Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Եզրափակիչն է մոտենում, կամ կամի իրավունք չունենք, պետք է ապրենք ու հանուն մեր կյանքի պետք է սրանց դուրս շպրտենք. Գևորգ Գևորգյան

Զարկերակ
Երասխում ադրբեջանական զինուժը դարձյալ ագրեսիա է ցուցադրում, հստակ ընդգծելով իր շտապողականությունը Սյունիքի միջանցքը, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի գյուղերը և Արցախն ամբողջովին ստանալու հարցում։ Բանավոր հայտարարություններով իր համաձայնությունը տված Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող թուրքական կատարածուն, այս օրերին զբաղված է գրավոր պայմանագրի հարցերը վերջնականացնելով, այն է, թե որ աշխարհաքաղաքական բևեռը կերաշխավորի իր անձնական անվտանգությունն ու ՀՀ լուծարման փաստաթղթի քաղաքական պատասխանատվությունը։
Վերջինս օրերի հարց է և այս օրերին է որոշվելու, ՀՀ երեք միլիոն բնակչությունից ինչքանն է տներից դուրս գալու պայքարելու իր կյանքի և պետականության համար։
Ի դեպ, այսօր էրդողանն իր անթաքույց սերն է ցուցադրել իր դրածոյի նկատմամբ, բացահայտ հայտարարելով. որ փաշինյանն այս հարցում ոչ մի քայլ հետ չի արել, չնայած իր երկրում այս խնդրի նկատմամբ բացասական վերաբերմունքի։ Ասել է նաև, որ Սյունիքիի միջանցքի հանձնման հարցում խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ