Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Պետք է փրկել հայրենիքն այս մահաբեր իշխանությունից. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Տիկին Ներսիսյան, Դուք տարիներ շարունակ պայքարում եք ներկայիս իշխանության դեմ: Ի՞նչ-որ արդյունքի հասե՞լ եք:

— Ոչ… ես չգիտեմ, թե մենք երբ ենք այն վերջնակետին հասցնելու, որովհետև հիմա բոլորս հասկանում ենք, որ հայրենիքն ուղղակի արյունաքամ է լինում: Եվ որևէ մեկն իրավունք չունի հոգնելու պայքարից: Եթե մենք հոգով հայ ենք, ուրեմն պետք է պայքարենք մինչև վերջ այս մահաբեր իշխանության դեմ, մինչև որ կարողանանք փրկել մեր հայրենիքը: Շատ սարսափելի է մտածել, որ աշխարհի հնագույն ժողովուրդը կարող էր ինչ-որ ձևով կանգնել այսպիսի ողբերգության առջև: Մեր արժանապատվությունն այնքան ոտնահարեցին, որ հնարավոր չէ այս ամենին անտարբեր ու հանգիստ նայել:

— Ներկա վիճակում կան մարդիկ, որոնք հիասթափված են և՛ընդդիմությունից, և՛իշխանությունից և համախմբվելու համար երրորդ ուժ են փնտրում: Դուք կողմ եք ընդդիմությա՞նը, թե՞ երրորդ ուժին:

— Բնականաբար, ես ընդդիմության կողմնակիցն եմ: Կարծում եմ, որ այսօր ընդդիմությունը պետք է համախմբվի` անկախ նրանից, թե ով ում հետ է լավ հարաբերությունների մեջ:

— Այսօր երկրում տարվում է հակառուսական քաղաքականություն: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-— Շատ վատ կարծիք ունեմ… Քանի այս ազգադավ պատուհասը կառավարիչն է մեր երկրի, հակառուսական տրամադրությունները շատ արագ տարածվում են: Եվ սա շատ վտանգավոր է: Մենք պետք է գիտակցենք, որ ռուսը մեր դարավոր բարեկամն է: Եվ հետո պետք է հաշվի առնենք, որ Ամասիայից մինչև Մեղրի կանգնած են ռուս սահմանապահները: Նրանք են պահպանում Արցախի անվտանգությունը:

— Դուք ասում եք՝ պետք է գիտակցենք, իսկ գիտակից մասսա՞ն է այսօր շատ, թե՞ հակառակը:

— Ես միշտ բարձր կարծիք եմ ունեցել մեր ազգի ինտելեկտուալ տրամաբանության վրա: Ցավով եմ ասում, բայց չգիտեմ ինչու է մեր ժողովուրդը անտարբեր դարձել: Ինչո՞ւ է մեր տրամաբանությունն այսպես փոխվել: Մի՞թե դժվար է տարրական բաներ գիտակցելը և անընդհատ չպախարակել հայ-ռուսական հարաբերությունները: Ես կարծում եմ` ովքեր այդպես են մտածում, ազգը դավում են: Եթե այս պահին չլինի հայ- ռուսական կապը և Ռուսաստանի օգնությունը, մենք արդեն վաղուց ի վեր չէինք կարող գոյատևել:

— Դուք համարձակ արտահայտվում եք: Այսօր այն մշակույթի գործիչը, որը կանգնում է որևէ ուժի կողքին, ասում են վաճառված է այսինչ կամ այնինչ կուսակցությանը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին:

— Տարիներ շարունակ Արցախի նկատմամբ վերաբերմունքն այսպիսին էր` եթե Արցախը չլինի, ուրեմն լավ կապրենք, ինչպես որ առաջին նախագահն էր ասում: Եվ այդ ուղղությամբ անընդհատ աշխատեցին: Անընդհատ տրամադրեցին, փնովեցին, չարախոսեցին, որն էլ բերեց մեզ այսպիսի ողբերգության: Այդ չարախոսությունները չպետք է լինեին: Դրանով մենք Աստծո առաջ մեղք գործեցինք: Աստված ասում էր` ձեզ երկու պետություն եմ տվել, արժանապատիվ ապրում եք: Մենք պետք է կարողանայինք այդ ամենը գնահատել: Մենք պետք է կարողանայինք գնահատել մեր հերոսներին, որոնք իրենց արյան գնով պայքարեցին մեր պատմական հողերի համար: Արժանապատիվ ապրում էինք:

— Հերոսներից ոմանք դարձան քաղբանտարկյալներ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես մեկ-մեկ նմանեցնում եմ այս ժամանակները 1937 թվականի հետ: Երբ գոյություն ունեին  «տրոյկաներ», որոնք անմեղ մարդկանց գալիս էին տանում ու սարսափելի կտտանքների էին ենթարկում, ու նրանցից շատերը չէին վերադառնում: Հիմա կարծես թե այդ 1937 թվականը լինի: Վերացնում են այն մարդկանց, ովքեր ազգին պիտանի են: Զարհուրելի բաներ են կատարվում` ո՞նց կարելի է զոհվածի ծնողին փայփայելու փոխարեն՝ կալանավորել: Այս մահաբեր իշխանության ծրագիրը հետևյալն է` վերացնել հայ ժողովրդին և մեր սուրբ հողը հանձնել թուրքերին:

— Վերջերս Հանրային հեռուստատեսությամբ Կոմիտասի մասին հնչեցրած կարծիքի մասին ի՞նչ կասեք:

— Իհարկե՝ Կոմիտասի մասին ասվել է տխմար, ազգադավ, անթույլատրելի նախադասություն: Ուզում են ժողովրդի մեջ տարածել, որ մեր ժողովուրդը երգել է մուղամ, և դրանով մեզ մոտեցնեն թուրքերին:

Նա գիտակցաբար այդպիսի արտահայտություն արեց, դրանով ցանկանալով իր դրական վերաբերմունքը ցույց տալ ներկայիս այս ազգադավ իշխանությանը: Սրբապղծել Կոմիտասին, որը մեր դասական երաժշտության հիմքն է` դա կոնկրետ դավաճանություն է: Իսկ Առաջին ալիքը պատկանում է ներկայիս մահաբեր իշխանությանը և, բնականաբար, նրանք ասում են այն, ինչ այս իշխանության կողմից է թելադրվում:

— Կադաստրի վկայականի մասին ի՞նչ կասեք:

— Ինձ թվում է՝ ինքը ստերի տոպրակ ունի և օրը մի քանի անգամ այդ ստերի տոպրակից հանում և տարածում է ժողովրդի մեջ: Աշխարհում չի եղել որևէ մի ղեկավար, որն իր ժողովրդին ասի` դուք ձեր հողում ապօրինի եք ապրում: Եվ պետք է ձեզ կադաստրի վկայական տանք, որ դուք ապրեք: Դա ասելով՝ նա չի հասկանում, որ խոսքը գնում է հնագույն ժողովրդի մասին, որն ապրում է իր պատմական տարածքում: Ամեն ինչով փորձում է գոհացնել թշնամուն: Նա եկել է քանդելու Հայաստանը, վերացնելու հայ ժողովրդին և գոհացնելու թշնամուն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված