ամեն օր գժվում եմ, մտածելով, որ ախր Արցախի զինվորներն այնքան ամուր հոգի ունեն, որովհետև չորս կողմից շրջափակման մեջ է, բայց իրենք սուրբ գործ են անում՝ պահելով մեր հայրենիքի սահմանները: Բա այդ զինվորներին կարելի՞ է այդպես հատուցել: Ես չգիտեմ հասարակության այդ քայլը ոնց դիտարկեմ: Իրենք պատկերացնո՞ւմ են, որ այնտեղ ապրում են 18 տարեկան շատ լավ տղաներ, ովքեր ծառայում են, շատ սիրուն փոքր երեխաներ, ովքեր պետք է մեծանան, շատ սիրուն մամաներ ու պապաներ, շատ անմեղ մարդիկ, որոնց ամեն վայրկյան Ադրբեջանը կարող է մորթել: Ու դրա թույլտվությունը ոչ թե տալիս է Նիկոլը, այլ տալիս են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Նիկոլին չեն ասում` այդ ի՞նչ ես անում, հերիք չի՞: Աստված չի ներելու ժողովրդի այն զանգվածին, ովքեր լռում են, և Հայաստանում Արցախի մասին ծպտուն չեն հանում:

— Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի լուծումը:

— Ես մեր նախագծի երեխաներին շատ եմ սիրում: Անկախ ամեն ինչից, մեր նածագիծը շարունակվելու է: Թուրք Նիկոլը իր նպատակին չի հասնելու, Հայաստանը չի թրքացնելու: Ես անելու եմ ամեն ինչ, որ հայոց պատմությունն ու հայոց մշակույթն ամբողջ աշխարհում տեսանելի լինեն:

Խոնարհվում եմ մեր զինվորների առաջ, ամեն ինչ լավ կլինի, քանի որ նրանց մեջ կան նժդեհներ, ու այդ նժդեհները այսօր կանգնած են առաջնագծում: Շնորհակալ եմ նրանց այդ սուրբ գործի համար:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված