Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Հունիսի 16-ին արդեն ես կմեկնեմ Հայաստանից մեծ հավատով, որ կվերադառնամ` հաղթահարած 16 երկար ու ձիգ տարիների մղձավանջը

Մշակութային

Բանաստեղծ, արձակագիր Սարգիս Գոքորյանը գրում է.

Հունիսի 15-ին ծննդյանս տարեդարձն է։ Ստիպված եմ հավատալ, որ սա իմ վերջին տարեդարձը չէ։  (Մեզանից ոչ ոք չգիտի չէ՞ վաղը կարթնանա, թե` ոչ։  

Արդեն 16 տարի այդ օրը անջատում եմ կապի բոլոր միջոցները և մնում մենակ ու  կդժվարանամ ասել, դա շնորհակալությա՞ն, խնդրի լուծման համար աղոթելո՞ւ, թե՞ պարզապես փախուստի օր է... 

Այս տարի, հանգամանքներով պայմանավորված` փախչել, շնորհակալ լինել և կամ աղոթել չեմ կարող։ Սա վերջինն է...

ԵՒ այս գրառումը նրա համար չէ, որ որևէ մեկը անհանգստանա, կամ լցվի խղճահարությամբ։ Այս գրառումը մի վերջին փորձ է Ձեզ տալու այն, ինչի համար ապրել եմ։ 

Ինչպես շատերը գիտեն, ես արձակագիր եմ, ընդհանուր առմամբ հարյուրից ավելի բանաստեղծության և 16 գրքի հեղինակ, որոնցից հրատարակվել է վեցը։ Շնորհակալությամբ արձանագրեմ, որ բոլոր գրքերը մեծ արագությամբ սպառվել և ըստ ինձ հասած կարծիքների հետաքրքրությամբ ընթերցվել են։ 

Այս տարի, հունիսի 15-ին գրելու եմ [Մահեր մահից առաջ] գրքի վերջին էջը և հենց այդ օրը պայմանավորվածության համաձայն կսկսվեն տպագրական աշխատանքները։ Նույն պայմանավորվածության համաձայն` գրքի օրինակները առաքման, կամ շնորհանդեսների եղանակով կհասնեն բոլոր այն ընթերցողներին, ովքեր արձագանքելով այս գրառմանը կգնեն վերը նշված գրքի մեկ օրինակ։ Հունիսի 16-ին արդեն ես կմեկնեմ Հայաստանից մեծ հավատով, որ կվերադառնամ` հաղթահարած 16 երկար ու ձիգ տարիների մղձավանջը, որի մասին չեմ խոսել նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ։ Եթե չվերադառնամ, ընթերցողները կունենան մի բարի բան, որը առանց իմ ֆիզիկական գոյության էլ հավերժ կապրի`  կենդանի պատմելով  չհանձնվելու կարողության, անհնարինից բուժվելու մեծ հավատի  և մեզ շրջապատող մարդկանց մասին։ 

Գրքի առաքման, կամ շնորհանդեսների օրերի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար հունիսի 16-ից հասանելի կլինի 033 458 468 հեռախոսահամարը, Ձեր բոլոր հարցերին կպատասխանի շատ բարի Նարեկը։

Իսկ գիրքը կարելի է գնել միայն մեկ եղանակով։

Ակբա բանկի 5181 8000 0047 5205 նշյալ քարտի համարին փոխանցելով 3500 դրամ եթե ցանկանում եք մասնակցել շնորհանդեսին (Երեւան, Վանաձոր, Գյումրի, Ստեփանավան քաղաքներում)  և 4000 դրամ, եթե ցանկանում եք այն առաքվի Ձեր հասցեով` ՀՀ տարածքում։ Գիրքը ստանալու համար պարզապես պետք է պահել փոխանցման կտրոնը կամ դրա (սքրինը), առանց որի առաքում, կամ տրամադրում չի իրականացվի։ Փոխանցումներ կարելի է իրականացնել այս պահից մինչև հունիսի 14-ը, որից հետո պետք է համապատասխան քանակով տրվի տպագրության պատվերը։ Հունիսի 14-ին, ժամը  24:00-ից հետո գիրք չի վաճառվելու և տպաքանակը չի փոխվելու։ 

‼️Հինգ առանձնահատուկ խնդրանք և ասելիք բոլորին, այդ թվում իմ ամենահարազատ մարդկանց, ովքեր այս գրառումը տեսնելուց հետո առնվազն կանհանգստանան։

1- Ոչինչ չհարցնել, ինձ համար առանց այն էլ ծանր այս շրջանում ոչնչի մասին խոսել չեմ կարող։ Պարզապես չեմ կարող։

2- Խնդրում եմ գնեք գիրքը։ Առնվազն իր գեղարվեստական արժեքը Ձեզ չի ստիպի ափսոսալ։ Իսկ ովքեր, երբևէ իմ գործերից որևէ մեկը չեն կարդացել` սա լավ առիթ է։ 

3-Եթե գիրքը ձեռք բերել չեք ցանկանում, կամ չեք կարող` տարածեք այս գրառումը դա ինձ համար մեծ օգնություն է`  թե բուն ասելիքը տարածելու, թե համախմբման համար։ 

4- Այս գրառումը կարդալուց հետո ամուր գրկեք Ձեր սիրելիներին և ասեք, որ սիրում եք, ասեք, սիրեք, անսահման շատ սիրեք։ 

5- ԵՒ վերջին, բայց ինձ համար ամենակարևոր բանը` առաջիկա օրերին հիշեք ինձ Ձեր աղոթքներում։ 

ՀԳ։ Անսահման շնորհակալ եմ բոլորից, բոլոր նրանց ովքեր անկախ ամեն ինչից իմ կողքին են,  նրանց, ովքեր առանց ճանաչելու կգնեն գիրքը։ Գրառումն անելիս մի քանի անգամ հուզվել եմ, ժպտացել։ Առաջին անգամ ուզում եմ մենակ չլինել։ Աստված բոլորիդ պահապան։ 

Ամեն ինչ լավ կլինի... 

Արձակագիր, հեռուստամեկնաբան, լրագրող` Սարգիս Գոքորյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված