«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

«Երկրում տիրում է անտարբերության, անորոշության ու զայրույթի մթնոլորտ». ՎԱՀԱԳ ՌԱՇ

Մշակութային

 «Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է երգիչ, երգահան ՎԱՀԱԳ ՌԱՇԸ:

— Դուք՝ «Գյումրին ես եմ» տեսահոլովակի մեջ ներկայացնում եք ճանաչված և սիրված գյումրեցիներին: Ի՞նչ տեղ է զբաղեցնում Գյումրին Ձեր կյանքում:

— Գյումրին երևի բոլոր հայերի կյանքում ինչ-որ տեղ ունի, քանի որ արվեստի քաղաք է: Շատ-շատ անվանի գյումրեցիներ ենք ունեցել, հիմա էլ ունենք: Ցավոք, բոլորին չեմ կարողացել ներկայացնել, քանի որ տեսահոլովակի ժամանակահատվածը կարճ է: Կուզենայի շատերը լինեին, բայց ներկայացրել ենք այն մարդկանց, ում հետ շփում ունեմ: Երգի խոսքերը գրել է ընկերս՝ գրող Երվանդ Նազարեթյանը: Երաժշտության հեղինակը ես եմ: Տեսահոլովակը նկարել է էլի մեր ընկերներից Կարեն Մկրտչյանը: Գյումրեցիներով, շիրակցիներով ստացել ենք գեղեցիկ երգ, տեսահոլովակ, որն ամեն օր Գյումրու հրապարակում հնչում է:

— Գյումրիում երբ Ձեզ հանդիպում են, ի՞նչ արձագանքներ են լինում:

— Ե՞րբ ես Գյումրիում համերգ ունենալու....

— Ե՞րբ եք Գյումրիում համերգ ունենալու:

— Ցավոք, դեռ պլանավորված չէ: Որովհետև ամռանն աշխատում եմ համերգները  չպլանավորել: Ժամանակային առումով մի քիչ դժվար է պլանավորել օրս, քանի որ ամառ է, գործերս շատ են, չեմ կարողանում հարմարեցնել ժամանակս ...Ուզում եմ մեծ համերգով ներկայանալ: Այսինքն` բենդով, ոչ սոլո, միայնակ: Հուսով եմ, որ ամռան կեսերին կամ օգոստոսի մեջ կունենամ ինչ-որ ելույթ:

— Այդ նոր բենդում ներգրավված է նաև Ձեր քույրը, որը ջութակահարուհի է:

— Այո, ավելի մեծ ֆորմատներով կներգրավենք նաև լարային գործիքներ: Այսինքն` ջութակ, թավջութակ, ալտ: Քառյակ հավանաբար կամ մի քիչ ավելի մեծ, որպեսզի հնչողությունը ավելի լավ լինի: Իսկ ավելի փոքր ֆորմատով հինգ հոգի ենք ստացվում:

— Սիլվա Կապուտիկյանի, Համո Սահյանի և մեր մյուս դասական գրողների բանաստեղծությունների հիման վրա մելամաղձոտ երգեր ունեք գրված: Էությամբ տխո՞ւր մարդ եք:

— Դժվար շիրակցին տխուր լինի: Հումորով մարդ եմ: Երգերի խոսքերը մեր գրողների բառերով է: Մեր գրողների բառերն էլ հիմնականում սեր, թախծոտ սեր, կորցրած հայրենիքի նկատմամբ սեր: Այդ ամեն ինչի թախիծը կա մեր գրեթե բոլոր բանաստեղծների խոսքերում: Բայց վերջին շրջանում երգերիս մեջ հիմնականում աշխատում եմ այդ ուրախ նոտան պահել: Այսինքն` եթե երգի սկզբում, մեջտեղում մի քիչ թախծոտ ելևէջներ կան, վերջն անպայման ուրախ տոնով է ավարտվում: Հենց այսօր էլ գործիքավորվող երգ ունեմ, կոչվում է «Հայը», որի երաժշտության ու բառերի հեղինակը ես չեմ: Իմ ընկերներից Սիրանուշն է, որի հետ մեր երկրորդ համագործակցությունն է: Երգը ներկայացնում է օդը, ջուրը հայի տեսքով: Վերջում էլ ուրախ ակորդով վերջանում է:

— Այսօր մեր երկրից արտագաղթում են: Կարո՞ղ է մի օր էլ Դուք արտագաղթեք:

— Ոչ ոքի չեմ մեղադրում արտագաղթելու համար: Լավ օրի չեն, որ արտագաղթում են, բայց իրականում չեմ սիրում այդ երևույթը: Այսինքն` եթե ինչ-որ բան վատ է, թողնենք գնանք երկրից: Եթե ինչ-որ բան մեզ մոտ չի ստացվում, գնանք ուրիշ տեղ: Բնականաբար, գոնե արտագաղթելուց հետո պետք է ինչ-որ բան պահպանել: Այսինքն` սերունդները գոնե հայերեն սովորեն, իսկական հայերեն երգեր լսեն: Ցավոք (չնշեմ, որ երկրներում), որ արտագաղթում են, այնտեղ հայերեն երգը սահմանափակվում է ռաբիսով: Երբ խոսում ես այդ մանուկների, երեխաների հետ, գիտեն այդ ռաբիս երաժշտությունն է հայկական մշակույթը: Ոչինչ չգիտեն Հայաստանից: Նույնիսկ մեծ մասը հայերեն չի խոսում: Ցավով եմ նշում, բայց մեր ազգի մոտ այդ արտագաղթելու սովորությունը երևի դարերով եկել է: Չգիտեմ՝ ինչու իրենց երկրից դուրս գնում, սկսում են սիրել իրենց երկիրը: Ես չեմ արտագաղթելու: Շատ հնարավորություններ եմ ունեցել: Օրինակ՝ 2010, 2013 թվականին գրեթե տարվա կեսը երկրում չէի: Դրսում աշխատում էի: Հնարավորություն կար, կարող էի այն վեց ամիսն էլ մնայի: Բայց գնում էի, վեց ամիսը գալիս էի Հայաստանում ապրում էի, իմ գործերն այստեղ անում էի ու նորից գնում էի: Դա երկու, երեք տարի պետք է տևեր: Վերջացրի գործս, եկա: Ինչքան էլ երկրի վիճակը վատ լինի, չեմ ուզում գնալ: Քանի որ ուղիղ համեմատական է արտագաղթելը երկիրը կորցնելու հետ: Եթե երկրում չլինեն երկիրը սիրող հայեր, այդ երկիրը, բնականաբար, մի օր գալու են ուրիշները վերցնեն: Ո՞վ կգնահատի մեր երկիրը:

— Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք այն, ինչ-որ կատարվում է երկրում:

— Իրականում երկրում` իմ տեսադաշտում տիրում է անտարբերության մթնոլորտ որոշ մասի մոտ, անորոշության մթնոլորտ որոշ մասի մոտ ու զայրույթի մթնոլորտ՝ էլի որոշ մասի մոտ: Մի մասը հիասթափվել է իշխանությունից: Մի մասը հիասթափվել է ընդդիմությունից:

— Այսօր ունե՞նք ընդդիմություն:

— Չունենք ընդդիմություն: Ես գրեթե համոզված եմ, եթե նորից ընտրություններ լինեն, նորից նույն իշխանությունն է կառավարելու: Քանի որ ժողովուրդը մինչև հիմա մտածում է` եթե չընտրենք այս իշխանությանը, նախկինները կգան: Ոչ մի բան չի փոխվել:

Մեր ազգը հիմա կարիք ունի այնպիսի ղեկավարի, ում կողքին կհամախմբվի: Այդպիսի ղեկավարն էլ չպետք է միայն խոստումներ տա: Բայց նայում ենք ընդդիմությանը, ասում են՝ մեզ ընտրեք, Արցախի հարցը կլուծենք: Բայց ես իմ ուղեղով չեմ պատկերացնում Արցախի հարցի լուծումը ու դեռ մարդ չեմ տեսել, ով որ պատկերացնում է դա:

— Ժամանակին աջակցել եք Նիկոլ Փաշինյանին, իսկ հիմա՞...

— Նիկոլ Փաշինյանին չեմ աջակցել: Աջակցել եմ կոնկրետ հեղափոխությանը: Այսինքն, որ երկրում տեղի ունենան դրական պրոցեսներ...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ