Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Հայաստանը գտնվելու է սարսափելի ճնշման տակ․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տնտեսական հետքը

Հանդիպում

Հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը ի՞նչ կտա Հայաստանի տնտեսությանը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տնտեսագիտության պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ, ով փաստեց․

-Հարցը տնտեսական չէ, բոլորովին այլ է.  Ալիևի միջոցով արտահայտվող՝ Թուրքիայի որդեգրած նախապայմաններից, մոտեցումներից հասկանալի է դառնում, որ այս բարդ ընկերակցության պայմաններում Հայաստանը գտնվելու է սարսափելի ճնշման տակ: Անշուշտ, այս տարածաշրջանում  իշխող-պետությունները Ռուսաստանն ու Թուրքիան են, և Հայաստանի նման փոքր երկրի համար չափազանց դժվար է դիմակայել այս ճնշումներին: Հիմա ամբողջ հարցն այն է, թե որ երկրի, կոպիտ ասած, հսկողության կամ ազդեցության պայմաններում, Հայաստանը կկարողանա իրեն պահել:  Անցած տասնամյակները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ազդեցության պարագայում Հայաստանի անվտանգությունն ինչ որ չափով պաշտպանված էր , բացի այդ Հայաստանը մեծապես օգտվել է  Ռուսաստանի ռեսուրսներից: Միայն այն հանգամանքը, որ այսօր երեք միլիոնից ավելի հայեր հանգրվանել են Ռուսաստանում և կարողանում են հանգիստ ապրել, բավարար է ասել, որ  կայունության, անվտանգության ապահովման առումով, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում Հայաստանի շահերից է բխում, իսկ այդ ազդեցության կորուստը կարող է հղի լինել մեծ հետևանքներով: Ինչ վերաբերվում է Թուրքիային, իհարկե նրա տնտեսությունը, արդյունաբերությունը զարգանում է, բայց Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը կընձեռի՞ մեծ հնարավորություն՝ տնտեսությունը զարգացնելու, համաշխարհային շուկաներում տեղ գրավելու համար: Խիստ կասկածում եմ։

Տնտեսագետի պնդմամբ․

-Հայ-թուրքական սահմանի բացմամբ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է լուծվում, Եվրոպային ընդհանրապես չի էլ հետաքրքրում, նրանք, ըստ էության, չգիտեն էլ, թե Հայաստանն իրականում ինչ երկիր է,  որտեղ է գտնվում: Հիմա իրենք կարող են սիրաշահել, մեր գլուխը շոյել, բայց իրենց նպատակը մեկն է՝ Ռուսաստանին կաթվածահար անել և դուրս մղել տարածաշրջանից:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված