3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Եթե հիմա դիպուկահար զենքից են կրակում, կա՞ երաշխիք, որ գործարանի կառուցումից հետո չեն հարվածի կարեւոր ագրեգատի՝ դառնալով նաեւ էկոլոգիական աղետի պատճառ. Բալասանյան

Թեմա
«Երասխում կառուցվում է գործարան։ Մետալուրգիական գործարան հայ-հնդկական կապիտալով։ Ըստ էության, ստրատեգիական նշանակություն ունեցող գործարան, ինչն անկասկած ուրախալի է։ Ազերիներն այսօր կրակել են այդ գործարանի ուղղությամբ` վնասելով կառուցվող գործարանի մոտ կանգնած քաղաքացիական մեքենա ու ապագա գործարանի բետոնե կոնստրուկցիաներից մեկը։ Դե ազերին չէր լինի ազերի, եթե իր բնույթին համաձայն` հարամ չաներ։ Բայց հարցը անգամ ազերին չի։ Ո՞վ է որոշել, որ նման կարեւոր ու թանկարժեք գործարանը կառուցվի ազերիների դիրքերից մի քանի կմ հեռավորության վրա: Հնարավոր չէ՞ր այն կառուցել երկրի խորքում: Առհասարակ նման գործարանները ողջ աշխարհում չեն կառուցվում սահմանի վրա։ Ներդրողներն, ասենք, քարտեզ չգիտեն ու սահմանի տեղն էլ չեն պատկերացնում։ Բա Էկոնոմնա՞խը: Եթե հիմա դիպուկահար զենքից են կրակում, կա՞ երաշխիք, որ գործարանի կառուցումից հետո չեն հարվածի կարեւոր ագրեգատի՝ դառնալով նաեւ էկոլոգիական աղետի պատճառ: Լավ, մի անգամ հնարավոր չի՞ սկզբից մինչեւ վերջ մտածելով աշխատել՝ հույսը չդնելով Աստծո, ռուսների, պարսիկի, բոլորի վրա, մենակ թե ոչ մեր», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: 
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ