«Իրավունք». Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին Փաշինյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Euronews–ի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին Ռուսաստանը ստեղծում է իր USAID-ի համարժեք կառույցը Ուկրաինան ենթարկվել է ծանրագույն հարձակման ռուսական հրթիռների եւ անօդաչուների կողմից Պուտինն իրեն զգում է «ձիու վրա». ՌԴ նախագահի նախկին խորհրդական Կես ժամում ռուսական 18 հրթիռ և ռումբ խոցել են ուկրաինական ռազմավարական կամուրջը Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում

«ՍՈ­ՐՈ­ՍԻ», ԿՐԵՄ­ԼԻ ԵՎ «ԳԵ­ԼԱ­ՓԻ» Ա­ՐԱՆ­ՔՈՒՄ

Վերլուծություն

Այն, որ կա­պի­տու­լյանտ Նի­կոլն ա­հա­վոր վա­խե­րի մեջ է, ե­րև­ում է թե­կուզ Քիշ­նև­ի սյու­ռե­ա­լիս­տա­կան կադ­րե­րից, ուր նա ե­կել էր զրա­հա­բաճ­կո­նով: Վա­խե­նա­լու տե­ղեր շատ ու­նի` Ա­րև­մուտ­քը նա­և «հա­վա­քա­կան Սո­րո­սի» տես­քով շտա­պեց­նում է ստո­րագ­րել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գի­րը», ո­րից հե­տո ռու­սա­կան զո­րախմ­բերն էլ ա­նե­լիք չեն ու­նե­նա Հա­յաս­տա­նում, և ան­գամ կա փոր­ձա­գետ­նե­րի բա­նա­ձև` «Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր` ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար»: Կրեմ­լը, բնա­կա­նա­բար, դրան դեմ է, բայց շտա­պեց­նում է կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րը բա­ցե­լու հար­ցում, ին­չին դեմ է Ա­րև­մուտ­քը, և ինչն ար­տա­հայտ­վեց ԱՄՆ դես­պան Քրիս­տի­նա Քո­ւի­նի` Տեղ գյուղ կա­տա­րած իր ցու­ցադ­րա­կան այ­ցով: Գու­մա­րած դրան` Գե­լա­փի հար­ցում­նե­րը ցույց են տա­լիս, որ Նի­կո­լին ամ­բող­ջո­վին ա­ջակ­ցում են ըն­դա­մե­նը 5,4%-ը, իսկ մա­սամբ ա­ջակ­ցում են շուրջ 18%-ը: Այ­սինքն` հան­րա­յին ա­ջակ­ցու­թյու­նը գործ­նա­կա­նում բա­ցա­կա­յում է:

«ՀՐԱ­ԺԱ­ՐԻՄՔ Ի ՍԱ­ՏԱ­ՆԱ­ՅԷ»

Պարզ է, որ մի օր կա՛մ Կրեմ­լի, կա՛մ Ա­րև­մուտ­քի, կա՛մ եր­կու­սի  համբերությունը մի­ա­ժա­մա­նակ կսպառ­վի` հան­դուր­ժե­լու Նի­կո­լի ձգձգում­նե­րը ու «կռու­տիտ­նե­րը», և պատ­կե­րա­վոր ա­սած, եր­կու ա­թո­ռի վրա նստո­ղի հե­տույ­քը կպատռ­վի: Եվ դա այն պայ­ման­նե­րում, երբ ըստ հար­ցում­նե­րի, Նի­կո­լը «շուն ու Գե­լա­փի բա­ժին» է: Ամ­բող­ջո­վին ա­ջակ­ցող­նե­րի 5,4%-ը բաղ­կա­ցած է կա՛մ հան­ցա­կից­նե­րից, կա՛մ բա­ցար­ձակ ան­հայ­րե­նիք տա­կանք­նե­րից, ում սա­զում է հե­տև­յալ բա­նա­ձև­ը` ինչ­պես ճան­ճին հնա­րա­վոր չէ հա­մո­զել հե­ռու մնալ կղան­քից, այն­պես էլ նի­կո­լա­կա­նին հնա­րա­վոր չէ հա­մո­զել հրա­ժար­վել Նի­կո­լից: Մի ու­րիշ բա­նա­ձև էլ` թշնա­մուն սա­տա­րո­ղը դա­վա­ճան է, դա­վա­ճա­նին սա­տա­րո­ղը թշնա­մի: Այ­սինք` այն կոն­տին­գին­տը, ո­րի հան­դեպ պետք է լի­նի զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն:

Սա­կայն Գե­լա­փի հար­ցում­նե­րը մի ու­րիշ, Նի­կո­լի ու ՔՊ-ի հա­մար սար­սա­փե­լի թիվ ի հայտ բե­րե­ցին:Այն է` հայ հա­սա­րա­կու­թյու­նը խո­րա­պես հի­աս­թափ­ված է 2018 թվա­կա­նի «հե­ղա­փո­խու­թյու­նից»: Ե­թե 2018-ին հարց­ված­նե­րի 91%-ը պնդում էր, որ մաս­նակ­ցել է «հե­ղա­փո­խու­թյա­նը», ա­պա հի­մա ի­րենց մաս­նակ­ցու­թյու­նը խոս­տո­վա­նող­նե­րի թիվն ի­ջել է 34.7%-ի: Հրա­ժա­րիմք ի յե­ղա­փո­խու­թիւ­նե, այ­սինքն` ի սա­տա­նա­յէ: Հարց­ման հե­ղի­նակ­նե­րը կար­ծում են, որ «հե­ղա­փո­խու­թյան» ա­ղե­տա­լի հե­տև­անք­նե­րը մղում են մարդ­կանց սահ­մա­նա­զատ­վել դրա­նից` ինչ­պես ծանր բե­ռից:

Շա­րու­նա­կենք: Նի­կոլ Փա­շի­նյա­նի խուն­տա­յի հա­մար ի­րա­կան մա­հա­խո­սա­կան են տվյալ­նե­րը, ո­րոնք ստաց­վել են՝ «որքա­նո՞վ է «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյունն» ար­դա­րաց­րել մարդ­կանց սպա­սում­նե­րը» հար­ցի շրջա­նակ­նե­րում: Ե­թե 2018-ի սեպ­տեմ­բե­րին հարց­ված­նե­րի 78%-ը կար­ծում էր, որ սպա­սում­նե­րը ար­դա­րաց­վել են, ա­պա հի­մա՝ «սպա­սում­ներն ար­դա­րաց­վել են» պնդման կողմ­նա­կից­նե­րը ըն­դա­մե­նը 25% են կազ­մում: Ե­թե 2018 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին հարց­ված­նե­րի 91.5%-ից ա­վե­լին դրա­կան էր վե­րա­բե­րվում Փա­շի­նյա­նին, ա­պա հի­մա այս ցու­ցա­նի­շը կազ­մում է 18.8 %:

Եվ մի­ա­ժա­մա­նակ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան մո­տա­վո­րա­պես 82%-ը մեր­ժում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ճա­նաչ­վում է որ­պես Ադր­բե­ջա­նի տա­րած­քի մի մաս: Սա Նի­կո­լի կա­տա­րյալ ա­պա­լե­գի­տի­մա­ցում է նշա­նա­կում: եվ հարց­ված­նե­րի 86%-ը չեն պատ­կե­րաց­նում ար­ցա­խա­հա­յու­թյան ա­պա­գան Ադր­բե­ջա­նի կազ­մում, ին­չը նույն­պես վկա­յու­թյունն է այն բա­նի, որ հայ ժո­ղո­վուր­դը հեր­թա­կան ան­գամ բարձ­րա­ձայ­նում է Ար­ցա­խի խնդրի՝ նի­կո­լա­կան տար­բե­րա­կի լուծ­ման բա­ցա­ռու­մը:  Հարց­ված­նե­րի մո­տա­վո­րա­պես 90%-ը կար­ծում է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը չպետք է տուրք տան Թուր­քի­ա­յի ճնշում­նե­րին և ա­պա­մո­նտա­ժեն «Նե­մե­սիս» գոր­ծո­ղու­թյան հե­րոս­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­կո­թո­ղը: Եվ դա` ի հե­ճուկս Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­րոզ­չա­մե­քե­նա­յի կող­մից այդ հու­շար­ձա­նի և հու­շար­ձա­նը տե­ղադ­րե­լու փաս­տի նկատ­մամբ տի­րա­ժա­վոր­ված բա­ցա­սա­կան գնա­հա­տա­կան­նե­րի: Ի դեպ, Գե­լա­փի թվե­րը հաս­տատ­վում են նա­և ՀՀԿ-ի կազ­մա­կեր­պած ստո­րագ­րա­հա­վա­քին քա­ղա­քա­ցի­նե­րի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ:

Ար­ցա­խի և հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի «բլո­կի» թվե­րը վկա­յում են, որ հան­րու­թյան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյա­նը կես քայլ է մնա­ցել` Նի­կո­լի խուն­տան գնա­հա­տե­լու որ­պես ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ, և մեկ քայլ` խուն­տա­յին սա­տա­րող­նե­րին կո­լա­բո­րա­ցի­ո­նիստ, այ­սինքն` գործ­նա­կա­նում պե­տա­կան դա­վա­ճան հա­մա­րե­լուն: Եվ այդ պայ­ման­նե­րում որ­պես պայ­թյու­նավ­տանգ մար­տահ­րա­վեր է ըն­կալ­վում Ա­րա­գա­ծա­վա­նի հայտ­նի տա­կանք, 7 տա­րե­կան ե­րե­խա­յին «չո­լում բրա­խած» և հի­վանդ հա­մա­գյու­ղա­ցու ե­րե­սին գազ փչած և մա­հա­կով ծե­ծած Սու­րեն Թո­րո­սյա­նի ցու­ցադ­րա­կան ան­պատ­ժե­լի­ու­թյու­նը: Եվ դա կա­րող է ինք­նա­դա­տաս­տան­նե­րի դու­ռը բա­նալ, երբ վրդով­ված քա­ղա­քա­ցի­նե­րը, մեղմ ա­սած, չեն սահ­մա­նա­փակ­վի ճա­նա­պարհ փա­կե­լով:

Ե՞ՐԲ ԿԳԱ «ԱՄԵ­ՆԱ­ԿԱ­ՐԵ­ՎՈՐ ՄՐՑՈՒՄ­ՆԵ­ՐԻ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ»

Dagax

Ա­րա­գա­ծա­վա­նի պայ­թյու­նավ­տանգ նող­կա­լի նա­խա­դե­պը շատ վտան­գա­վոր է այն վար­չախմ­բի հա­մար, ո­րը դա­գաղ­ներ պտտաց­նե­լով է իշ­խա­նու­թյան ե­կել: Բայց մի­ա­ժա­մա­նակ սու­րո­թո­րո­սյան­ներն այ­սօր խուն­տա­յի թե­րևս վեր­ջին հե­նա­րանն են, ո­րոնց զո­հա­բե­րե­լը կրի­տի­կա­կան վտան­գա­վոր է խուն­տա­յի հա­մար: Ընդ­հա­կա­ռա­կը, այդ­պի­սի տար­րե­րը խրա­խուս­վում են, խրա­խուս­վում են նա­և ոս­տի­կա­նու­թյան շար­քե­րում առ­կա տա­կանք­նե­րը, վկան` իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րող փաս­տա­բա­նի հան­դեպ ոս­տի­կա­նա­կան բռնու­թյան զազ­րե­լի դեպ­քը: Այդ ա­մե­նը մթնո­լոր­տում ա­վե­լաց­նում է ա­տե­լու­թյան լից­քե­րի խտու­թյու­նը և մո­տիկ դարձ­նում պայ­թյու­նի պա­հը:

Իսկ թե ինչ մե­թոդ­նե­րով է խուն­տան հե­տաձ­գում պայ­թյու­նի պա­հը` ներ­կա­յաց­նում է անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը. «Էն որ ա­սում եմ. «էս ա­մեն ին­չը գրքե­րում կա», խնդրեմ, ևս մի օ­րի­նակ. «Նե­ո­լի­բե­րալ պրո­յեկ­տի ա­մե­նա­մեծ հա­ջո­ղու­թյու­նը ինք­նա­խա­րա­զան­ման ուժգ­նա­ցումն է [կրկնա­պատ­կու­մը]... Ինք­նա­խա­րա­զա­նու­մը մարդ­կանց դե­մո­բի­լի­զաց­նե­լու ռազ­մա­վա­րու­թյուն է»: Ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով «մենք ազգ չենք», «մենք ար­ժա­նի չենք», «մենք բո­լորս ենք մե­ղա­վոր» և քայ­քա­յիչ այս ու­ղերձ­նե­րի հա­րյու­րա­վոր այլ տար­բե­րակ­ներ հենց այն­պես չեն հայտն­վում հան­րա­յին խո­սույ­թում, դա ռազ­մա­վա­րա­կան հա­ղոր­դակց­ման՝ զանգ­վա­ծա­յին պրո­պա­գան­դա­յի ար­դյունք է, ո­րի նպա­տա­կը դի­մադ­րու­թյու­նից մեզ հետ պա­հելն է»: Այն­պես որ, երբ լսում եք այդ­պի­սի խո­սույթ` լի­նի դա բա­կի զրու­ցա­րա­նում կամ ա­ռա­վե­լևս սոց­ցան­ցե­րում և այլ հրա­պա­րա­կա­յին հար­թակ­նե­րում, ինք­ներդ ձեզ հարց տվեք` դա ա­նո­ղը կա­մա թե ա­կա­մա ո՞ւմ շահն է սպա­սար­կում...

Իսկ ինչ վե­րա­բե­րում է Գե­լա­փի թվե­րին, ա­պա ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նի գնա­հատ­մամբ. «Հայ ժո­ղո­վուրդն ա­մեն կերպ բարձ­րա­ձայ­նում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյան հետ հա­մա­ձայն չէ, և նա պետք է հե­ռա­նա: Մնում է՝ սոց­հար­ցում­նե­րով ար­ձա­նագր­ված հայ ժո­ղո­վուր­դի զայ­րույ­թը, դժգո­հու­թյու­նը եւ ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը վե­րած­վի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի: Եվ այս­տեղ, ի­հար­կե, քա­ղա­քա­կան, մտա­վոր, հո­գև­որ վե­րա­նա­խա­վերն ու­նեն ի­րենց բա­ժին պար­տա­կա­նու­թյուն­ներն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը»:

Շախ­մա­տի ՀՀԿ-ի մրցում­նե­րին էլ Սերժ Սարգ­սյա­նը հե­տաքր­քիր բան ա­սաց. «Երբ ժա­մա­նա­կը գա, բո­լո­րիդ հրա­վի­րե­լու ենք ա­մե­նա­կա­րև­որ մրցում­նե­րին»: Պան­թե­ո­նում Անդ­րա­նիկ Մար­գա­րյա­նի հի­շա­տա­կին հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լիս էլ Սերժ Սարգ­սյա­նը՝ Ար­ցա­խի հար­ցով փո­ղո­ցա­յին պայ­քա­րի մա­սին ա­սաց. «Ամեն ինչ իր ժա­մա­նա­կին լի­նե­լու է»:

Ան­շուշտ, հարց է ծա­գում` ե՞րբ կգա «ամե­նա­կա­րևոր մրցում­նե­րի ժա­մա­նա­կը»: Քա­ղա­քա­կան գրոս­մայս­թերն, ան­շուշտ, ա­վե­լի բազ­մա­կող­մա­նի է պատ­կե­րաց­նում, թե ինչն է խան­գա­րում դա ա­նել հենց հի­մա: Ա­նուղ­ղա­կի­ո­րեն դա ե­րև­ում է այն տրա­մադ­րու­թյու­նից, որ ՀՀԿ գոր­ծիչնե­րից շա­տե­րի կար­ծի­քով Երև­ա­նի ա­վա­գա­նու ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լը չի մո­տեց­նի Նի­կո­լի խուն­տա­յից ա­զատ­վե­լու պա­հը:

Կան նա­և ո­րո­շա­կի ար­տա­քին ազ­դակ­ներ: Օ­րի­նակ`  Եվ­րա­սի­ա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան զար­գաց­ման հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Մհեր Սի­մո­նյանը, ար­տա­հայ­տե­լով թե­րևս ռու­սա­կան է­լի­տա­նե­րի մի մա­սի մտա­վա­խու­թյուն­նե­րը, ո­րո­շա­կի զու­գա­հեռ­ներ է տա­նում կա­պի­տու­լյան­տի և Վիկ­տոր Յա­նու­կո­վի­չի մի­ջև. «Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, մի­ամ­տու­թյու­նից կամ ան­փոր­ձու­թյու­նից դրդված, ջեր­մե­ռան­դո­րեն վստա­հում է իր ա­րևմ­տյան գոր­ծըն­կեր­նե­րին: Այս­պի­սով, խո­սե­լով Ղա­րա­բա­ղը հանձ­նե­լու մտադ­րու­թյան մա­սին՝ Փա­շի­նյա­նը հա­տուկ շեշ­տադ­րում է ա­նում այն ​​փաս­տի վրա, որ «Ստե­փա­նա­կերտ-Բա­քու երկ­խո­սու­թյան ըն­թաց­քում պետք է քննարկ­վի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ի­րա­վունք­նե­րի և անվ­տան­գու­թյան հար­ցը»: Մի­ա­ժա­մա­նակ նա հայ­տա­րա­րում է, որ Հա­յաս­տանն ակն­կա­լում է մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­ներ, որ նման բա­նակ­ցու­թյուն­ներ կանց­կաց­վեն: Հա­յաս­տա­նի վար­չա­պետն, ըստ ե­րե­ւույ­թին, մո­ռա­ցել է, որ ժա­մա­նա­կին նույն «մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­նե­րը» ձեռք է բե­րել նա­և Ուկ­րա­ի­նա­յի նա­խա­գահ Վիկ­տոր Յա­նու­կո­վի­չը: Բո­լո­րը գի­տեն, թե ին­չի ար­դյուն­քում դա ստաց­վեց. 2014 թվա­կա­նի փետր­վա­րին Կի­և­ում ա­րյու­նա­լի բա­խում­նե­րի ֆո­նին նա հա­մա­ձայ­նա­գիր ստո­րագ­րեց ընդ­դի­մու­թյան հետ, ո­րին ա­կա­նա­տես ե­ղան ԵՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը (այն ժա­մա­նակ Գեր­մա­նի­ա­յի և Լե­հաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը և ֆրան­սի­ա­ցի դի­վա­նա­գետ Է­րիկ Ֆուր­նի­են): Սա­կայն, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ փաս­տա­թուղ­թը նա­խա­տե­սում էր բազ­մա­թիվ զի­ջում­ներ Յա­նու­կո­վի­չի կա­ռա­վա­րու­թյան կող­մից, ար­դեն նույն օ­րը ընդ­դի­մու­թյու­նը, օգտ­վե­լով Կի­և­ի կենտ­րո­նից ու­ժա­յին­նե­րի դուրս­բե­րու­մից, գրա­վեց պե­տա­կան ​​հաս­տա­տու­թյուն­նե­րը»:

Այդ մտա­վա­խու­թյուն­նե­րի սնու­ցող աղ­բյու­րը ԱԺԲ-ի ռա­դի­կա­լիզմն է, ո­րը խրա­խուս­վում է ԱՄՆ-ից: ԱԺԲ-ի գա­ղա­փա­րա­խոս Վա­րու­ժան Ա­վե­տի­սյանն, օ­րի­նակ, հան­դես է ե­կել պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի փո­փոխ­ման հա­յե­ցա­կար­գով, ո­րը նա­խա­տե­սում է շատ ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն և գործ­նա­կա­նում կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գի ա­պա­մոն­տա­ժում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ