Արսեն Թորոսյանը ոչ թե արդարացավ, այլ` ամերիկյան «տանիքի» տակից «ձեռնոց նետեց» Նիկոլին
ՆերքաղաքականԱրդարադատության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրել է՝ իր եւ իշխանության միջեւ խզում ու լարվածություն չկա։
«Երբ որ ես նախարար էի, ֆինանսների նախարարին էի ասում, որ սխալ է արել, ի՞նչ է՝ այն ժամանակ էլ եմ ընդդիմադիր եղել։ Երբ ինչ-որ խնդիր ես փորձում հասցեագրել, տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմադիր ես, մենք, ցավոք սրտի, խորհրդրարանական ընդդիմություն չունենք, բովանդակային բանավեճ հաճախ չի լինում։ Գործադիրի հետ քննարկումներում մենք կարող ենք ավելի լավ տարբերակներ առաջարկել։ Հիմա ե՞ս եմ ընդդիմադիրը, թե արջի ծառայություն մատուցողները։ Ես կուսակցության, վարչության անդամ եմ, կիսում եմ իշխանության ներքին եւ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը։ Բայց իշխանությունը բազմաշերտ է, կան մարդիկ, որոնք վոկոլա են, եւ մարդիկ, որոնք այդքան էլ վոկալ չեն։ Եթե ինչ-որ դեր կարող եմ ունենալ հարց բարձրացնելու համար, անելու եմ դա՝ անկախ պաշտոնյայի անուն-ազգանունից, հարաբերություններից»,- նշեց նա։
Երկու նյուանս այստեղ պետք է նկատել: Առաջինը, այն, որ Թորոսյանը «Ազատության» միջոցով է «ինքնամաքրվում», թերեւս սեփական շեֆերին ուղղված մեսիջ է: Թե, տեսեք, ես դեռ դրսում լավ «տանիք» ունեմ:
Հաջորդը. Թորոսյանի խոսքը, թե` «Եթե ինչ-որ դեր կարող եմ ունենալ հարց բարձրացնելու համար, անելու եմ դա՝ անկախ պաշտոնյայի անուն-ազգանունից, հարաբերություններից», նման է անթաքույց սպառնալիքի` էլի սեփական շեֆորին ուղղված: Այսինքն, եթե կոնկրետ «պաշտոնյայի անուն-ազգանունը» լինի Նիկոլը Փաշինյան, Թորոսյանն էլի խելքին փչած «հարց բարձրացնելո՞ւ» է: Կարծես թե սա ավելի նման է «անհնազանդության կոչի», ընդ որում` «Ազատության»` ամերիկյան քարոզչամիջոցի «տանիքի տալից»:
Նիկոլը երեւի մտածելու շատ բան պետք է, որ ունենա, երբ նման ազդակ է ստանում, այն էլ` Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո:
