3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Բարոյական արժեքներն» էլ առաջվանը չեն

Թեմա

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ կամաց-կամաց ավելանում են քաղաքապետի թեկնածուների շարքը: Պարզվում է՝ ընդամենը մեկ տարի առաջ գրանցված «Բարոյական արժեքներ» կուսակցությունն էլ է որոշել մասնակցել ընտրություններին: Ըստ կուսակցության վարչության նախագահ ԱՐՄԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ, իրենք գալիս են կյանքի կոչելու «հեղափոխական գաղափարները»:

«Մենք պատրաստվում ենք առաջիկայում մեր քաղաքական առաջին քայլն անել՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին, հետեւեք մեր գործունեությանը եւ կհամոզվեք, որ շատ երկար եք սպասել մեզ», - ասում է Մելիքսեթյանը:

Անսալով նորաթուխ կուսակցական ղեկավարի հորդորներին՝ որոշեցինք ուսումնասիրել Ա. Մելիքսեթյանի սոցցանցային գործունեությունն ու համոզվել, թե իրո՞ք երկար էինք սպասել այս կուսակցությանը: Իսկ նրա էջում գտանք ոչ այնքան «Բարոյական արժեքներ» կուսակցության ակտիվության մասին տեղեկություն, որքան ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցազրույցները, ջերմ լուսանկար ինչպես նրա, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ, էլ չասենք, որ իր էջում տեղ էր գտել ո՛չ ավել, ո՛չ պակաս գրառում «Հայոց լեգենդ Նիկոլ Փաշինյան» ֆեյսբուքյան էջից: Այո՛, որքան էլ տարօրինակ է, բայց ստացվում է, որ մեր օրերում «Բարոյական արժեքների» հետեւում էլ կարող են լինել պրոփաշինյանական ուժեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ