Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք Ռուաստանցի բազմամարտիկ Ամիր Ալիևը բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել է Փարիզում Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ

Չգիտեմ՝ ընտրել Մխիթարյանին, թե Բրոզովիչին. Ինձագի

Սպորտ

Հունիսի 10-ին կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը` «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր»։ Խաղից առաջ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ խաղադաշտ դուրս գալու հավանականության մասին։

«Մենք բավականին հանգիստ ենք, բայց որքան մոտենում է հանդիպման օրը՝ լարվածությունը մեծանում է: 

Տղաները նորմալ մարզվում են, տրամադրությունը մարտական է: Մխիթարյանը և Կորեան մի քանի մարզում են անցկացրել թիմի հետ և մոտ են ամբողջովին վերականգնվելուն: Վերջին մարզմանը մենք կտեսնենք, թե նրանք ինչ վիճակում են: Լավատես ենք և ես ստիպված եմ որոշում կայացնել՝ արդյոք պետք է Մխիթարյանին օգտագործել ամենասկզբի՞ց, թե խաղի ընթացքում: Երկար ժամանակ նման բան չէր եղել, և հիմա չգիտեմ՝ ընտրել Մխիթարյանին, թե Բրոզովիչին։ Նա վաղուց չէր մարզվում թիմի հետ։ Վաղը կհասկանանք, թե արդյոք Մխիթարյանը պատրաստ է 100 տոկոսով,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մայիսի 16-ին վնասվածք էր ստացել իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում և փոխարինվել 44-րդ րոպեին։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ