Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ

Էլիտար խնջույք՝ Ալեն Սիմոնյանի շքեղ առանձնատանը և էլիտար ցանկություններ. նոր կադրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թավշյա տեռոր

Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ծննդյան տարեդարձն էր։ Մարիամի ծննդյան տարեդարձի տոնակատարությունը սկսվել է օդանավակայանում՝ ամուսնու և երեխաների հետ Միացյալ Թագավորությունից վերադառնալու ճանապարհին, որտեղ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր աշխատանքային այցով։  ԱԺ խոսնակի տիկնոջ ծննդյան խնջույքը շարունակվել է Ջրվեժ համայնքում գտնվող նրանց շքեղ առանձնատանը։ Մարիամ Մարգարյանի սոցցանցերի էջերն ու ականատեսների պատմածները վկայում են՝ ծննդյան տոնի կազմակերպման համար ոչ մի շռայլություն չի խնայվել՝ լողավազան, կենդանի երաժշտություն՝ հայտի երգիչների կատարմամբ, «դիսկո փարթի»՝ DJ–ների մասնակցությամբ, լուսային շոուներ, զարդարանքներ, շատրվաններ, վրաններ, կոկտեյլներ, խմիչքներ, բարմեններ, և այս ամենը հենց Ալեն Սիմոնյանի նորակառույց ու էլիտար առանձնատանը։ 

Հիշեցնենք, որ Ջրվեժ համայնքում գտնվող այս շքեղ առանձնատունը Ալեն Սիմոնյանի ընտանիքը ձեռք է բերել 2020 թվականին՝ 140 հազար ԱՄՆ դոլարով։ Մամուլը գրել էր, որ Սիմոնյանների այս առանձնատան մոտ ոստիկանությունը անցակետ է դրել և հսկում է նրանց անդորրը։ Հիշեցնենք նաև, որ սա «ժողովրդական հեղափոխության զավակի» «հեղափոխությունից» հետո ձեռք բերած երկրորդ թանկարժեք բնակարանն է։ Դրանից առաջ էլ՝ 2019 թվականին, Սիմոնյանը Եկմալյան հասցեում գտնվող իր փոքր բնակարանը վաճառել ու նույն շենքում ձեռք էր բերել ավելի մեծ՝ 143.23 քմ մակերեսով բնակարան՝ վճարելով 114 մլն դրամ։ 

Ինչպես տեսնում ենք, Ալեն Սիմոնյանը ոչինչ չի խնայում իր և իր ընտանիքի էլիտար կյանքն ու հաճույքները կազմակերպելու համար։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Օրերս Ազգային ժողով–Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում բարձրացվեց Ջրվեժի ճանապարհը բարեկարգելու հարցը, որն իբրև մտահոգում էր բնակիչներին։ Սակայն AntiFake.am–ի տեղեկություններով՝ իրականությունն այն է, որ ճանապարհը բարեկարգվում և ասֆալտապատումն իրականացվում է մինչև Ալեն Սիմոնյանի նորակառույց շքեղ առանձնատան հատվածը, որպեսզի Սիմոնյանի ավտոշարասյունն իրեն սահուն, արագ և անխոչընդոտ երթևեկությամբ տուն հասցնի։ 

Ահա թե որքան թանկ է նստում էժան իշխանության էլիտար կյանքը ՀՀ քաղաքացիների վրա։

 Աղբյուր՝ AntiFake.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ