Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

«Հայաքվեի» գնդակը հայտնվելու է ԱԺ-ի դաշտում, իսկ մեծամասնությունը իշխող քաղաքական ուժն է. Գրիգորյան

Ներքաղաքական

«Հայաքվե» նախաձեռնության հեղինակները հայտարարել էին, որ սկսում են գործընթաց` Արցախից հրաժարումը քրեականացնելու նպատակով, ինչի համար քաղաքացիների աջակցությունն է պետք` ստորագրահավաքի տեսքով: Ավելին` նրանք արդեն իսկ դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իսկ թե ինչպես է հնարավոր ստորագրություններով առկա խնդիրների, որոնք առկա են Արցախի ու ՀՀ-ի շուրջ, լուծման ճանապարհներ գտնել, «Իրավունքը» պարզեց սահմանադրագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ տեսակետը:

— Պարո՛ն Գրիգորյան, որքանո՞վ է հնարավոր հանրաքվեի ճանապարհով հարցերին լուծում տալ, իրատեսակա՞ն է «Հայաքվեն»:

— Խնդիրն այն է, որ նախ «Հայաքվե» նախաձեռնությունը, նպատակային առումով, շատ լավ նախագիծ է դրել շրջանառության մեջ եւ դրա համար սկսել է ստորագրահավաքի գործընթաց, երեկ ԿԸՀ են ներկայացրել արդեն ստորագրահավաքի վերաբերյալ կարգավորումներին համահունչ նախագիծը: ՀՀ օրենսդրությունը հանրաքվեի վերաբերյալ, որը սահմանադրական օրենք է, իսկ դրա սահմանադրական օրենք լինելը պայմանավորված է նրանով, որ հանրաքվեի միջոցով կայացված ակտերը բարձրագույն ուժ ունեն, քանի որ ամբողջ ժողովուրդն է ընտրում, այդ ստորագրությունների հավաքագրման կարգը բավականին բարդ է, ժամկետների առումով չափազանց սեղմ է, եւ եթե անգամ հաջողվի նախաձեռնության համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը հավաքել օրենքով սահմանված կարգով եւ անգամ եթե դրանք բոլորը վավեր լինեն, ապա գնդակը հայտնվելու է Ազգային ժողովի դաշտում: Մենք գիտենք` մեծամասնությունը կազմում է իշխող քաղաքական ուժը, ում հայտարարությունները եւ գործողություններն ուղղակիորեն ցույց են տալիս, որ իրենք դեմ են լինելու այդ նախագծին:

— Այստեղ խոչընդոտ հանդիսանում է միայն ՀՀ Ազգային ժողո՞վը:

— Եթե վերջիններս նախագիծը չընդունեն եւ առաջանա հանրաքվեի հարց, ապա վրա է հասնելու հաջորդ խոչընդոտը. կրկին ժամկետով պայմանավորված` պետք է շատ սեղմ ժամկետում միանան բավարար թվով քաղաքացիներ, որպեսզի կարողանան դիմել հանրաքվեի անցկացման համար: Որպեսզի հարցը դրվի հանրաքվեի, անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի որոշում, որով նախագիծը, որը դրվում է հանրաքվեի, չի հակասում ՀՀ սահմանադրությանը: Ես վստահ չեմ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը կտա որոշում, որ նախագիծը չի հակասում ՀՀ սահմանադրությանը, ընդ որում` սա բացառապես իրավական հանգամանքներով պայմանավորված չէ: Իրավական հանգամանքներով ես ինքս հակասություն չեմ տեսնում, ժամանակին, այսպիսի նախագիծ ընդդիմության կողմից դրվել էր շրջանառության մեջ եւ մերժվել է իշխանության կողմից: Ենթադրենք` լինեն ընտրություններ, մենք չունենք որեւէ երաշխիք, որ չի լինի բուն նախաձեռնության նպատակին հակասող ընտրական արդյունք, այդ դեպքում իշխանությունը կստանա ամբողջական լծակ, Արցախից ամբողջովին հրաժարվելու եւ հարցը արդեն քաղաքական պատասխանատվության չի լինի, կհիմնավորվի դա ժողովրդի քվեով, որը անկասելի է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը, Արցախից հրաժարվելու համար, Աստված մի արասցե, կստանա ամբողջական լեգիտիմություն, եւ դա կհիմնավորի հանրաքվեով: Ես չեմ ասում, որ միանշանակ է, որ ժողովուրդը կգնա եւ դեմ կքվեարկի նախագծին, բայց չկա նաեւ որեւէ երաշխիք, որ չի գնա նաեւ կողմ քվեարկի: Մենք չունենք ընտրությունները կանխատեսելու իրական հնարավորություն: Իսկ հաշվի առնելով Հայաստանում երկար տարիներ առկա տենդենցը, ապա ընտրությունները ավարտվում են միշտ այն արդյունքով, որը անհրաժեշտ է իշխանությանը:

— Այստեղ խոչընդոտներից մեկը կարող է լինել նաեւ այսօրվա Սահմանադրական դատարա՞նը:

— Սահմանադրական դատարանը չի կարող խոչընդոտ լինել, բայց կարող է խոչընդոտ ստեղծել  նախաձեռնության համար, քանի որ հանրաքվեի դրվող նախագծերի վերաբերյալ պարտադիր է Սահմանադրական դատարանի որոշման առկայությունը, այն էլ, որոշում, որով նախագիծը չի հակասում սահմանադրությանը, ապա` այո, Սահմանադրական դատարանի ընթացակարգը հաղթահարելը  շատ լուրջ խոչընդոտ է հանդիսանալու: Բայց բացի Սահմանադրական դատարանի խոչընդոտի հարցը, նաեւ քաղաքացիների անհրաժեշտ քանակով վավերական ստորագրությունների հարցն է, որը ամենեւին հեշտ չի լինելու հավաքել: Աստված տա, հաջողեն եւ հավաքեն, ես չեմ դատապարտում նախաձեռնությունը, ուղղակի վեր եմ հանում առկա իրավական խնդիրները եւ հետեւանքային տեսանկյունից վտանգավոր լինելու հարցը:

— Այդուհանդերձ, «Հայաքվեի» պրոցեսը ամբողջությամբ օրենքի շրջանակո՞ւմ է, եւ եթե այն անցկացվի, հնարավո՞ր է որոշել Արցախի ճակատագիրը:

— Իհարկե, հնարավոր չէ որոշել Արցախի ճակատագիրը, դրանով հնարավոր է լինելու որոշել Հայաստանի վերաբերմունքը Արցախի ճակատագրին, եթե ամեն ինչ գնա իդեալական սցենարով: Եթե Աժ-ն մերժի քաղաքացիների կողմից ներկայացված նախագիծը, որը «Հայաքվեի» սկզբնական նպատակն է, ապա ընդամենը 60 օր է ունենալու նախաձեռնությունը, եւս 300 հազար քաղաքացու վավերական ստորագրություն հավաքելու համար, ինչը անչափ մեծ թիվ է: Անգամ այդ պարագայում, եթե Սահմանադրական դատարանը անհրաժեշտ ստորագրությունների քանակի դեպքում տա որոշում, որով նախագիծը կհակասի Սահմանադրությանը, ապա այն ուղղակի դուրս է գալու շրջանառությունից, եւ ոչ մի հանրաքվե տեղի չի ունենալու: Քանի որ հարցը վերաբերում է Արցախին եւ ՀՀ վերաբերմունքին արցախյան հարցին, ապա կարծում եմ, որ այստեղ հարցը իրավական նրբություններում չէ, այլ` քաղաքական նրբություններում, այսինքն՝ իշխանափոխությունը կարող է հարցը լուծել: Վերջապես այս կառավարությունը մեկ անգամ չէ, որ օրենք է խախտել, եւ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքը խախտելը նույպես մի մեծ խոչընդոտ չի լինելու:

— Այսինքն` այստեղ ոչ միայն իրավական խոչընդոտներ կարող են լինել, այլեւ` գործնականու՞մ:

— Նախ` ստորագրությունների հավաքումից սկսված, որովհետեւ հանրաքվեի համար ստորագրությունները պետք է վավերական լինեն, դրանց հավաքագրման հատուկ կարգ կա, դա այնպես չէ, որ ինչ-որ վրան տեղադրվի, մարդիկ գնան ստորագրեն: Դա հեշտ ընթացակարգ չէ, այստեղ խնդիրը միանշանակ սահմանադրության հեղինակներինն է, ովքեր սահմանափակումներ են դրել` հանրաքվե անցկացնելու հետ կապված իրավակարգավորումներում, բայց ունենք, այն ինչ ունեք:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված